Հինգշաբթի, մայիսի 24, 2012

Պետությունը ձեռնամուխ է լինելու սոցիալական անհավասարություն ծնող պատճառների վերացմանը


16:26, 24 փետրվարի, 2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Երեխաների ու ընտանիքների սոցիալական բարեկեցությունը Հայաստանում՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների միջոցով» խորագրով համաժողովին:

Վարչապետը ներկայացրել է կառավարության սոցիալական նոր քաղաքականության հիմնադրույթները, որոնք մշակվել են ՄԱԿ-ի և Համաշխարհային բանկի տեխնիկական օժանդակությամբ:

Ինտեգրված սոցիալական ծառայության ներդրումը համարելով գերակա խնդիր՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ մշակված հայեցակարգով իրականացվել են պիլոտային ծրագրեր, որոնք ցույց են տալիս այս ծառայության արդյունավետությունը: «Մեր նպատակն է ունենալ մեկ պատուհանի սկզբունքով աշխատող գրասենյակներ և սոցիալական ծառայողներ, ովքեր քաջատեղյակ կլինեն սոցիալապես խոցելի ընտանիքների բոլոր խնդիրների մասին ու ամբողջական պատկերացում կկազմեն, թե այս կամ այն ընտանիքն ինչի կարիք ունի և որն է նրա համար առաջնային խնդիրը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նշել է, որ սոցիալապես անապահով ընտանիքների համար պետությունը եկամուտների ավելացման քաղաքականությունից անցում է կատարում ընտանիքների մարդկային կարողությունների ավելացման քաղաքականությանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ սոցիալական անհավասարություն ծնվում է երկու պատճառով՝ աշխատանքի բացակայության և կրթության անհասանելիության:

«Պետության ֆինանսական միջոցներն ուղղվելու են սոցիալապես խոցելի ընտանիքների անդամներին աշխատանքով և կրթությամբ ապահովմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սոցիալապես խոցելի ընտանիքների երեխաների միայն 10 տոկոսն է հնարավորություն ստանում կրթություն ստանալ բուհերում, այն դեպքում, երբ ապահովված ընտանիքների երեխաների 82 տոկոսն է ստանում բարձրագույն կրթություն: «Սա սոցիալական անհավասարություն ծնող կարևորագույն պատճառներից մեկն է: Դա նշանակում է, որ պետությունն է հոգալու սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների կրթութան ծախսերը՝ պետպատվերի միջոցով: Ֆինանսական միջոցների բացակայությունը չպետք է լինի կրթությունը չշարունակելու պատճառ»,- ընդգծել է վարչապետը: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:


Գլխավոր էջ



Տպել    |  In English
Մեկնաբանություններ (1)
1. Nazik18:42 - 24 փետրվարի, 2012
Ինչպես եք կարողանում ճարպկորեն խաբել և սեփական ժողովրդին,և Եվրոպական կառույցներին:Չէ որ ինքներդ եք նպաստում,որ մեր ժողովուրդը դառնա խեղճ,անօգնական,ձեր վայ դատավորների օգնությամբ մարդկանց գցել դռնեդուռ,զրկել տնից,սեփականությունից,առողջությունից,պատճառել հոգեկան և բարոյական վնաս,կորցնել մարդկանց հավատը անկախ ու ազատ հայրենիք ունենալու երազանքից:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ

Հարցում
Ու՞մ կցանկանայիք տեսնել գալիք ԱԺ-ի նախագահի պաշտոնում:
Տիգրան Սարգսյան
Վարդան Օսկանյան
Լեւոն Տեր-Պետրոսյան
Վահան Հովհաննիսյան
Րաֆֆի Հովհաննիսյան
Արթուր Բաղդասարյան
Նշվածներից ոչ մեկին
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2012 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»