16:38, 24 փետրվարի, 2012Ադրբեջանի ղեկավարությունը, տարիներ շարունակ խեղաթյուրելով իրականությունը, հանդես է գալիս բացահայտ սուտ հայտարարություններով Խոջալուի դեպքերի առնչությամբ: Նախօրեին նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որը Խոջալուի ողբերգական դեպքերի ողջ իրավաքաղաքական պատասխանատվությունը բարդել է Հայաստանի եւ Արցախի ներկայիս ղեկավարության վրա: Ներկայացնում ենք այս կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի մեկնաբանությունը.
«Քանի որ Ալիեւն այդ ժամանակ գտնվում էր ոչ թե ռազմի դաշտում, այլ զբաղված էր Ստամբուլում սեփական բիզնեսի բարգավաճմամբ, դժվար թե իմանա ողջ իրականությունը Խոջալուի ցավալի դեպքերի մասին:
Իրականությունը հետեւյալն է. ամիսներ շարունակ Խոջալուի կրակակետերից օր ու գիշեր գնդակոծվում էր Ստեփանակերտը, եւ տեղի հայության համար ռազմական բազայի չեզոքացումը կյանքի եւ մահվան խնդիր էր:
Խոջալուի ազատագրման գործողության ժամանակ ԼՂՀ-ի ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումները Խոջալուի խաղաղ բնակչության համար թողեցին միջանցք` մարտական գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու համար, ինչի մասին ադրբեջանական կողմը նախօրոք զգուշացվել էր:
Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովն իր հրաժարականից մեկ ամիս անց «Նեզավիսիմայա գազետա» թերթին ասել է. «Միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերի կողմից, այնուամենայնիվ, թողնվել էր: Այդ դեպքում նրանց ինչի՞ն էր պետք կրակել: Մանավանդ Աղդամին հարող տարածքում, որտեղ այն ժամանակ կային բավականաչափ ուժեր, որպեսզի դուրս գային եւ օգնեին մարդկանց»:
Իր հրաժարականից գրեթե տասը տարի անց Մութալիբովը «Նովոյե վրեմյա» թերթին տված հարցազրույցում նշել է. «Ակնհայտ է, որ խոջալուեցիների գնդակահարությունն ինչ-որ մեկի կողմից կազմակերպվել էր Ադրբեջանում իշխանափոխություն կատարելու համար»:
Ի դեպ, ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսովը 1992-ի հուլիսին «Զերկալո» թերթին ասել է, որ «քաղաքը եւ դրա բնակիչները գիտակցաբար զոհ էին մատուցվել քաղաքական նպատակին»: Իսկ Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախկին նախագահ Թամերլան Կարաեւը 1992 ապրիլի 28-ին «Մուխալիֆաթ» թերթին տեղեկացրել է, որ «ողբերգությունն իրականացրել են Ադրբեջանի իշխանությունները»:
Վերը շարադրված փաստերը միանշանակ վկայում են այն մասին, որ Խոջալուի խաղաղ բնակիչների մահվան մեջ մեղավորն ադրբեջանական կողմն է, որը հրեշավոր հանցանք է գործել սեփական ժողովրդի հանդեպ` քաղաքական ինտրիգների պատճառով եւ հանուն իշխանական պայքարի»:
ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն
04.05.2012
39 մեկնաբանություն
Ինչո՞ւ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում չկա
կաշառակերություն
18.05.2012
34 մեկնաբանություն
«Ժողովուրդ». վարչությունից անհետացած սառնարանը գտնվել է Արամ Հարությունյանի ամառանոցո՞ւմ
26.04.2012
32 մեկնաբանություն
Զոլյանի հեռացվելուց հետո դասախոսները որոշել են բարձրաձայնել. Բրյուսովում «ստալինիզմի և վախի» մթնոլորտ էր
ամիս
շաբաթ
օր
18.05.2012
դիտվել է 3780 անգամ
Ո՞վ է քննչականից հափշտակել 10 հազար դոլարը. կպատժվե՞ն, արդյոք,
հանցագործությունը պարտակած իրավապահները եւ դատավորը
17.05.2012
դիտվել է 2301 անգամ
Կառավարության «աճպարարությունը» կամ ինչպես է «իրականությունը
նենգափոխվում»
18.05.2012
դիտվել է 2276 անգամ
ԲՀԿ-ի այլընտրանքի պայթող բուտաֆորիան
18.05.2012
դիտվել է 2085 անգամ
Ամերիկացի Կինգլին Արմեն Թորոսին ցույց տվեց ինդոնեզիական կղզուց դեպի
Հայաստան տանող ճանապարհը
19.05.2012
դիտվել է 1866 անգամ
Եթե կաթողիկոսն օգտագործեր իր կապերը