Մարզեր |
17:50, 24 փետրվարի, 2012Գյումրու սոցիալապես ծանր պայմաններում հայտնված անօթևան, 3 անչափահաս երեխաներ խնամող միայնակ մոր ընտանիքին աջակցելու և երեք երեխաներին մանկատուն տեղափոխելու խնդրի մասին
Հարգելի պարոն նախարար, պարոն մարզպետ և պարոն քաղաքապետ.
Գյումրու տնակային ավաններ մեր հերթական այցելություններից մեկի ժամանակ Վարդբաղ թաղամասում, նախկին մարզական համալիրի կացարաններից մեկում հանդիպեցինք ծայրահեղ ծանր սոցիալական և առողջական պայմաններում իր մանկահասակ երեք երեխաների հետ գոյատևող 33-ամյա միայնակ մայր Լիաննա Մելիքյանի ընտանիքին:
Այս ընտանիքը որևէ տեղ գրանցում չունենալու պատճառով արդեն մի տարի է` զրկված է սոցիալական նպաստից և պարզապես մատնված է սովամահության: Երեխաներից մեծը` 12-ամյա Նաիրան, փոքր հասակում սրտի վիրահատության է ենթարկվել և սովորում է Գյումրու օժանդակ գիշերօթիկ դպրոցի 4-րդ դասարանում, սակայն գրեթե դպրոց չի հաճախում, միջնեկը` 9-ամյա Տիգրանը անկողնուն գամված մանկուց հաշմանդամ է, իսկ փոքրը` Լուսինեն 2 տարեկան է ու հարևանների պատմելով` մշտապես զրկված է խնամքից և ուշադրությունից:
Երեխաների մայրը առավոտից մինչև ուշ երեկո օրվա հացը վաստակելու նպատակով բացակայում է տանից, երեխաներին տնակում մենակ թողնելով:
Դիմելով Ձեզ, խնդրում ենք աջակցել այս ընտանիքին` վերականգնելով ընտանիքի սոցիալական նպաստը, իսկ երեխաներին հրատապ կերպով տեղափոխել մանկատուն, փրկելով նրանց ցրտից և սովից:
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ` Վահան Թումասյան
24 փետրվարի 2012 թ.
04.05.2012
39 մեկնաբանություն
Ինչո՞ւ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում չկա
կաշառակերություն
18.05.2012
34 մեկնաբանություն
«Ժողովուրդ». վարչությունից անհետացած սառնարանը գտնվել է Արամ Հարությունյանի ամառանոցո՞ւմ
26.04.2012
32 մեկնաբանություն
Զոլյանի հեռացվելուց հետո դասախոսները որոշել են բարձրաձայնել. Բրյուսովում «ստալինիզմի և վախի» մթնոլորտ էր
ամիս
շաբաթ
օր
18.05.2012
դիտվել է 3780 անգամ
Ո՞վ է քննչականից հափշտակել 10 հազար դոլարը. կպատժվե՞ն, արդյոք,
հանցագործությունը պարտակած իրավապահները եւ դատավորը
17.05.2012
դիտվել է 2301 անգամ
Կառավարության «աճպարարությունը» կամ ինչպես է «իրականությունը
նենգափոխվում»
18.05.2012
դիտվել է 2276 անգամ
ԲՀԿ-ի այլընտրանքի պայթող բուտաֆորիան
18.05.2012
դիտվել է 2085 անգամ
Ամերիկացի Կինգլին Արմեն Թորոսին ցույց տվեց ինդոնեզիական կղզուց դեպի
Հայաստան տանող ճանապարհը
19.05.2012
դիտվել է 1866 անգամ
Եթե կաթողիկոսն օգտագործեր իր կապերը