Հինգշաբթի, մայիսի 24, 2012

100 տոկոս համամասնական ընտրակարգի հարցը արտահերթ է ճանաչվել և ԱԺ-ում կքննարկվի փետրվարի 28-ին


18:06, 24 փետրվարի, 2012

Այսօր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց ԱԺ «Ժառանգություն» եւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցությունների Ստյոպա Սաֆարյանի, Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննեսյանի, Արմեն Մարտիրոսյանի  հեղինակած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խառն ընտրակարգից անցում կատարել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի:    

Հանձնաժողովը դրական եզրակացություն չտրվեց օրենքի նախագծի վերաբերյալ, ինչը հիմք հանդիսացավ որպեսզի «Ժառանգություն» խմբակցությունն իր նիստում այն արտահերթ ճանաչի եւ այդ որոշումը Ազգային ժողովի նախագահին ներկայացնի ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն: 

Օրինագիծը կներառվի փետրվարի 27-ից մարտի 1-ի քառօրյա նիստերի օրակարգում եւ արտահերթ կքննարկվի երեքշաբթի օրվա երկրորդ նիստում: 

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» եւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների այս նախաձեռնությունը ողջունել ու զորակցել էին  մեկ տասնյակից ավել քաղաքական ուժեր  եւ հասարակական ու քաղաքական նախաձեռնություններ: 

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում մինչեւ 30 օրով հետաձգվեց «Գաղտնազերծման մասին»  եւ այլ օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը: Այս մասին հայտնում է «Ժառանգությունը»:

Հանձնաժողովի կողմից մերժվեց «Ժառանգություն» խմբակցության կողմից ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը, որը պետք է ուսումնասիրեր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) մասնավորեցման գործընթացի, նրան հանքավայրերի շահագործման իրավունքներ տրամադրելու պայմանների, ԶՊՄԿ-ի կողմից ՀՀ-ում օրենքով սահմանված բնապահպանական չափորոշիչները պահպանելու եւ բնապահպանական վճարների կատարման, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի, Արծվանիկի, Սեւաքարի, Աճանանի, Չափնիի եւ Սյունիքի համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա  հանրային շահ  ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» Կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N 627-Ն որոշման օրինականության հարցերը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ

Հարցում
Ու՞մ կցանկանայիք տեսնել գալիք ԱԺ-ի նախագահի պաշտոնում:
Տիգրան Սարգսյան
Վարդան Օսկանյան
Լեւոն Տեր-Պետրոսյան
Վահան Հովհաննիսյան
Րաֆֆի Հովհաննիսյան
Արթուր Բաղդասարյան
Նշվածներից ոչ մեկին
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2012 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»