Հինգշաբթի, մայիսի 24, 2012

Վճռաբեկը հետ է վերադարձրել լեռնապատցի Գևորգ Մելքոնյանի բողոքը

Տաթևիկ Շալջյան


18:15, 24 փետրվարի, 2012

ՀՀ վճռաբեկ դատարանը հետ է վերադարձրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.10.2011թվականի որոշման դեմ Գևորգ Մելքոնյանի ներկայացուցչի բերած բողոքը։ 
Տեղեկացնենք, որ հուլիսի 8-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանի հայցադիմումն ընդդեմ Գևորգ Մելքոնյանի, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ` «Ժամանակ» օրաթերթի՝ պարտավորեցնելով Գ. Մելքոնյանին հայցվորին վիրավորանք հասցնելու համար հրապարակային ներողություն խնդրել Վ. Եղիազարյանից` «Ժամանակ» օրաթերթում ներողության տեքստը հրապարակելու միջոցով և նույն թերթի միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տվյալները: Հոկտեմբերի 26-ին վերաքննիչ դատարանը մերժել էր վերաքննիչ բողոքը:

Հիշեցնենք, որ վիճարկվում է  «Ժամանակ» օրաթերթի 2010 թվականի սեպտեմբերի 1-ի համարում տպագրված «Էս թուրքին մեր միջից հանեք» վերնագրով հոդվածը: Համայնքի ղեկավարը պնդում է, որ հոդվածով արատավորվել են իր պատվիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը և պահանջում է հատուցել պատճառված վնասը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ

Հարցում
Ու՞մ կցանկանայիք տեսնել գալիք ԱԺ-ի նախագահի պաշտոնում:
Տիգրան Սարգսյան
Վարդան Օսկանյան
Լեւոն Տեր-Պետրոսյան
Վահան Հովհաննիսյան
Րաֆֆի Հովհաննիսյան
Արթուր Բաղդասարյան
Նշվածներից ոչ մեկին
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2012 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»