HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

«Ես հավատում եմ Տարոնին». Ռուբեն Հախվերդյան (վիդեո)

«Արդեն 30 տարի է, ինչ այդ այգին զիբիլանոց է, ինչո՞ւ մեկը հարց չէր տալիս` ինչու էդ զիբիլանոցը չեք սարքում այգի: Հախվերդյան Ռուբիկը էդտեղ ծնվել, մեծացել է, դու էդտեղ այգի տեսե՞լ ես»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հարցրեց ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը:

«Ոչ»,- պատասխանեց Ռուբեն Հախվերդյանը:

Նա միացել էր այգու համար պայքարող ակտիվիստներին քաղաքապետարան այցելության ժամանակ, բայց իզուր են բնապահպան ցուցարարները կարծել, թե Հախվերդյանն իրենց համախոհն է: Պուրակում կառուցվող շինությունների դեմ պայքարը Ռուբեն Հախվերդյանը որակում է որպես «մեծ աղմուկ ոչնչից». «Դա բնապաշտպանության հետ այդքան էլ առնչություն չունի: Եթե պայքարում են, թող պայքարեն այն անճաշակ «նարեկիզմների» դեմ, որ գծվել է հրապարակի հետևում: Այդ այգին աղբանոցի էր վերածվել»:

Մաշտոցի պուրակում, Մանվել Բադեյանի խոսքով, «որևէ ծառ, որևէ ճյուղ, որևէ խոտ» չի տուժել. «Թող բնապահպանները ինձ ցույց տան մի հատ կոտրված ճյուղ: Դուք հիշում եք Աբովյան փողոցի խայտառակ վիճակը, հիշում եք` մեր մշակութային գլխավոր փողոցը ինչի էր վերածվել, վերջապես ընդունվեց այդ կրպակները կենտրոնական փողոցից հանելու քաղաքական մի որոշում: Եվ կա նաև մի սոցիալական հարց. այդ կրպակատերերը մարդ են, ընտանիք են պահում: Պիտի տուն պահե՞ն, թե՞ չէ: Պետք է նրանց մի հնարավորություն տրվի՞, թե՞ չէ, որ նրանք իրենց տունը կարողանան պահել. դա կոմպրոմիսային որոշում էր, այն էլ` ժամանակավոր»:

Երկու տարի հետո, պատգամավորի խոսքով, Մաշտոցի այգում կառուցվող կրպակաշարը ապամոնտաժվելու է «Հին Երևան» ծրագրի շրջանակներում: Եթե այդպես չլինի, ինքը խոստանում է հրաժարական տալ:

«Ես հավատում եմ Տարոնին: Տարոնը իր խղճի դեմ գնացող մարդ չէ: Ժողովուրդը չի վստահում կառավարությանը, իսկ ես Տարոնին վստահում եմ, տեսել եմ իր թաղամասը. հոյակապ թաղամաս է»,- ավելացրեց Ռուբեն Հախվերդյանը:

Իսկ թե արդյոք քաղաքապետարանը մեղավոր չէ, որ Մաշտոցի այգին նախկինում աղբանոցից չի տարբերվել, Ռուբեն Հախվերդյանն ասաց. «Քաղաքապետարանն էլ կարող էր մաքրել, բայց գնացել էր Զանգվի ձորն էր մաքրում»: 

Մեկնաբանություններ (10)

«Ամենապարապ» Վասակ Սյունի
(9) - Իսկ իմ կոմենտներում ԿՈՆԿՐԵՏ որ մասն է «անտեղյակ»? Հետո, ես ԵՍ եմ, ես «դրսի Հայերը» չեմ: Ամստերդամում էլ Հոլանդիայի աչքը հանում եմ փող եմ հավաքում: Իսկ հարյուր հազարավորները, որ ՄԱՐՄՆՈՎ Հայաստանում են, իսկ ոգով դուրսը?
Gayane
Moloraki amenaparap mard@ erevi vasak sjunin e, vor antexjak komentner e grum: Inkati unem ajl hodvacneri tak grac komentner@: or ...The du Amsterdam inch gorc unes, aj hajreniq@ lqac mard, vor mec-mec el komentner gres: ed drsi hajeri het vor handipum em, zgum em, vor zzvum en Hajastanic, hpartanum en irenc @ndunac erkrov:
Լենա
Գոնե ամոթ ունեցեք մի բարձրաձայնեք, ինչ է նշանակում. «Արդեն 30 տարի է, ինչ այդ այգին զիբիլանոց է, ինչո՞ւ մեկը հարց չէր տալիս` ինչու էդ զիբիլանոցը չեք սարքում այգի»..., իսկ ինչո՞ւ պետք է ասեին???,բա քաղաքապետարանի բան ու գործն ինչ է... և ինչ է նշանակում կրպակներն էլ «2 տարով են» տեղադրում,այսպիսի հիմար արտահայտություն դեռ չէի լսել: ՄԻթե չեք hասկանում, որ արդեն այն հասարակությունը չի, որի աչքի առաջ 30 տարի զիբիլանոց պաhեք կամ «2 տարվա կուտ տաք »...
Վարազ Սյունի (Ամստերդամ)
(5)-(6) - Հետաքրքիր է, Հայաստանի վիճակը ինչպես են Կանաչները «էլ ավելի ծիծաղելի» դարձնում? ԿՈՆԿՐԵՏ փաստեր/օրինակներ? Ով մտածում է, թե Հայաստանում Կանաչների շարժումը միայն կանաչի կամ ծառ տնկելու հետ է կապված,ապա իր ուղեղը դեռ կանաչ է:
Armen
Դատարկ ,անիմաստ ցույցերով  ձեր  պարապ ժամանակն եք  անց կացնում:Գնացեք ծառ տնկեք  այ  կանաչներ: 
ARMEN
HAJASTANI AJS VOXORMELI VICHAK@ EL AVELI CICAXELI EN DARZNUM KANACHNER@:
ԱՆԻ
Իսկապես , որ 60 - ից հետո մարդ խելքը հետ է տալիս. Մնա դիրքերումդ էլի մեր սիրելի Ռուբեն Հախվերդյան , ինչ ես էս կեխտոտ խաղերի մեջ մտել , եթե էդքան համոզված ես , որ Տարոնը կարգին տղա է, ուրեմն թող ապացուցի .:Քո պաշտպանության կարիքը պիտի որ չունենա: Չլինի մտքիդ կա պատգամավոր դառնալ?
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ինչ ՀԻԱՍԹԱՓԵՑՆՈՂ ու «իրականությունը չտեսնող» են այս 2 տղամարդիկ: Հորանջելով, իմիջիայլոց, ինքնագոհ , « էնի սրա ու նրա տղան է,... փլան-փստան»: Այգում պայքարողները «բան չեն» հասկանում: Հա, երևի «սատանայից» են հրաման ստացել: Իսկ պարոն օլիգարխ «հրեշտակն» էլ երևի եկեղեցում աղոթում է Երևանցիների բարեկեցության համար: Դե իհարկե, կրպակներն էլ «2 տարով են» տեղադրում: «Արտասահմանցիների» մատն է խառը. վկան Հայաստանը ԿՈՒԼ ՏՎԱԾ ռուսական կապիտալը: Կարող ա Պուտինի ընտրությունն էլ է սրա հետ կապված? Ւսկ 40-50% անհույս աղքատությունը երկրի իրավիճակը «կայունացնող» գործոնն է:................................................................. ՄԻ երգ գրիր. Երևանի օլիգարխային գիշերներում ---- պատգամավոր դարձած թաղի ավտարիտետների խանութներն է գլորվում ---- ու «հեռավոր» բաց պոչամբարների ու բռնաբարված անտառների արանքում ---- բարեկամի անունով ձևակերպած բաժնետոմսերի կապուկն է (Դուբայում) երևում ----իսկ «հարուստների» զինվոր տղաները չճանաչված Ղարաբաղի զորամասում «ինքնասպան» են լինում:
drizzlebrain
Երևի ուսումնասիրել եք համաշխարհային փորձը և հանգել այն հանճարեղ հետևությանը, որ այգին նախ աղբանոցի վերածելը, ապա եվրո-բուտիկներով բարեկարգելը հանրային ունեցվածքի օգտագործման փառահեղ տարբերակ է … Իսկ հետաքրքիր է, Կարեն Կարապետյանի օրոք տեղահանված կրպակատերերի ընտանիքների հացի խնդիրն ինչպես է լուծվել:
Լեվիք
Այսքան դատարկ միտք արտահայտող մարդկանց ԻՆՉ՞ՈՒ էք անդադառնում: Այլեւս ե՞րբ են քշվելու մեր աչի տեսադաշտեից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter