HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Դատարանը մերժեց Հայկ Բաբուխանյանի հայցն ընդդեմ լրագրողի եւ լրատվամիջոցի

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Թադևոսյանի նախագահությամբ հրապարակվեց Հայկ Բաբուխանյանը և «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ն ընդդեմ report.am-ի և Էդիկ Անդրեասյանի հայցով դատական ակտը: Դատարանը մերժեց հայցվորի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պատասխանողի կողմից արատավորման և վերջինից 6 միլիոն ՀՀ դրամի փոխհատուցման պահանջը: Համաձայն վճռի՝ Հայկ Բաբուխանյանից որպես պետական տուրքի գումար բռնագանձել 236 հազար ՀՀ դրամ:

Դատարանը վճիռը հիմնավորել է նրանով, որ հայցվորը խախտել է Քաղաքացիական օրենսգրքի հոդված 1087.1-ի 13-րդ կետը, համաձայն որի՝ իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան` վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում:

Հիշեցնենք, որ վիճարկվում էր Էդիկ Անդրեասյանի հեղինակած ««Իրավունքի» իրավունքը Հայկ Բաբուխանյանի թրի ծայրին է» հոդվածը, որը 31.08.2010 թ.-ին տպագրվել է report.am կայքում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter