HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախկին հարկային տեսուչների պատմությունը. ինչո՞ւ են նրանց ազատել ՊԵԿ-ից

ՇՊԱԿ-ների ազգային ցանցը «2011 թ. տարվա քաղաքացի» մրցանակ էր հանձնել Հրազդանի բնակիչ, փոքր խանութի սեփականատեր Գագիկ Աթասյանին: Ըստ ՇՊԱԿ-ների ազգային ցանցի և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի մամուլի հաղորդագրությունների՝ Հրազդանի հարկային տեսուչները վարչական տույժ նշանակելու ոչ օրինական հիմքեր էին ստեղծել և Գագիկ Աթասյանին նշանակել 150.000 դրամի տույժ: ՇՊԱԿ-ներից մեկի իրավական օգնության շնորհիվ Գագիկ Աթասյանը հասել էր նրան, որ տուգանքը վերացվել էր, թվով 6 հարկային ծառայող ազատվել էր ծառայությունից, ևս մեկի պաշտոնն իջեցվել էր: Սակայն ազատված տեսուչներից 2-ը՝ Գարեգին Հարությունյանը և Արմեն Բաբայանը, պնդում են, որ իրենց աշխատանքից ազատել են անարդարացի: Ստորև ներկայացվում է Գ.Հարությունյանի և Ա.Բաբայանի դիմումը, որը նրանք նախագահին, վարչապետին և ՊԵԿ նախագահին ուղարկել են փետրվարի 1-ին, բայց դեռ պատասխան չեն ստացել:

ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանին,
ՀՀ վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանին,
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ պարոն Գագիկ Խաչատրյանին
Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ Գարեգին Հարությունյանից և
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ Արմեն Բաբայանից

ԴԻՄՈւՄ

Մեծարգո պարոն նախագահ,
մեծարգո պարոն վարչապետ,
մեծարգո պարոն ՊԵԿ նախագահ,

վկայակոչելով 2012 թ. հունվարի 18-ի «Առավոտ» օրաթերթում տպագրված բաց նամակ Հայաստանի ԶԼՄ-ներին «Տարվա քաղաքացու» իրական դեմքը և 2012 թ. հունվարի 20-ի «Հրապարակ» թերթում տպագրված «Բացահայտում» հոդվածները, որտեղ բացահայտվում են «Տարվա քաղաքացու» իրականում ով լինելը՝ Ձեզ ենք հակիրճ ներկայացնում ՀՀ ԿԱ ՊԵԿ Հրազդանի ՏՀՏ պետի 2011 թ. հունվարի 18-ին հրապարակված թիվ 23302243 հանձնարարագրի հիման վրա (ՀՀ օրենսդրությամբ հարկային մարմիններին վերապահված իրավասության սահմաններում կատարել ՀԴՄ-ների կիրառման ճշտության ստուգում) «Աթասյան Գագիկ» անհատ ձեռնարկատիրոջ մոտ կատարված ստուգման ընթացքը և հետևանքները:

Հենց այդ անձնավորության շանտաժի հետևանքով տուժեցինք մենք՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Հրազդանի ՏՀՏ-ի կանխատեսումների և հավաքագրումների բաժնի նախկին հարկային տեսուչներ Գարեգին Հարությունյանս և Արմեն Բաբայանս:

Համաձայն վերը նշված հանձնարարագրի՝ մենք՝ Հրազդանի ՏՀՏ-ի կանխատեսումների և հավաքագրումների բաժնի նախկին հարկային տեսուչներ Գարեգին Հարությունյանս և Արմեն Բաբայանս, արձանագրեցինք «Աթասյան Գագիկ» ա/ձ-ի կողմից Հդմ կտրոն չտրամադրելը (ա/ձ-ն զբաղվում էր տեսաերիզների վաճառքով և կատարում էր պատճենահանում) կատարված պատճենահանման համար վճարված գումարի դիմաց: Այնուհետև,համաձայն գործող օրենքի, ա/ձ-ին տեղեկացրինք նրա կողմից թույլ տրված խախտման մասին, հանձնարարագրի մեկ օրինակը տրամադրեցինք նրան ծանոթանալու և ստորագրելու համար:

Ա/ձ-ն ոչ միայն չէր ընդունում իր կողմից թույլ տրված խախտումը, այլև ստուգումը կապում էր իր և ՀՀ ԿԱ ՊԵԿ ՕՀՎ նախկին օպեր-լիազորի միջև տեղի ունեցած վիճաբանության փաստի հետ՝ պնդելով, որ ստուգման հանձնարարագիրը հրապարակվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ ՕՀՎ նախկին օպեր-լիազորի պատվերով: Այնինչ, մենք տեղյակ չենք եղել նրանց միջև եղած վիճաբանության մասին և կատարել ենք Հրազդանի ՏՀՏ-ի պետի կողմից հրապարակված հանձնարարագրի պահանջները:

Ա/ձ-ին պատկանող սրահում փորձեցինք կազմել ստուգմանն առնչվող համապատասխան արձանագրությունները, սակայն «Աթասյան Գագիկ» ա/ձ-ն ոչ միայն մեզ թույլ չէր տալիս տեղում կազմել արձանագրությունները, այլև հրահրում էր վիճաբանության և դուրս հրավիրում սրահից՝ ասելով, որ նկարահանվել ենք՝ չունենալով սրահում փակցված նկարահանման վերաբերյալ որևէ հայտարարություն, ինչը օրենքի խախտում է:

Նշենք նաև, որ մեր՝ սրահում գտնվելու ժամանակ սրահ են մտել մեր բաժնի մյուս հարկային տեսուչները, սակայն ստուգողական գործողություններին չեն մասնակցել: Մենք, մեզ կոռեկտ պահելով և տեղի չտալով ա/ձ-ի մեղադրանքներին, որպեսզի վիճաբանություն տեղի չունենա, հեռացանք սրահից: Կատարվածի մասին տեղյակ պահեցինք Հրազդանի ՏՀՏ-ի կանխատեսումների և հավաքագրումների բաժնի պետին, վերջինս էլ եղելությունը զեկուցեց տեսչության պետին:

Հրազդանի ՏՀՏ-ի ղեկավարության կողմից մեզ՝ ստուգումն իրականացնող տեսուչներիս, բանավոր հանձնարարվեց, որ ստուգմանն առնչվող արձանագրությունները և ստուգման ակտը կազմենք: Կազմված արձանագրություններն ու ստուգման ակտը հաջորդ օրը առավոտյան փորձեցինք ներկայացնել ա/ձ-ին, սակայն սրահը փակ էր:

Այդ իսկ պատճառով, օրենքով սահմանված կարգով, արձանագրություններն ու ստուգման ակտը փոստային ծառայության միջոցով ուղարկեցինք նրան՝ բնակության հասցեով: Փոստում մեզ տրամադրեցին նամակն ուղարկելու վերաբերյալ կտրոն, ինչն էլ մենք հանձնեցինք Հրազդանի ՏՀՏ:

Դրանից հետո «Աթասյան Գագիկ» ա/ձ-ն իր կողմից ապօրինի նկարահանված և մոնտաժված տեսանյութը (տեսաերիզում բացակայում էր Հդմ կտրոն չտրամադրելու հատվածը) և դիմում-բողոքը ուղարկում է ՀՀ ԿԱ ՊԵԿ, Հրազդանի ոստիկանություն և Կոտայքի մարզային դատախազություն: Դիմում-բողոքում ա/ձ-ն ներկայացրել էր իբր թե ինքը խախտում թույլ չի տվել և անհիմն ստուգման ակտ է կազմվել:

Մեզ հրավիրեցին ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ մենք՝ ստուգում իրականացնող տեսուչներս, հանգամանորեն հիմնավորեցինք ա/ձ-ի կողմից թույլ տված խախտման փաստը (գրավոր):

Այնուհետև, 2011թ. մարտի 29-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում ա/ձ-ի կողմից ներկայացված դիմում-բողոքի հիման վրա անցկացվեց ծառայողական քննություն: Ծառայողական քննության ժամանակ կատարված ստուգողական գործողությունների վերաբերյալ գրեթե քննարկում չծավալվեց. հիմնական խոսակցությունը ընթանում էր ստուգման հանձնարարագրում չընդգրկված հարկային տեսուչների՝ սրահում ներկա գտնվելու մասին:

Ծառայողական քննության հաջորդ օրը՝ 2011թ. մարտի 30-ին, մեզ՝ Հրազդանի ՏՀՏ-ի կանխատեսումների և հավաքագրումների բաժնի նախկին հինգ հարկային տեսուչներիս, հրավիրեցին ՀՀ ԿԱ Պեկ և անակնկալ կերպով տրամադրեցին մեր՝ 29 մարտի 2011թ. տրված աշխատանքից ազատման հրամանները: Ի դեպ, աշխատանքից ազատման հրամանները ստորագրված էր ՀՀ ԿԱ Պեկ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Աֆրիկյանի կողմից:

Հարգելի պարոն նախագահ, պարոն վարչապետ, պարոն Պեկ նախագահ, ներկայացնելով Ձեզ իրականությունը կատարվածի վերաբերյալ, կարծում ենք, որ մենք՝ ստուգման հանձնարարագրում ընդգրկված նախկին հարկային տեսուչներս, ստուգումն իրականացրել ենք օրենքի շրջանակներում և օրենքի այնպիսի խախտում թույլ չենք տվել, որը հիմք կհանդիսանար աշխատանքից ազատման համար:

Այդպիսով, «Գագիկ Աթասյան» ա/ձ-ի շինծու գործողությունների արդյունքում վերջ դրվեց երիտասարդ աշխատակիցներիս հարկային համակարգում աշխատանքային կարիերային, և խաթարվեց մեր բարի համբավը՝ ԶԼՄ-ներով տարածելով այդ մտացածին ինֆորմացիան:

Հավելենք նաև, որ վերջին հերթական ատեստավորման ժամանակ երկուսս էլ փայլուն հանձնել ենք թե գրավոր և թե բանավոր փուլերը, որից հետո 2010-ի դեկտեմբեր ամսին ՀՀ ԿԱ Պեկ նախագահ Գ. Խաչատրյանի կողմից բարձրացվեց Ա. Բաբայանիս կարգը, իսկ Գ. Հարությունյանս Հրազդանի ՏՀՏ-ի կանխատեսումների և հավաքագրումների բաժնի պետի՝ արձակուրդում գտնվելու ժամանակ եղել եմ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար:

Արդարությունը վերականգնելու և հնարավորությունը՝ մեր աշխատանքային կարիերան հետագայում շարունակելու համար խնդրում ենք Ձեր միջամտությունը այս հարցին վերստին անդրադառնալու, արդարացի լուծում տալու համար:

Կից ներկայացնում ենք Ձեզ նաև վերը նշված «Առավոտ» և «Հրապարակ» թեթերում տպագրված հոդվածների պատճեները:

ՀՀ ԿԱ Պեկ Հրազդանի ՏՀՏ-ի կանխատեսումների և հավաքագրումների բաժնի
նախկին հարկային տեսուչներ
Գարեգին Հարությունյան և Արմեն Բաբայան

Լուսանկարում Գագիկ Աթասյանն է

Մեկնաբանություններ (2)

ԳԱԳԻԿ ՇԻՐԻՆԻ ԱԹԱՍՅԱՆ
Վիրավորանքի ու զրպարտության հերքման և փոխհատուցում վճարելու պահանջների մասին.Դատական Գործ N: ԿԴ/0232/02/12. Դատավոր Արիստակես Սիսակյան. Հայցվոր/դիմող Գագիկ Աթասյան. Պատասխանող Մնացական Հարությունյան. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան. Հեռ.` /0223/2-32-96 Հասցե` Ք.Հրազդան, Միկրոշրջան թաղամաս Ֆաքս` /0223/2-32-96 Կոտայքի մարզ վիրավորանքի ու զրպարտության հերքման և փոխհատուցում վճարելու պահանջների մասին. Դատաքննության ամսաթիվ: 04-09-2012. Ժամ:14:00
HOVIK AVETISYAN
HARGELINERS PEKI NAXAGAHIN> NERKAYACREL EN XEXATYRVAC TVYALNER >IR TEXAKAL RUBIK KOCHARYAN@ EV NRA ENTAKA ARTUR ANTONYAN@ (KRIS) MAKANUNOV....KANI VOR TVYAL ATASYAN GAGIK@ NERKAYACEL E RUBIK KOCHARYANIN VORPES DASHNAKCAKAN ISK NA IR KUSAKCAKAN @NKEROJ@ PAHEC ISK IR 7-8TARVA ASHXATOXNERIN ASXATANKIC HERACNEL TVEC VOROVHETEV INK@ ET SHARLATANI 10 ROPEYVA GRAC@ HIMK @NDUNEC CPASHPANELOV IR ASHXATAKICNERIN...U INC EK KARCUM ETE OPER LIAZOR@ KAM TESUCNER@ MEXAVOR LINEIN DATAXAZUTYUN@ EV VOSTIKANUTYUN@ KKARCEIN GORC@ ....IHARKE VOCH BAYC PEKI XEKAVARUTYUN@ IR ASHXATAKICNERIN AZATEC EV [email protected] ARDARACI KGTNVI PEKI NAXAGAH GAGIK XACHATRYAN@.....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter