HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոնգրեսական Շերմանն ԱՄՆ-ի կողմից Ջավախքին օգնություն ուղղելուն իր աջակցությունն է արտահայտել

Վաշինգտոն – 2013 ֆինանսական տարվա վարչակազմի բուջետային պլանի շուրջ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի ընթացող քննարկումների ժամանակ կոնգրեսական Բրեդ Շերմանը իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ կողմից Ջավախքի շրջանին օգնություն հատկացնելու որոշման նկատմամբ: Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայկական համահումարը (Համագումար): 

Կոնհրեսական Շերմանը, նշելով ԱՄՆ կողմից Վրաստանին ուղղված զգալի օգնությունը, պահանջեց, որպեսզի Ջավախքի հայկական համայնքը նույնպես օգտվի այդ շրջանին ուղղված օգնությունից: Շերմանը Վրաստանի դեսպանատան աղբյուրներից տեղեկացավ, որ Վրաստանի կառավարությունը պատրաստակամ է աջակցել Ջավախքին և պնդեց, որ այս ջանքերը ԱՄՆ-ին կօգնեն հասնել  ռազմավարական նպատակներին Կովկասում: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնը,  պատասխանելով հանձնաժողովի հարցերին, նշեց, որ  գրավոր  կպատասխանի կոնգրեսականին: 

Շերմանն հայտնեց համագումարին, որ նա նույնպես ցանկանում է պետքարտուղարին հավելյալ հարցեր ուղղել` ներառյալ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին ուղղվող ԱՄՆ աջակցության, ինչպես նաև Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող շարունակական շրջափակման վերաբերյալ: 

Ի հավելումն, կոնգրեսական Շերմանը հիշատակեց 1988 թվականի Սումգաիթյան ջարդերի 24-րդ տարելիցը, երբ Ադրբեջանում հալածվեցին անմեղ հայեր: Ներկայացուցիչների պալատում հնչեցված իր խոսքում Շերմանը նշեց. «Մենք չենք մոռանա Ադրբեջանում հայերի էթնիկ բնաջնջման մասին… Մենք պետք է պնդենք, որ Ադրբեջանը դադարեցնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ իրականացվող իր բոլոր սպառնալիքները և բռնադատման գործողությունները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter