HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ազատ Ղուկասյան. «Ես հո էդքան ապուշ չեմ»

Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանի՝ 14-ամյա աղջնակի հետ կատարածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ «Ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու» հոդվածի հատկանիշներով (142-րդ հոդվածի 1-ին մաս):

Գյուղապետին դեռեւս ազատությունից չեն զրկել, նրան նույնիսկ մեղադրանք չեն առաջադրել: Իսկ եթե, այնուամենայնիվ, փաստի առթիվ հարուցված հոդվածով Ազատ Ղուկասյանին մեղադրանք առաջադրվի, նա կարող է «պատժվել» ընդամենը տուգանք վճարելով 200-ից 400 հազար ՀՀ դրամ:

Գյուղապետ Ղուկասյանը միաժամանակ դպրոցում ֆիզկուլտուրա է դասավանդում: Նրա զոհին՝ 14-ամյա Կարինեին, առայժմ տուժող չեն ճանաչել: Կարինեի հորեղբայրը՝ Գագիկը, «Հետքին» արդեն պատմել է, թե ինչպես է գյուղապետ-ուսուցիչը վարվել երեխայի հետ:

Ըստ այդմ՝ Ազատ Ղուկասյանի արարքը լիովին համապատասխանում է Քրեական օրենսգրքի՝ «Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը» հոդվածի հատկանիշներին: Քանի որ, ըստ Գագիկի պատմածների, համայնքապետը ոչ միայն տուժողի անօգնական վիճակն է օգտագործել (Կարինեն տառապում է մտավոր հետամնացությամբ), այլեւ սպառնացել է բռնություն գործադրել:

Այս պարագայում մեղադրյալը տուգանքով «պատժվելու» մասին չէր էլ կարող երազել, քանզի նշյալ հոդվածը որպես պատիժ նախատեսում է 4-ից 10 տարվա ազատազրկում:

Գործը գտնվում է քննիչ Վահրամ Դաղունցի վարույթում: Նա հրաժարվում է որեւէ տեղեկություն տրամադրել՝ «նախաքննության շահերից ելնելով»: Բայց եւ նշում է, որ նախաքննության ընթացքում ամեն ինչ էլ հնարավոր է՝ սկսած գյուղապետի կալանավորումից, ավարտած հոդվածի վերաորակումով:

Ինքը՝ այսօրվանից արձակուրդում գտնվող Ազատ Ղուկասյանը, «Հետքի» հետ զրույցում «բոլոր սրբություններով» երդվում էր, որ «100 տոկոսանոց» անմեղ է: Նրա խոսքերով՝ գյուղի ընտանիքներից մեկի նկատմամբ ինքը որոշակի փաստեր ունի, եւ իրեն փորձում են շանտաժի ենթարկել: Թե ինչ փաստերի մասին է խոսքը, կամ շանտաժով իրենից ինչ են պահանջում, Ղուկասյանը չի ասում: Միայն շեշտում է, որ հենց այդ ընտանիքի աղջիկն էլ «իբր դասարանում ինձ տեսել է այդ երեխայի հետ»:

«Ախր էդ երեխեն, էդ որ ասում ա՝ տեսել ա կամ ինչ ա արել, թող մի հատ դուռը բացեր, նայեր՝ ինչ ա կատարվում: Ասում ա՝ էդ դռան (վրա) ինչ-որ փոքր ծակ կա: Ախր, դուք չեք պատկերացնում, էդ դասասենյակի ձեւը որ իմանայիք, հետո պարզ կլիներ,- ասում է գյուղապետ Ղուկասյանը:- Ես հո էդքան ապուշ չեմ՝ դասարանում, աշակերտական սեղանին, հոգեկան մի քիչ էլ հիվանդ երեխա է… Դասարանին ոչ մի զամոկ չկա, ոչ մի փակելու բան չկա, ես հո էդքան հիվանդ չեմ՝ ժամը 9-ին մտնում եմ դպրոց ու գնում եմ էդ քայլի՞ն: Սա խելքին մոտիկ բան չի»:

Ինչո՞ւ էր աշակերտուհուն կանչել դասարան: Համայնքապետը կրկին չի պատասխանում՝ հորդորելով «ամեն ինչի մեջ չմանրանալ»:

«Ամեն ինչն էլ կա, բժշկական քննության էլ են տարել, ամեն ինչ էլ տարել են: Ես իմ տեղս նստած եմ, բժշկական քննությունն ինչ կպարզի, ինչ ուզում են անեն. ես արդար մարդ եմ»,- ասում է Ազատ Ղուկասյանը եւ նշում, որ բժշկական փորձագետն այսօր զննել է նաեւ իրեն:

Գյուղապետը վստահեցնում է, որ իր անվան հետ կապված նման միջադեպ երբեւէ չի եղել, իսկ նրանք, «ովքեր նման բաներ են ասում եւ գրում, պատասխան են տալու»:

Մեկնաբանություններ (8)

******
hartashenci es inchec erkeresani shun hastat ham grum es hamel dra het mektex erkrord erest es cuyc talis Azati @ntaniqin zzvum em ed gyuxic vorovhetev mek Azati pashtonina zgtum mek@ knog texna uzum mek@ vorduna siraharvat mantoyic aylevayl qayleria dimum amboxg gyux@ AZATI cavova tarapum inchqan el zgteq tekuz dimacinin kortanelu gnov imaceq vor ASTVAT miangamica glxnerid talu hl@ uraxaceq chxchim shner zzvanqner
a/r/m///////////
usanoxuhi-dzer nmannern vor mardkanc anvan heten xaxum .vochinch kga or@ u bolort mek-mek kbacahaytveq upataszan ktaq............................grelu shat ban der kunenam joxovurd//////////////////////.
nan
heto asum en vonc en darnum mardaspan, es et erexu mor tex@ linei hima sran vaxuc varel ei
Baron
Ghukasyan Azatin - Ete parzvi vor ays amen@ hamapatasxanum e irakanutyan@, apa iroq du apush ches , ayl lrbi lakot es. Ete cankutyun kunenas pativ pahanjelu, es patrast em. Ayd masin karox es texyak pahel Hetqi kayqum.
hartashenci
Մեր բնակավայրի անունը արատավորել է մի տգետ ու այլասերված պակապզուկ,որին մենք համարել ենք համայնքի ղեկավար՝ քաջ գիտակցելով ,թե ով է ինքը ընդհանրապես,բայց ինչ արած.........?Այդ ողորմելին դեռ երես ունի Ձեր հետ հարցազրույց է վարում ?Հիմա էլ սպառնում,թե ովքեր գրում են պատասխան են տալու:էսքանից հետո ինչպես ես նայելու քո ժողովրդի երեսին?Երեսիդ թքում են,ես չեմ զարմանա,եթե մաքրես ու ասես.
ara
Միայն անասունն է, որ աստծուց վախ չունի, եթե իրոք նման ղալաթ արել ես, ինքնասպանություն գործիր, որ մյուսներին դաս լինի, այ ...........
usanoghuhi
amen inch el parza,miayn mnum e nstes qez hamar naxatesvac kalanavayrum,klini vattaraguin@,ches el patkeracnum qez inch e spasvum @nker ghukasian,(ete,iharke qez arje esqanic heto aydpes kochel)
Syuzi
Այսինքն ապուշ է, բայց ոչ այդքան ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter