HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

«Պետությունն ուզում է, որ մենք եվրոպական օրենքներով բիզնես անենք, բայց շարունակենք ասիական ձեւով կաշառք տալ»,- ասում է գործարարը

Մի քանի տասնյակ միջին եւ խոշոր գործարարների հետ հանդիպումներից հետո առաջինը, որ ուզում եմ նշել, նրանց ունեցած վախի մասին է: Նրանցից ոչ ոք չի ուզում սեփական անունով հանդես գալ: Գործարարներ, որոնք ինչ-որ դիրք ունեն հասարակության մեջ, վախենում են խոսել: Վախենում են, որովհետեւ վտանգված է վերջիններիս բիզնեսը, եւ Հայաստանում մնալու նրանց հեռանկարը:

Նրանցից շատերը մտադրվել են պարզապես տեղափոխել իրենց բիզնեսը Հայաստանից: «Պետությունն ուզում է, որ մենք եվրոպական օրենքներով բիզնես անենք, բայց շարունակենք ասիական ձեւով կաշառք տալ»,- ասում է գործարարը: 

«Ուզում եմ ընդգծել, որ ՀՀ-ում գործող գրագետ գործարարը (սա գործարարների մեծամասնության կարծիքն է) գերադասում է աշխատել օրենքի դաշտում, վճարել օրենքով նախատեսված բոլոր հարկերն ու տուրքերը, ողջ գիտելիքներն ու եռանդն ուղղել իր բիզնեսի զարգացմանն ու ընդարձակմանը, ոչ թե հարստացնել, ըստ էության, իրեն ոչնչով չօգնող պաշտոնյաներին»,- ասում է մեկ այլ գործարար: 

Որպես առանցքային խնդիր՝ գործարարները նշում են մաքսատանը գործող «հսկիչ գների» մասին: «Եթե այդ «հսկիչ գները» մնան, եթե մեզ չթողնեն շնչել, միակ ելքը բիզնեսը փակելն է: Պետք է քննարկման դնել այդ հարցը. գուցե թերթերում քննարկելուց հետո վերեւներում սկսե՞ն քննարկել»,- ասում է մեկ այլ գործարար:  

Մաքսային ձեւակերպումների մեխանիզմը Արարատյան տարածաշրջանային մաքսատանը 

Ներմուծվող բեռի մաքսային փաստաթղթերը մաքսային պահեստից ստանալուց հետո թե իրավաբանական, թե ֆիզիկական անձի լիազոր ներկայացուցիչը պետք է մաքսատանը ապրանքը հայտարարագրի:

Յուրաքանչյուր կազմակերպություն բաշխված է բրոկերային գրասենյակների միջեւ, որոնց ղեկավարները «ստվերում» գտնվող մաքսային ծառայության այս կամ այն ստորաբաժանման պետերն են: Այսինքն՝ ստահոդ է այն վարկածը, թե իբր կազմակերպությունները կարող են մաքսազերծել իրենց ապրանքն ինքնահայտարարագրման եղանակով: Ինքնահայտարարագրումը թույլատրված է մեկ կամ երկու կազմակերպության, այն էլ՝ Մաքսային պետական կոմիտեի բարձր ղեկավարության «դոբրոյով»: Մենք այժմ ուսումնասիրում ենք այդ բրոկերային կազմակերպությունները եւ առաջիկայում կներկայացնենք, թե իրականում ովքեր են այդ բրոկերային գրասենյակների տերերը: 

Ապօրինություններ գնահատման բաժնում 

Նախնական հայտարարագրումից հետո բեռի մաքսային հայտարարագիրը եւ ուղեկցող փաստաթղթերը ներկայացվում են մաքսատան գնահատման բաժին, ուր գնահատման բաժնի պետը եւ նրա տեղակալը ներմուծված ապրանքի նկատմամբ կիրառում են, այսպես կոչված, «հսկիչ գներ»: Եվ սա արվում է անկախ այն հանգամանքից՝ բեռը ձեւակերպվում է Մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածո՞վ (1-ին մեթոդ), թե՞ 91-րդ հոդվածով (4-րդ մեթոդ): Գործարարներին զայրացնում է հատկապես այն փաստը, որ մաքսատան կողմից պարտադրված «հսկիչ գները» որեւէ առնչություն չունեն միջազգային շուկայում գործող ապրանքների գների հետ:

Հենց մաքսատան գնահատման բաժնում գործում է մաքսային ծառայության կողմից գործարարների «վզին փաթաթված» չգրված օրենքը` պետական բյուջե վճարվելիք ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) կիսման մեխանիզմը, ինչի էությունը հետեւյալն է. իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից ներմուծված ապրանքի արժեքին եւ մաքսատան կողմից պարտադրված մաքսային արժեքին համապատասխանաբար բաժին ընկնող ԱԱՀ-ի միջեւ եղած տարբերության կիսումը՝ 40-60, կամ 50-50 տոկոսային հարաբերակցությամբ: Օրինակ.

Տարբերակ ա) Մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածի դեպքում (1-ին մեթոդ), եթե, ըստ հաշիվ-ապրանքագրի, ապրանքի արժեքը 1 կգ-ի համար կազմում է 1000 դրամ, իսկ մաքսատան կողմից պարտադրված «հսկիչ գինը»`1500  դրամ, վճարում ես 200 դրամ՝ նախատեսված 300 դրամ ԱԱՀ-ի փոխարեն: Առկա տարբերության՝ 100 դրամից էլ ապրանքի յուրաքանչյուր 1 կգ-ի համար 8 դրամը ամսվա վերջում, որպես կաշառք, վճարում ես մաքսատան բարձրաստիճան պաշտոնյային, որի հետ ստիպում են գործարարին պայմանավորվել, քանի որ մաքսային ծառայության ղեկավարներից ամեն մեկն ունի իր հսկողության (կուրացիայի) տակ գտնվողների ցանկը:

Տարբերակ բ) Մաքսային օրենսգրքի 91-րդ հոդվածի դեպքում (4-րդ մեթոդ) մաքսատանը տրվող կաշառքի գումարի չափը նվազում է, ինչի պատճառով էլ մաքսատունը դժվարությամբ է համաձայնվում բաշխման այս սկզբունքին: Օրինակ, եթե, ըստ հաշիվ-ապրանքագրի, ապրանքի արժեքը 1 կգ-ի համար կազմում է 1000  դրամ, իսկ «հսկիչ գինը»` 1500 դրամ, ապրանքը ձեւակերպվում է 1200 դրամով: Այդ դեպքում պետբյուջե վճարվող ԱԱՀ-ի գումարը կազմում է 240 դրամ, իսկ առկա տարբերության՝ 60 դրամից ապրանքի յուրաքանչյուր 1 կգ-ի համար, որպես կաշառք, ամսվա վերջում տրվում է 4,8 դրամ (40-60%  հարաբերակցությամբ): 

«Ոչ գրագետ» գործարարը առաջին անգամ երախտագիտությամբ է ընդունում մաքսատան պարզված «օգնության ձեռքը» (քիչ հարկ վճարեցիր մաքսատանը)՝ չհասկանալով, որ մաքստունն ի սկզբանե իրեն տեղափոխում է «ստվերային» դաշտ, քանի որ դրանով տվյալ ընկերության դրամարկղը «կարմրում է», եւ տրված կաշառքի չափով (իսկ այն ամսվա վերջում կազմում է նշանակալի գումար) գործարարը ապրանքի որոշակի խմբաքանակ պետք է գնային խախտումով կամ ցածր գնով վաճառի՝ ծածկելու այն բացը, որով հայտնվում է հարկային ծառայության տեսադաշտում ու դառնում խոցելի:

Բեռի փաստաթղթային ձեւակերպումից հետո գործարարն ընկնում է Մաքսային պետական կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության (ՆՀՎ) աշխատակիցների ձեռքը՝ բեռի զննման ու բացթողնման վերջնական արգելքը հաղթահարելու համար:

Բացի այն, որ մաքսային պահեստի զննող մաքսավորները կարող են քմահաճորեն պարտադրել բեռը դատարկել մաքսային տերմինալում՝ իբր ստուգման համար, եւ ավելորդ ծախսերի առաջ կանգնեցնել գործարարին, այստեղ էլ գործում են բացթողնման տարիֆները՝ կաշառքի տեսքով.

20 ֆուտանոց բեռնարկղ՝ 10-15 000 դրամ

40 ֆունատանոց բեռնարկղ՝ 15-20 000 դրամ

Բեռնատար ավտոմեքենա՝ 35-40 000 դրամ

Երկաթուղային վագոն՝ 25-35 000 դրամ

Արտահանման դեպքում զննող տեսուչները առանց բեռը զննելու պահանջում են 100-ից 200 ԱՄՆ դոլար, բեռը կապարակնքում են եւ բաց թողնում:  

Դեռ կաշառքը տալուց հետո էլ գործարարը 30-ից 60 րոպե պետք է սպասի ՆՀՎ-ի պետի «դոբրոյին»՝ բեռը ստանալու համար: Դրանցի հետո բեռի անցագիրը ստորագրելու համար մաքսային պահեստի մաքսանենգության բաժնի աշխատակիցը պետք է ստանա 5-ից 10 հազար դրամ:

Ներկայացված սակագները գործում են օրինական բեռի ներմուծման եւ արտահանման դեպքում, երբ բեռը մեկիկ-մեկիկ համապատասխանում է բեռն ուղեկցող փաստաթղթերին:

Շարունակելի

Մեկնաբանություններ (21)

Mukuch
Shat sxal hotvac a... Sa krox er linel mi 20 tari arach
karina gevorgyan
es ures ay antikorupciya
karina gevorgyan
tenc ban 1 tarum hnarovor chi ay anti
Loml Pimas
As a foreigner doing business here, it disgusts me that we are being held to ransom by corrupt, lazy, ignorant, arogant govt officials who think it is their god given right to steal from decent people trying to make an honest living. What chance of developing does this country have while these 'rules' are enforced at every chance they see.
Ando
shat aveli lav e hima
raf
ur en Hay ROBIN HUDNER@
Mher
Ov el lini et pashtonnerin kvercni, menak chaseq che, poxi cer@ teseq, heto nor aseq che, ov chi uzena 2 senyakanoc xrushovki tex@ mec aranznatan@ apri..... dursa galis en mi qani oligarxner@, dzer asac gorcararner@ pti harstanan, mnacac@ che
sergik
ete suta et inchiza vor amena qosot maqsajin ashxatoghn ajsor amenatank meqenajova man galis ....tekuz najeq naghkin u nerka maqsajin varchutjan ashxatoghnerin u peterin.... tarber biznesner, tner, meqenaner, qnneq nranziz yuraqanchyuri aprelakerpe minchev maqsayin zarayutyan anznele,
HAYK
inqs gorcarar em,ev ashxatum em orinakan,bayc eli galis en stugman ev uzum nuyn milionner@... ev meknabanum en te hnaravor chi , mi ban anum es,ev vochinch chen gtnum.lav bacatrum en te inchi hamar em talis irenc ayd kasharq@ SA E IRAKANUTYUN@ !!!
HAYK
AMOT ayn kapiknerin,vor verevi comentnerum grum en te gorcarar en u kasharq chka hima,apsurd eq asum u erevi et kasharakerneric eq,voch gorcarar...
es em
mejberum vorovhetev talan e hayastanum or@ cerekov tirum talan,pokr biznersnerin xextum en arhetakan dasht stexcelov bacatrem asenq te mi xanutum 3000 d ktron chen tvel u harkain qondzrotner en haytnvum u aktavorum 300 000 dran , hle chmuces eli tes glxit inch oyin en hanum vor mtacumes miayn hayastanic vonc clkes( miak eraanq)ba um duxx@ heriqum e gnaceq aparan mi at super market mteq u pahanjeq ktron, kam haci prum, orenq groxner@ evropayic em xosum duq ur evropan ur ,
Wal
որպես ներմուծող հաստատում եմ՝ այն ինչ գրված է, իրականություն է, և անձամբ ես նկարագրված իրավիճակներում հայտնվել եմ:
Demian
Ver@nshvac hodvaci tvyalnery chen hamapatasxanum irakanutyan@: Es inqs linelov gorcarar tariner sharunak ar@nchutyun em unecel maksaini het ev kani vor ashxatun em bacarcakapes orenqov, voch mi angam, voch mi maksavor indzanic chi porcel gumar korzel: Hamarum em, vor kasharq tvox@ arajin hertin inqn e handisanum orinaxaxt ev shat depqerum kasharq tal@ sadrich gorcoxutyunneri hetevanq e: Ashxateq orenqov ev maqur ev shar mi areq urishneri vra>
ashot
It is easy to estimate the control prices based on observing the market prices in Armenia's wholesale markets. Perhaps the finance ministry can do that and publish them on their website at the beginning of every quarter(jan. 1, april 1, july 1, oct. 1). And then ALL the importers customs clear their cargoes based on the control prices published at the beginning of each quarter. I heard that is what is done in Georgia. I believe our government can do that as long as there is a will.
Vigo
Mer azgi u petutyan vichaky dra hamar el senca vor vechni djgoh enq ameninchic u sax nayum en te urishy inch uni, esqan barepoxum vor arvec verji tarinerin vochmek hashvi chi arnum??? Xi himikva tamojnyan u mi qani tari arajvany kareliya hamematel???? Amota eli verj tveq !
Poghos
Xi eq esqan chuzogh
mukuch
Ինձ շատ հետաքրքիրա, ինչ որ մի բան գրելուց առաջ փորձում եք գոնե մի քիչ իրականությանը մոտ բան գրեք, թե լրիվ միևնույննա:
Andranik
Vorpes gorsarar nshem, vor vichaky irakanum shat aveli vat e.....gumar korzvum e amenureq - pahakits minch minchev maqsatan bazhni pet, ....xaytarak vichak e
ANRICORUPCIA
Dra hamar el Naxabactoxumayin Varchutyan pet@ 1 tarva mej Hyusisayin poxotayum 2 hat bnakaran e cerq berel, Caxkacorum 2000000$ amaranoc karucel, Paronyan poxocum 2 hat obyek e gnel u 4 hat Mercedes e gnel, chashvac te qani gorcarari het e ayspes acac pay mtel. Isk duq asum eq gorcararner@ pakum en irenc biznesner@.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանում, հատկապես փոքր և միջին գործարարները, ՊԻՏԻ համախմբվեն ու ստեղծեն մի ոչ պետական կազմակերպություն (ՀԿ, Արհմիություն) , որը էֆեկտիվ կպաշտպանի իրենց յուրաքանչուրի շահերը: Վարձեք իրավաբաններ, ակտիվիստներ, ժուռնալիստներ, գնեք գաղտնի կամերաներ և նկարեք կաշառք վերցնելու պահին:ՄԻԱՅՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ուժով: ՄԻ նստեք սպասեք: Պետությունը նաև դուք եք:............................................Հայաստանում մարդիկ պիտի ՋԱՐԴՈՒՓՇՈՒՐ անեն այդ կեղծ «ամոթ է, բա ինչ կմտածեն/կասեն»-ը:..............................................Կաշառք ՏԱԼԸ ևՎԵՐՑՆԵԼԸ Հայրենիքի ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ է:
areg
irakanutyan@ chi hamapatasxanum sut baner mi grek amota

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter