HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Արմատական բեկում բարերարներ Նաջարյանների գործում

2003թ. օգոստոսին ԱՄՆ քաղաքացի æորջ Նաջարյանը դիմել է ՀՀ Նախագահին, ՀՀ Գլխավոր դատախազին եւ ՀՀ արտաքին գործերի նախարարին՝ հայտնելով, որ ՀՀ քաղաքացի Գրիգոր Իգիթյանը խաբեությամբ տիրացել է Երեւանում իր միջոցներով ձեռք բերված հողատարածքներին, դրանց վրա կառուցված շինություններին եւ Աբովյան փողոցում գտնվող ֆոտոխանութին:

Այս դիմումի հիման վրա Երեւան քաղաքի դատախազությունը նախապատրաստել է նյութեր, հարուցվել է քրեական գործ' խարդախության մեղադրանքով: Գործը տեղափոխվել է Գլխավոր դատախազություն, որտեղ այն կարճվել է: æորջ եւ Քերոլայն Նաջարյանների ներկայացուցիչները դատական կարգով բողոքարկել են գլխավոր դատախազության քննիչի' գործը կարճելու մասին կայացրած որոշումը (Տես հոդվածները*):

2005թ. դատախազությունը վերսկսեց գործի քննությունը, սակայն նորից կարճեց: Այսպես, երկու անգամ դատարանը որոշում կայացրեց գործի քննությունը վերսկսելու մասին, բայց դատախազությունը դրա փոխարեն կրկին կարճեց' ցույց տալով, որ կարող է չկատարել դատարանի վճիռները:

Երեք տարի Նաջարյանների գործը պտտվում է Հայաստանի Հանրապետության դատական ատյաններում եւ Գլխավոր դատախազությունում:

Այս գործին հետեւում են նաեւ ԱՄՆ սենատորներ, կոնգրեսականներ, ովքեր բազմաթիվ նամակներ են հղել ՀՀ իշխանություններին:

Վերջապես այս տարվա սեպտեմբերին դատախազությունը մեղադրանք առաջադրեց Գրիգոր Իգիթյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (գույքին խարդախությամբ տիրանալը):

«Մեզ անհանգստացնում է այն իրողությունը, որ չնայած Իգիթյանը մեղադրվում է ծանր հանցագործություն կատարելու մեջ, նա մինչ օրս չի կալանավորվել, ինչը կբացառեր Իգիթյանի' փախուստի միջոցով արդարադատությունից խուսափելու կամ գործի քննությանը խոչընդոտելու ակնհայտ փորձերը, հատկապես երբ քննությանը հայտնի են Իգիթյանի կողմից արված բազմաթիվ նման փորձեր»,- ասում է æորջ եւ Քերոլայն Նաջարյանների ներկայացուցիչ Հրայր Ղուկասյանը: Ղուկասյանը չի բացառում, որ Իգիթյանը կարող է դիմել փախուստի' լքելով հանրապետությունը:

Դատախազության մեր աղբյուրներից մեկը հայտնեց, որ Գ. Իգիթյանի անձնագիրն առգրավված է, եւ նա չի կարող լքել Հայաստանը:

Այժմ գործի քննությունը հանձնվել է Գլխավոր դատախազության մեկ այլ քննիչի: Դժվար կացության մեջ է գործը նախկինում քննած քննիչ Ա.Նադիրյանը. ի վերջո, նա հենց այնպես չէր քրեական գործը միշտ կարճում եւ դատարանում հանդես գալիս գրեթե որպես Գ. Իգիթյանի պաշտպան: Այս գործի նոր քննիչը' Հովսեփ Սարգսյանը, առանձնապես քննչական նոր գործողություններ չի կատարել, որովհետեւ քննությամբ արդեն ամեն ինչ պարզված էր:

Այս գործը նաեւ դատախազության գործելաոճի «յուրատեսակ» օրինակներ տվեց' մեղադրյալի եւ դատախազության աշխատակիցների համատեղ գործարքներ, դատախազության կոլեգիայի նիստում ձեւական քննարկումներ, դատախազության' միմյանց հակասող որոշումներ եւ այլն:

«Հետք»-ը բազմիցս անդրադարձել է այս գործին, ներկայացրել փաստեր, որոնք ապացուցում են, որ խարդախություն կատարած Իգիթյանին սատարում են պետական պաշտոնյաներ: Այս ընթացքում Գրիգոր Իգիթյանը վաճառել է Նաջարյանների միջոցներով կառուցված շենքերից մեկը եւ այժմ ստիպված է լինելու փոխհատուցել «գնորդ-պաշտոնյային»:

Մեր ունեցած տեղեկություններով' դատական գործի քննությանն անձամբ հետեւում է նախագահ Քոչարյանը:

Մեկնաբանություններ (1)

Նահապետ Հակոբյան
Ես 23 տարեկան եմ ,քառորյա պատերազմի մասնակից եմ,ծնողներս երկուսնել հաշվանդամ են,տունս շատ անմխիթար վիճակում եր , բարերարների օգնությամբ կարգի եմ բերել բայց դեռ կան աշխատանքներ,քիչ գումարի հետա կապված բայ ես չեմ հասցնում հաշվանդամ ծնողներիս պահել ու միաժամանակ ավարտին հասցնել վերանորոքում@ եթե հնարավոր լինի բարերարների կողմից մոտ մեկ միլիոն դրամի չափով օգնություն շատ շնորհակալ կլինեմ,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter