HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Տարոն Մարգարյանը մի անգամ գոնե պետք է գնա հոսանքին հակառակ

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, խոսելով Աբովյան փողոցի ապամոնտաժված կրպակատերերին փոխհատուցում տալու տարբերակի մասին, նշել է, որ փոխհատուցումն այնքան մեծ գումար է կազմում, որ չի քննարկվել:

Նշենք, որ առայսօր հնարավոր չի եղել ձեռք բերել Աբովյան փողոցի կրպակների համար Երևանի նախկին քաղաքապետներից որևէ մեկի որոշումները: Ո՞վ և ե՞րբ է կայացրել Աբովյան փողոցի մայթերի վրա կրպակներ տեղադրելու որոշումը, եղե՞լ են արդյոք պայմանագրեր այդ կրպակատերերի ընկերությունների հետ:

Եթե եղել են, ապա դրանք ապօրինի են, և ավելորդ է Աբովյան փողոցի կրպակատերերին փոխհատուցելու մասին ընդհանրապես խոսել: Իսկ եթե փոխհատուցում պետք է լինի, ապա դա պետք է վճարեն որոշում կայացրած քաղաքապետը և Երևանի այն ժամանակվա և այսօրվա գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Պաշտոնավարման տարիներին նրանց ձեռք բերած կարողությունները կբավարարեն Երևանի բոլոր կրպակատերերին փոխհատուցելու համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ունի բավականին բարձր հեղինակություն, որը վաստակել է Ավան թաղամասում թաղապետ աշխատած տարիներին: Եվ այսօր քաղաքապետի առաջ դրված է իր կարիերայի համար որոշիչ նշանակություն ունեցող մի հարցադրում. կկարողանա՞ Տարոն Մարգարյանը կայացնել հոսանքին հակառակ գնալու որոշում:

Եթե քաղաքապետը կարողանա դա անել, ապա ձեռք կբերի համակիրների հսկայական բանակ, ակտիվ երիտասարդների այդ բանակով նա կարող է միշտ հպարտանալ: Բայց դրա համար պետք է կատարի այդ քայլը՝ հոսանքին հակառակ գնալու որոշումը կայացնի: Նրանից կնեղանա ընդամենը երկու օլիգարխ: Այս երկուսից ոչ մեկը հասարակության մեջ ոչ մի հեղինակություն չունի, նրանց պաշտպանելու համար փողոց դուրս չի գա նույնիսկ երկու մարդ:

Այդ օլիգարխները նույնիսկ քաջություն չունեն, որ ասեն. «Այդ «բուտիկները» մերն են»: Արժե՞ նրանց համար ինչ-որ զոհողության գնալ, արժե՞ նրանց համար դուրս գալ այսքան երևանցիների դեմ, այսքան երիտասարդների դեմ:

Մի կողմ թողնենք Մաշտոցի այգու այս պատմությունը: Արժե՞ պահել մի գլխավոր ճարտարապետի, որը մշտապես խաբում է երևանցիներին: Ես համոզված եմ, որ նույն հաջողությամբ նա խաբում է նաև քաղաքապետին:

Աբովյան փողոցի այդ կրպակները տեղադրվել էին Նարեկ Սարգսյանի համաձայնությամբ և այն ժամանակ էլ ապօրինի էին: Ինչպե՞ս է քաղաքապետարանն այն ժամանակ թույլատրել տեղադրել այդ կրպակները մայթերին, ինչո՞ւ պիտի շարունակական ապօրինությունների համար չպատժվեն ապօրինի որոշումներ կայացրած պաշտոնյաները:

Հիշենք, թե ինչպես Նարեկ Սարգսյանի «օրհնությամբ» օպերայի շրջակայքը վերածվեց սրճարանակույտի: Իսկ հիմա նա խոսում է հին Երևանը վերականգնելու մասին: Եվ Հանրային խորհրդում այնքան հեշտությամբ էր խաբում մարդկանց, այնքան բնական է դարձել սուտը Նարեկ Սարգսյանի մասին, որ մարդիկ գլուխները կախ «հավատում էին» նրան:

Նա ասում էր, թե Մաշտոցի այգու կրպակները տերեր չունեն: Ուրեմն «անտերի» համա՞ր եք այդ ամենն անում: Ասում էր, թե ինքը չգիտի՝ ովքեր են այդ կրպակների տերերը: Կա՞ մեկը այս քաղաքում, որ հավատա Նարեկ Սարգսյանի ասածին: Իհարկե, ոչ: Նա շատ լավ գիտի ամեն ինչ, հենց նրա ձեռքի տակով են անցել այդ կրպակների նախագծերը, հենց նա է հաստատել նաև նորից հանրության ուշադրության կենտրոնում հայտնված, Հրազդան մարզադաշտի հարևանությամբ կառուցվելիք առևտրի կենտրոնի ծրագիրը:

Այնպես որ, Տարոն Մարգարյանը պետք է չեղյալ համարի իր որոշումը, որը ընդունել է 2011թ. դեկտեմբերի 30-ին: 7373-Ա որոշումն ունի այս վերնագիրը. «Աբովյան փողոցի հ.21/3 հասցեում գտնվող վարձակալությամբ տրամադրված հողամասի վրա գտնվող շինությունները ապամոնտաժելու և 247,0 քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով «Արևելյան օազիս» ՍՊԸ-ին տրամադրելու մասին»: Այս ՍՊ ընկերությունը պատկանում է նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբորը՝ Յուրի Բեգլարյանին:

Ահա այդ որոշման 3-րդ կետը. «Մաշտոցի պողոտայի հ. 22/1 հասցեի զբոսայգու Բուզանդի փողոցին հարող տարածքում գտնվող սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված /195.0քմ+52.0քմ/247.0 քմ մակերեսով հողամասը մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը կառուցապատման իրավունքով տրամադրել «Արևելյան Օազիս» ՍՊԸ-ին»:

Առայժմ չենք պարզել, թե ում է պատկանում երկրորդ ընկերությունը, որին Աբովյան փողոցից հանելով՝ նորից Մաշտոցի այգում են «բուտիկի» տարածք հատկացրել:

Այս որոշումը չեղյալ հայտարարելով՝ քաղաքապետը երևանցիներին մասնակից կդարձնի որոշումներ կայացնելուն, դրանով ավանդույթ կդարձնի, որ քաղաքում հանրային տարածքներում որևէ բան կառուցելուց առաջ պետք է լսել հանրային կարծիքը, խոսել երևանցիների հետ:

Մեկնաբանություններ (18)

HaykUS
Narek Sargayan with all previous mayors was able to create ugliest city in the region. He is humiliation of our country and Armenia. I feel sick when I see what happened to my beloved city and now we have to deal with his consequence. Shame on all current armenian architects and government. They were able to destroy Yerevan on short 8 years. I wish their buildings would collaps and berry narek, zacharyan, beglaryan and all bloodsuckers under them.
SUSANNA
SEVILYA. MENG VOJ VOGI EL CHENK MEXADRUM EV VOJ EL TARON MARGARYANIN ENG MEXADRUM MEXAVORNER@ KARAVARUTYNUNN E EV MIAYN SXALNER NRANK EN TUYL TALIS ,HASGATSEK MENK ORENGI SHRJANAKNERUM EV MER IRAVUNKNERN ENK PAHANJUM, EV MI OR PETK ER VOR BAJAK LTSVI ?? JASH@ ERB VOR ERUM E VERJ@ PITI TAPVI CHE ? UREMN EKEL E AYN PAH@ DANAK VOSKORNERIN E HASEL E DA EL TUYL CHENK TALU
SHOXIK
--Sevilya--- ay DU CHES KASKATSUM HARGELIS ISK MENK KASKATSUM ENK ,ES DRA HIMKER UNENK 15 TARI - CHEN KAROXATSEL KANACH TARATSKNER PAHPANEL U ELI SHARUNAKUM EN OLIGARXNER MEZ XEKAVAREN ??? AYLEVS MEN TUYL CHENK TA
Hasmik Hovik
Իշխանությունների ուժը պատում է բացառապես անապահով քաղաքացիների, փոքրումիջին բիզնեսի ներկայացուցիչների վրա եւ ոչ խոշոր փողատերերի, հարուստների: Եվ հենց դրա հետեւանքն է, որ այստեղ այս շինարարությունն է իրականանում, որը միանշանակ անթույլատրելի է»:Մեր երկրում ամեն ինչ մի քանի հոգու տարածք է Հերիք է, ինչքան նրանք կերան, հիմա էլ հանրության տարածքներ են ուզում ????? վոչ մի զիճում
ARMEN
in4kan en stel mer joxovrdin in4i masin e xosk@ ???TARON MARGARYAN PARTAVOR E KAXAK BAREKARGI DA MEZ LAVUTYUN E ANUM IBR MI LAV GORTS ANELOV ??VO4 MENG ENG MIN4EV VER4 PAYGARELU ENG MER VOTNAHARVATS IRAVUNGNER VERAKANGNELU HAMAR HARGELINERS .
Anna
Մենք Բնապահպանները չենք հեռանա Մաշտոցի պողոտայից, Տարոն Մարգարյանն արհամարհեց քաղաքացիներին, այո թող իրենց քթի տակ բուծիկ դնեն.. էդ անճաշակ քռչերի կարիքն ու փողը միայն իրենք ունեն Չենք դադարելու պայքարել Մաշտոցի այգու համար եվ մեր իրավունքների համար հերիք է ինչքան կերան
Zvart
Hamamitem,u asem avelin, karelier hamaxmbvel u mtacel inchpes texavorel aid butikner@,vor kanach gotun hascvox vnas@ igecnel minimumi.Minchev aid butikneri vardzakalutyan gamket@ lrana.
Sevilya
inch verabervuma Taroni asacin,apa kuzenai imanal inch patasxaneik spasum,vor inch aragarki.Ekek naenk ais koxmic,kaxakapet@ partavora hashvi arnel te mer te butikneri tereri karcik@,hima na porcuma uxi mer sxal@,vor tuilenk tvel,heto nor naxord kaxakapeteri sxal@,vor karucelen.Ainpes,vor paikarel petke voch te Margaryani dem,ail butikneri tereri,tox kamavor hragarven.Karoxanumek aidpes paikarek.
Sevilya
Levik,ainkanov kap uni,vor chi kareli hnchecnel mexadrankner u xosel mi mardu masin,vori mtavor unakutyunneri vra voch vok chi kaskacum uni hamaxohneri mec banak.Isk inchu aid vordegrac boxoki dzev@ cheik ogtagorcum butikner@ Abovyan poxocum texadrelu gamanak,ev hima dra patcharov Margaryaninek dardzrel tirax.Hima haskanumek im [email protected]@,vortexice skizb arnum,isk menk umenk mexadrum.
Լեվիկ
Սեվիլյա - Իսկապես չեմ հասկանում ձեր մտածելակերպը. Իմ արած/չարածը Ի՞ՆՉ կապ ունի Մարգարյանի այն հայտարարությանը որտեղ հանդիմանում է երիտասարդ ցուցարարներին, պնդելով թէ իրենց որդեգրած բողոքի ձեւը տեղին չէ: Իրոք, իր մոտեցումը միայն փաստում է որ ինքը դեռ շատ հեռու է քաղաքացու-կառավարության փոխըմբռման ու փոխհարաբերության հասկացողությունից:
Sevilya
cankanumem,vor bolor havakvac eritasardner@ irazekvac linen,eritasard kaxakapeti ashxatankneri masin.Na ain eritasardne,vor@ aragin@ ira hamainkum mankapartezner@ sarkec anvchar.hazaravor erexaner hachaxecin mankapartez henc ira taxapet linelu gamanak.ain eritasardn@,vor amen bakum erexaneri hamar sargec xaxahraparakner,veranorogvecin baker@,[email protected] karevorumem,vor ira katarac ashxatankner@ ornakein berum bolor mnacac taxapetnerin u mnacac hamainkner@ pordzumein nmanvel,kam guce hamematvel,sksac kentronic.Dra hamarel vstahecnumem bolorit,vor mezanic shat henc na e ,vor mtacuma aid ameni masin,kani vor baci srtcav kaxkaci lineluc da naev ira ashxatankne
Sevilya
Levik,kcankanai,vor du etpes xoseluc arag,inkt kez harc tair du inches arel ais kaxaki hamar?heto nor anradarnair kaxakapetin,vor@ uni arden toxac dzeragir kaxaki patmutyan meg.Kam inchpes du asacir ,shater@ kez het chen hamadzainvi.
Լեվիք
Այս քաղաքապետ ասվածը շատ հեռու է քաղաքացիական հասարակության հասկացողությունից: Տես թէ ինչ է ասել Ազատություն Ռադիոկայանին - «Այնտեղ իրականում կան երիտասարդներ, ովքեր սրտացավ են կանաչի եւ բնապահպանության համար: Բայց այդ սրտացավությունը չպետք է նման ձեւով ցույց տան» Լավ, Պարոն Մարգարյանը ի՞նչ այլընտրանք է առաջարկում այդ սրտացավ արտահայտելու: Ես, ի տարբերություն շատերին,կասկածոմ եմ որ Մարգարյան ի վիճակի է եւ մտակարող ճիշտ որոշում կայացնելու:
anahit
Hamadzainem,vor mer kaxakapetin petke gnahatel ir gerazanc katarvac ashxatanknerov.Avani mankapartezner@ araginein amboxg kaxakum vor dardzan anvchar.Inchu viravoreluc baci vochmek chi xosum aid masin,vor hazaravor erexaner sksecin hachaxel mankapartez henc nra taxapet linelu gamanak.Ekenk xosenk mer masin ev hashvenk kani carenk tnkel henc menk inkners...heto nor xosenk Margaryani masin
Sevilya
lave,vor bolors knarkumenk u srtacavenk motenum kaxakum katarvox popoxutyunnerin,parzapes karelier irar hargrlov u voroshaki zichumnerov aragnordvel.
Sevilya
hargeliners,menk ev aid butikneri terer@ nuinpes hamakaxakacinerenk,ev menk aprumenk nuin kaxakum,isk kaxakapet@ mekne,vor@ mez iogut apamontagec aid butikner@ dem gnalov naxkinum gorcox kaxakapeti voroshumnerin,u popoxutyun mcrec butikneri vardzakalutyan gamket@ krchatelov.Hima ainpisi tpavorutyune vor bolor@ paikarumen Taroni dem,hamaxmbvac butikneri tereri het(vstahem,kaxakapeti ais voroshum@ cher karox dur gal butikneri tererin)
Seviliya
Մեկնաբանությունը... lseci harcazruyic@ Taroni het,kardaci komentner@,shat vata,vor menk teragnahatumenk u chenk vstahum.Linelov eritasard na glux govelu tex uni,Avani nman gyux@ ira eritasard tarikin karoxacav sarki lavaguin hamaink.Ete barekamner unek Avanum,harcrek aigineri masin,axbahanutyan,mankapartezneri,mshakuiti tan ,vori shenk@ gnvacer arevtri tun te shuka sargelu npatakov,ira shnorhiv vergins dardzav hamainki sepakanutyun veranorogvec u hima avanum gorcuma vorpes mshakuiti tun.Chisht kliner vochte baganvel tarber banakneri,ail gnal poxzichman u irar chviravorel
hasmik
meng kaxakapet chunenk ayn depkum vor TARONIK MARGARYANIK@ chi uzum mer pahanjner @dhunel, gone TET-A-TET HANDIPEL MEZ HET BNAPAHPANNERI HET. UREMN VERADZNEL BOLOR BUTIKNER MER BAKITS EV VERAKANGNEL VNAS TRVADZ@ EV BARELAVEL KANAJ TARADZK!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter