HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեխայի նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ մեղադրվող գյուղապետին, «Հետքի» տվյալներով, ձերբակալեցին

Ոստիկանությունում «Հետքի» աղբյուրը քիչ առաջ հայտնեց, որ մոտ 20 րոպե առաջ քննիչ Վահրամ Դաղունցի որոշմամբ ձերբակալվել է Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանը:

Աշխատանքային ժամի ավարտի հետ կապված՝ այս տեղեկությունը պաշտոնապես ճշտել չի հաջողվում: Սակայն գյուղապետի զոհը դարձած 14-ամյա Կարինեի հորեղբայրը՝ Գագիկը, «Հետքին» ասաց, որ իրեն նույնպես ծանոթներից մեկը հենց նոր հայտնել է գյուղապետի ձերբակալման լուրը:

Հիշեցնենք՝ համայնքապետ Ազատ Ղուկասյանը միաժամանակ գյուղի դպրոցում դասավանդում է ֆիզկուլտուրա: 14-ամյա Կարինեի հետ վերջինիս կատարածի առնչությամբ ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ «Ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու» հոդվածի հատկանիշներով (142-րդ հոդվածի 1-ին մաս):

Ինքը՝ գյուղապետը, պնդում էր, որ աշակերտուհուն ոչ բռնաբարել է, ոչ էլ նրա նկատմամբ սեռական որեւէ ոտնձգություն կատարել: Սակայն, ըստ էության, նշանակված համապատասխան փորձաքննությունները փաստել են հակառակը:

Մեկնաբանություններ (1)

HASMIK
HETAQRQIR E UNCHQAN KASHARQ EN UZELU ED STORI GORCE JRELU HAMAR? ARAJARK XMBAGRIN-LINEL HETEVOXAKAN! AMEN DEPQUM HETAQRQIR E TE INCHQAN ARJE HAYASTANUM MARDU PATIVE

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter