HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Հոգևոր անվտանգությունը վտանգված է»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քահանա Եսայի Արթենյանը հայտարարեց, որ Հայաստանում կան հոգևոր անվտանգության լուրջ խնդիրներ:  Շատ է խոսվում դեմոկրատիայից, խոսքի, խղճի և կրոնի ազատությունից, սակայն, քահանայի կարծիքով, այսօր դրանք սխալ ձևով են դրսևորվում: Արդյունքում ավելի շատ վնաս են հասցնում, քան օգուտ: Խոսքի ազատությունից օգտվելով՝ մարդիկ ինչ ուզում` խոսում են, քննադատում կամ մերժում են եկեղեցին՝ անտեսելով պատմությունն ու փաստերը:

Եսայի Արթենյանի խոսքերով՝ յուրաքանչյուր ոք կարող է օգտվել կարծիքն արտահայտելու իր իրավունքից, բայց պետք է նաև պատասխանատվություն կրի իր ասածների և դրա հետևանքների համար:

Եսայի Արթենյանը նաև խիստ վտնագավոր է համարում աղանդների գործունեությունը, որոնք գործում են առանց վերահսկողության և պատասխանատվության, մարդկանց հետ վարվում են հակաքրիստոնեական և հակամարդկային մեթոդներով, մարդկանց ստրկացնում են ու կառավարում նրանց զգացմունքներն ու միտքը: Վտանգավոր է, երբ մարդուն կյանքը ներկայցվում է միայն սև և սպիտակ գույներով: Այսինքն՝ եթե անձը տվյալ կրոնական կազմակերպության անդամ է, ապա նա կգնա դրախտ, իսկ դրանից դուրս ամեն ինչ դժոխք է: Քահանայի խոսքերով՝ այս մոտեցումը բնորոշ է բոլոր քայքայիչ աղանդներին, որոնք այսօր շատ են:

«Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը համաձայնեց քահանա Եսայի Արթենյանի կարծիքի հետ՝ հավելելով, որ վտանգ կա ոչ միայն աղանդի, այլև մշակույթի առումով՝ հեռուստաընկերություն, տեսանյութերի արտադրություն և այլն: Նա լրագրողներին ներկայացրեց տեսաերիզներ, որոնցից մեկում ներկայացված էին ծայարահեղ դաժան կադրեր, իսկ մյուսները մուլտպատկերների միջոցով քարոզում էին պոռնոգրաֆիա և միասեռականություն: Դրանք «պիրատկան» դիսկեր էին, որոնք վաճառվում են Հայաստանում ընդամնեը 500 դրամով:

Ա. Ամարյանի խոսքերով՝ հայկական հեռուստասերիալները քարոզում են հարազատների միջև սեռական կապ: Պարզապես այսօր չկան համապատասխան մասնագետներ, որոնք կորակավորեն և կհիմնավորեն այդ երևույթները:

Ամարյանը հավելեց, որ տեսաերիզների մասին տեղյակ է մշակույթի նախարարությունը, ինչպես նաև բոլոր պետական կառույցները, սակայն արձագանք նրանց կողմից չկա:

Ամարյնաի մոտ կա նաև տեսաերիզ, որտեղ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության առաջնորդ Արթուր Սիմոնյանն ու դերասանուհի Անժելա Սարգսյանն են, ինչը, ըստ բանախոսի, հաստատում է, որ վերջինս այդ կառույցի անդամ է:

Դեպքի հետ կապված Եսայի Արթենյանը նշեց, որ «Կյանքի խոսքը» սկզբում աջակցում էր դերասանուհուն՝ ստեղծելով մարդասեր եկեղեցու համբավ, բայց հետո ինքը հրաժարվեց նրանից: Նրա խոսքերով՝ այդ կրոնական կառույցը խրախուսում է անառակություն՝ ասելով, թե ինչպես էլ ապրես, դա քեզ ներվելու է: Իսկ Ա. Ամարյանը նշեց, որ եթե կրոնական կազմակերպության հետևորդը կատարում է հանցագործություն, ապա կառույցը միանգամից հարաժարվում է նրանից: Այն դեպքում, երբ պետք է դատապարտել արարքը և նրան ճիշտ ճանապարհին կանգնեցնել:

Ա. Ամարյանի խոսքերով՝ այսօր իրավապաշտպանները չեն խոսում այս խնդիրների մասին, արդյունքում ոտնահարվում են հավատացյալների իրավունքները: Աղանդների խնդիրը պետք է լուծվի պետական մակարդակով, որովհետև «հոգևոր անվտանգությունը վտանգված է»: Բացի այդ՝ այսօր հնարավորություն չկա ամբողջական տեղեկատվություն ստանալ կրոնական կազմակերպությունների մասին: 

Մեկնաբանություններ (4)

Nune Aghasaryan
Դժվար է քրիստոնյա լինելը:Հիշել, որ քո կռիվը մսի ու արյան դեմ չէ,որ քեզ արարողը քեզ հալածողին էլ է արարել ու նույն նախանձավորությամբ նրան էլ է սիրում ,բայց ոչ մեր չար գործերը...
Արշակ
Ցավալին այն է որ հոգեվոր ոլորտում Տեր Եսային ,իսկ աշխարհիկ ոլորտում Ամարյանը մենակ են աղանդների դեմ պայքարում
HAYKKISEBLYAN
Ամարյանը: Նա նաեւ կոչ արեց ԶԼՄ-ների ներկայացուցիչներին աղանդավորության թեմայով ցանկացած հոդված պատրաստելիս գրագետ մոտեցում ցուցաբերել:
Վահե
Հարգելի խմբագրություն, քահանայի համար ճիշտ է գրել «Տեր Եսայի քահանա Արթենյան», «Եսայի»ն առանձին չի օգտագործվում այս դեպքում, որովհետև «Եսայի»ն Տեր Հոր անձնագրային անունը չէ, այլ քահանա օծման անունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter