HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեֆիլյան. «Հայ կամավորականների համախմբում»-ը չի գործում

Վերջերս շատ է արծարծվում «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության ՀԱԿ-ի մեջ ընդգրկվածության հարցը, ու հիշատակվում, թե իբր այն ընդամենը նոր է դուրս գալիս Կոնգրեսից։

Բազմաթիվ առիթներով այդ մասին արտահայտվել եմ: Այժմ մեկընդմիշտ հստակեցման համար ուզում եմ կրկնել՝ ասելով հետևյալը. ես, լինելով այդ նախաձեռնության համակարգողը, տեղեկացնում եմ մեր հասարակությանը, որ 2009 թ.-ի ամառվանից մենք՝ այսինքն ես անձնապես և «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունը, պաշտոնապես ոչ մի առնչություն չի ունեցել Կոնգրեսի հետ։

Սամվել Հարությունյանը 2009 թ.-ի ամառվանից ըստ էության Կոնգրեսում ներկայացրել է ոչ թե «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունը, այլ Գորիս քաղաքի բազմահազար այն քաղաքացիներին, որոնք 2007 թ.-ի ընտրություններում մոտավորապես 14000 ձայն են վստահել նրան։

Առիթից օգտվելով պաշտոնապես հայտարարում եմ՝ այն օրվանից երբ ձևավորվեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնությունը (2009 թ. աշուն) «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունը ըստ էության դադարեցրել է իր գործունեությունը։

Ժիրայր Սեֆիլյան
09.03.2012 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter