HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախթալայի հանքափորները. իրականություն (լուսանկարներ)

«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի աշխատողների անունից օրերս լրատվամիջոցներին ուղղված բաց նամակում հեղինակները հայտնել էին. «Մենք՝ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի աշխատակիցներս, հայտնում ենք, որ մեր իրավունքները պաշտպանված են օրենքի սահմաններում և բողոքելու ոչ մի առիթ երբևիցե չենք ունեցել: Սակայն մեր անունը պախարակում են մի խումբ մարդիկ` ելնելով իրենց սեփական շահերից»:

Բաց նամակի այս և այլ հայտարարությունների հետքերով «Հետքը» մարտի 8-ին շրջայց է կատարել «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականությունը հանդիսացող Ախթալայի թիվ 215, 305 և 240 փակ հանքերում, զրուցել է հանքափորների հետ և ուսումնասիրել է նրանց աշխատանքային պայմանները: Նամակում իրենց հասցեին ուղղված մեղադրանքների հետ կապված «Հետքի» հարցերին պատասխանել են նաև Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը և նրա եղբայր Վազգեն Խաչիկյանը:

Նախկին սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանը, ով դատապարտվել է մանկապղության համար, Ախթալայի աշխատավորների տքնաջան աշխատանքով ստեղծված «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի շահույթներն օգտագործել է իր անձնական նպատակներով, իսկ նրա կինը` Մադլեն Թաշճյանը աշխատաքային նորմալ պայմաններ չի ստեղծում ԼՀԿ-ի աշխատողների համար:

Ախթալայի 3 հանքերն էլ իրենց հարող տարածքներով գտնվում են անբարեկարգ վիճակում: Հնամաշ աշխատանքային հագուստներով հանքի մոտ կանգնած Ախթալայի ԼՀԿ-ի հանքափորները, ովքեր պատրաստվում էին մտնել հանք, հիշեցնում էին ցնցոտիավոր մուրացկանների: Հանքափորներն ասացին, որ իրենց աշխատանքային վերջին հագուսը ստացել են 2010 թ.-ի սկզբներին, իսկ երկարաճիտ կոշիկները ստացել են 6 ամիս առաջ: Հանքափորներից շատերը իրենց մաշված տնային հագուստով էին պատրաստվում մտնել հանք: Հակասանիտարական վիճակում էին մեր այցելած 3 հանքավայրերի 3 բաղնիքները: Դրանք հանք մտնող բանվորների համար ծառայում էին նաև որպես հանդերձարաններ: Բաղնիքների պատերը բորբոսնած էին, խողովակները` ժանգոտած, ջրի ծորակները` առանց ցնցուղների: Երևում էր հանքափորների լողանալուց հետո լողասենյակները չէին մաքրվում:

Մեր այցելության պահին լողասենյակները հագեցած էին գարշահոտությամբ: Ակնհայտ է, որ հանքերի բաղնիքները տարիներ շարունակ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի կողմից մատնված են եղել անուշադրության, այստեղ վերջին 30 տարիներին վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել: 

Տարեկան 7,5 միլիարդ հասույթ ստացող «Մեթըլ Փրինս»-ի սեփականատերն այսօր էլ զլանում է հանքափորների համար աշխատանքնային նորմալ պայմաններ ստեղծելու գործում:

«Մեթըլ Փրինսի» թիվ 305 հանքում փետրվարի 25-ին զոհված 22-ամյա Գարիկ Աղջյանի հանքափոր ընկերները հայտնի պատճառներով խուսափեցին պատասխանել անփորձ հանքափորի մահվան իրական պատճառների մասին «Հետքի» հարցերին, սակայն միաձայան դժգոհեցին իրենց աշխատանքնային վատ պայմաններից:

«Փակ հանքերը ծանր վիճակում են և մեր կյանքի անվտանգության համար լուրջ սպառնալիք են»,- ասացին նրանք: Հանքափոր Անդրանիկ Կոնինյանն էլ իրենց աշխատանքային պայմանների մասին ասաց. «Ոնց տեսնում եք, սենց ա էլի մեր աշխատանքային և բաղնիքային պայմանները, ահագին լավ չի»: Թե ինչու նորմալ աշխատանքային պայմաններ չեն պահանջում ղեկավարությունից, Անդրանիկն ասաց. «Որ պահանջում ենք, ի՞նչն է փոխվում»: «Բա ի՞նչ անենք, եթե զրույց տանենք, ո՞նց զրից անենք, եթե ուզում ես երեխայիդ համար հացի փող տուն տանես, պետք է հանդուրժես»,- ասաց հանքափորներից մեկը, ով խուսափեց հայտնել իր անունը:

Թիվ 240 հանքում էլ հանքափորներն ասացին, որ բոլոր հանքափորներն էլ դժգոհ են: Հանքափոր Ռաֆիկ Պողոսյանն էլ նշեց, որ հանքում աշխատում է ամիսը 100 հազար դրամ աշխատավարձով: 

Ախթալայի ԼՀԿ-ի աշխատողների աշխատանքային պայմանների տպավորիչ դրսևորումներ են «Հետքի» լուսանկարները:

Հ.Գ. Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի ու Վազգեն Խաչիկյանի հարցազրույցները կհրապարակենք մի փոքր ավելի ուշ:  

Մեկնաբանություններ (2)

KARINE
Երբեմնի Պարոն Վազգեն Խաչիկյան,ստեղծել եք թատերաբեմ ձեզ դնելով գլխավոր դրական կերպարում՝ ձեր շուրջը հավաքելով գործազուրկ,հւսահատ մարդկանց : Մոռանալով ոչ վաղ անցյալում Ձեր անմարդկային գործելաոճով ՝ հանգւցյալներից փող շորթելու մեթոդը: Փոխանակ պատասխան տաք Ձեր մեխսավոր արարքների համար, քիչ չէ գտնվում եք ազատության մեջ ու կրկին փորձում եք հանգւցյալի դիակի վրայով նորից վեր բարձրանալ, ձգտելով պաշտոնի: Ձեր համար կարծես բնավորություն է դարձել հանգւցյաններին պղծելը: Գոնե հանդերձյալ կյանքում հանգիստ թողեք նրանց,փորձեք այլ ճանապարհով հասնել Ձեր նպատակին: Մտածում Եք ,եթե հանքերը գործում են շատ մարդ աշխատատեղ ունի՞: Մեք նպաստի գործազրկությանը, քանզի նրանց կողքին չեք մնալու դժվար պահին:Հանգիստ թողեք ժողովրդին ,զբաղվեք ձեր հափշտակած գումարով ստեղծած բիզնեսով:
hayuUS
We, Armenians should confiscate mines from Madlen and his child-molester husband. Shame on our government that they left this wealth to such a fithly family. Let's get rid of them and send back to US in jail where they belong.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter