Հինգշաբթի, 23 մայիսի

Ախթալայի հանքափորները. իրականություն (լուսանկարներ)

Լարիսա Փարեմուզյան


19:22, 9 մարտի, 2012

«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի աշխատողների անունից օրերս լրատվամիջոցներին ուղղված բաց նամակում հեղինակները հայտնել էին. «Մենք՝ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի աշխատակիցներս, հայտնում ենք, որ մեր իրավունքները պաշտպանված են օրենքի սահմաններում և բողոքելու ոչ մի առիթ երբևիցե չենք ունեցել: Սակայն մեր անունը պախարակում են մի խումբ մարդիկ` ելնելով իրենց սեփական շահերից»:

Բաց նամակի այս և այլ հայտարարությունների հետքերով «Հետքը» մարտի 8-ին շրջայց է կատարել «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականությունը հանդիսացող Ախթալայի թիվ 215, 305 և 240 փակ հանքերում, զրուցել է հանքափորների հետ և ուսումնասիրել է նրանց աշխատանքային պայմանները: Նամակում իրենց հասցեին ուղղված մեղադրանքների հետ կապված «Հետքի» հարցերին պատասխանել են նաև Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը և նրա եղբայր Վազգեն Խաչիկյանը:

Նախկին սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանը, ով դատապարտվել է մանկապղության համար, Ախթալայի աշխատավորների տքնաջան աշխատանքով ստեղծված «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի շահույթներն օգտագործել է իր անձնական նպատակներով, իսկ նրա կինը` Մադլեն Թաշճյանը աշխատաքային նորմալ պայմաններ չի ստեղծում ԼՀԿ-ի աշխատողների համար:

Ախթալայի 3 հանքերն էլ իրենց հարող տարածքներով գտնվում են անբարեկարգ վիճակում: Հնամաշ աշխատանքային հագուստներով հանքի մոտ կանգնած Ախթալայի ԼՀԿ-ի հանքափորները, ովքեր պատրաստվում էին մտնել հանք, հիշեցնում էին ցնցոտիավոր մուրացկանների: Հանքափորներն ասացին, որ իրենց աշխատանքային վերջին հագուսը ստացել են 2010 թ.-ի սկզբներին, իսկ երկարաճիտ կոշիկները ստացել են 6 ամիս առաջ: Հանքափորներից շատերը իրենց մաշված տնային հագուստով էին պատրաստվում մտնել հանք: Հակասանիտարական վիճակում էին մեր այցելած 3 հանքավայրերի 3 բաղնիքները: Դրանք հանք մտնող բանվորների համար ծառայում էին նաև որպես հանդերձարաններ: Բաղնիքների պատերը բորբոսնած էին, խողովակները` ժանգոտած, ջրի ծորակները` առանց ցնցուղների: Երևում էր հանքափորների լողանալուց հետո լողասենյակները չէին մաքրվում:

Մեր այցելության պահին լողասենյակները հագեցած էին գարշահոտությամբ: Ակնհայտ է, որ հանքերի բաղնիքները տարիներ շարունակ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի կողմից մատնված են եղել անուշադրության, այստեղ վերջին 30 տարիներին վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել: 

Տարեկան 7,5 միլիարդ հասույթ ստացող «Մեթըլ Փրինս»-ի սեփականատերն այսօր էլ զլանում է հանքափորների համար աշխատանքնային նորմալ պայմաններ ստեղծելու գործում:

«Մեթըլ Փրինսի» թիվ 305 հանքում փետրվարի 25-ին զոհված 22-ամյա Գարիկ Աղջյանի հանքափոր ընկերները հայտնի պատճառներով խուսափեցին պատասխանել անփորձ հանքափորի մահվան իրական պատճառների մասին «Հետքի» հարցերին, սակայն միաձայան դժգոհեցին իրենց աշխատանքնային վատ պայմաններից:

«Փակ հանքերը ծանր վիճակում են և մեր կյանքի անվտանգության համար լուրջ սպառնալիք են»,- ասացին նրանք: Հանքափոր Անդրանիկ Կոնինյանն էլ իրենց աշխատանքային պայմանների մասին ասաց. «Ոնց տեսնում եք, սենց ա էլի մեր աշխատանքային և բաղնիքային պայմանները, ահագին լավ չի»: Թե ինչու նորմալ աշխատանքային պայմաններ չեն պահանջում ղեկավարությունից, Անդրանիկն ասաց. «Որ պահանջում ենք, ի՞նչն է փոխվում»: «Բա ի՞նչ անենք, եթե զրույց տանենք, ո՞նց զրից անենք, եթե ուզում ես երեխայիդ համար հացի փող տուն տանես, պետք է հանդուրժես»,- ասաց հանքափորներից մեկը, ով խուսափեց հայտնել իր անունը:

Թիվ 240 հանքում էլ հանքափորներն ասացին, որ բոլոր հանքափորներն էլ դժգոհ են: Հանքափոր Ռաֆիկ Պողոսյանն էլ նշեց, որ հանքում աշխատում է ամիսը 100 հազար դրամ աշխատավարձով: 

Ախթալայի ԼՀԿ-ի աշխատողների աշխատանքային պայմանների տպավորիչ դրսևորումներ են «Հետքի» լուսանկարները:

Հ.Գ. Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի ու Վազգեն Խաչիկյանի հարցազրույցները կհրապարակենք մի փոքր ավելի ուշ:  


Գլխավոր էջ

Տես նաև՝



Մեկնաբանություններ (3)
1. hayuUS23:42 - 9 մարտի, 2012
We, Armenians should confiscate mines from Madlen and his child-molester husband. Shame on our government that they left this wealth to such a fithly family. Let's get rid of them and send back to US in jail where they belong.
2. Լեվիկ10:00 - 12 մարտի, 2012
Հոդվածի հեղինակը գրում է, "Ախթալայի աշխատավորների տքնաջան աշխատանքով ստեղծված «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի շահույթներն օգտագործել է իր անձնական նպատակներով..." Այսինքն ի՞նչ: Անձնական նպատակներ ասելով, արդյոք թղթակաիցը ուզում է ասել որ հանքի շահույթը պետք է օգտագործվեր ա՞յլ նպատակների համար: Որո՞նք են այդ նպատակները - հանրային, մարդասիրական...Այս Ախթալայի ընկերությունը, որպես սեփականություն, կարող է իր վաստակած շահույնը օգտագործել իր ցանկացած նպատակների համար: Ուրիշ խնդիր, եթէ ՀՀ-թյան կառավաության պատկան մարմինները չեն կարող, կամ չեն ուզում, պարտադրել ընկերությանն բանվորների տարրական պայմաններն ապահովելու համար:
3. KARINE11:56 - 18 մարտի, 2012
Երբեմնի Պարոն Վազգեն Խաչիկյան,ստեղծել եք թատերաբեմ ձեզ դնելով գլխավոր դրական կերպարում՝ ձեր շուրջը հավաքելով գործազուրկ,հւսահատ մարդկանց : Մոռանալով ոչ վաղ անցյալում Ձեր անմարդկային գործելաոճով ՝ հանգւցյալներից փող շորթելու մեթոդը: Փոխանակ պատասխան տաք Ձեր մեխսավոր արարքների համար, քիչ չէ գտնվում եք ազատության մեջ ու կրկին փորձում եք հանգւցյալի դիակի վրայով նորից վեր բարձրանալ, ձգտելով պաշտոնի: Ձեր համար կարծես բնավորություն է դարձել հանգւցյաններին պղծելը: Գոնե հանդերձյալ կյանքում հանգիստ թողեք նրանց,փորձեք այլ ճանապարհով հասնել Ձեր նպատակին: Մտածում Եք ,եթե հանքերը գործում են շատ մարդ աշխատատեղ ունի՞: Մեք նպաստի գործազրկությանը, քանզի նրանց կողքին չեք մնալու դժվար պահին:Հանգիստ թողեք ժողովրդին ,զբաղվեք ձեր հափշտակած գումարով ստեղծած բիզնեսով:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»