HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

«Սամվել Ալեքսանյանը այն բիզնեսմենը չէ, որ պետք է կերակրի այս հանրապետությանը». Հրանտ Բագրատյան

ՀԱԿ ներկայացուցիչ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին հավատ չի ներշնչում Հանրապետական կուսակցության «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը: «Գուցե լավ լոզունգ է, բայց ես ռացիոնալ մարդ եմ: ՀԱԿ-ը շուտով կհրապարակի իր հիմնական դևիզը` «500 ձեռներեցով Հայաստան». սա կոնկրետ է, հասկանում եմ: Իսկ նրանց կարգախոսը սիրո խոստովանության նման է»,- լրագրողներին ասաց Բագրատյանը:

Օրեր առաջ Հրանտ Բագրատյանն իր բաց նամակով վերլուծության ենթարկեց և քննադատեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ՀՀԿ հերթական համագումարում ունեցած ելույթի` երկրի տնտեսությանը վերաբերող հատվածը: «Բայց հարցը միայն աշխատավարձերն ու թոշակները չեն,- այսօր ավելացրեց Բագրատյանը,- Ադրբեջանի բյուջեն 18 միլիարդ դոլար է, Հայաստանինը` 2,5: Հիմա կարող են ասել` Բագրատյան, բայց քո օրոք բյուջեն 350 միլիոն դոլար էր: Ճիշտ է, բայց այդ ժամանակ` 1996 թ.-ին, Ադրբեջանի բյուջեն 700 միլիոն դոլար էր,  այսինքն` երկու անգամ էր ավել Հայաստանի բյուջեից, իսկ Վրաստանինն էլ մեր  բյուջեին զիջում էր, ոչ թե այսօրվա 4,5 միլիարդ դոլարն էր: Մեր երկիրը վերանում է, մի հատ պատերազմ, և պարտվելու ենք, հարյուր տոկոսով եմ ձեզ ասում»: 

Այն հարցին, թե արդյոք Ադրբեջանի համար նավթից եկող շահույթը բյուջեն ընդլայնելու գործոն չէ, Բագրատյանը պատասխանեց. «Ադրբեջանի նավթից ստացված գումարը բյուջե չի մտնում: Ոչ մի կոպեկ չեն մտցնում բյուջե. նրանք  բացի այդ 18 միլիարդ բյուջեից ունեն նաև 35 միլիարդ դոլար ստաբիլիզացիոն ֆոնդ. նավթից ստացվող գումարը նրանք ստերիլիզացնում են»:

Նրա կարծիքով` արդեն վաղուց ճգնաժամը տնտեսական վատ վիճակի պատճառ չէ: «Ճգնաժամը  ընդամենը մեկ տարի էր,- ասում է նա,- հիմա տնտեսական ճգնաժամ չկա, աշխարհը լավ էլ զարգացել է: Խնդրեմ՝ աշխարհի զարգացման թվերը: 2010 թ. աշխարհ` 5,1 % ՀՆԱ-ի աճ, Հայաստան` 2.1 %, իրականում` 1%: Մեզ պետք է աճ, որ աշխարհի միջին ցուցանիշից բարձր է: Ես հաշվել եմ. մեզ պետք է տարեկան 7.4 % ՀՆԱ-ի մաքուր աճ, որ տակը փող մնա ու ժողովրդի եկամուտը մի փոքր բարձրացնենք, մենք չունենք միգրացիա, մենք մարդկանց արտահոսք չունենք, մենք ունենք մարդկանց արտահանում»:

Հ. Բագրատյանը պետբյուջեն հարստացնելու իր տարբերակն է առաջարկում. «Ադրբեջանը ստերիլիզացնում է նավթից ստացվող շահույթը, եկենք մենք էլ տրասնպորտից եկող շահույթը ստերիլիզացնենք, 9 միլիարդ փող կունենանք բյուջեում»:

Փոխարենը, նրա կարծիքով, ծաղկում է ապրում տնտեսական մոնոպոլիան, օրինակ` Սամվել Ալեքսանյանի բիզնեսը: «Ուշադրություն դարձրեք, թե նրա «Նատալի ֆարմ» ընկերության տեսակարար կշիռը ինչպես է բարձրանում: Վերջ տվեք: Ալեքսանյանը այն բիզնեսմենը չէ, որ պետք է կերակրի այս հանրապետությանը: Նա բիզնեսի կուլտուրան չունի»,- ասում է Բագրատյանը: Իսկ թե ինչպես է ընդլայել իր բիզնեսը, եթե համապատասխան «կուլտուրա» չունի, պատասխանեց. «Որովհետև Հայաստանում տնտեսական մրցակցություն չկա: Եթե լիներ, Սամվել Ալեքսանյանը այդ ցանցը չէր ունենա: Դեղերը մեզ մոտ երեք անգամ ավելի թանկ են, քան Եվրոպայում»:

Մեկնաբանություններ (10)

samvel
Gevorg, et acxademiayi masov. Da himnel a hrchakavor Nikita Moiseev@. Sra nman gigant Hayastanum ka? Cooperative-@ HH Azgayin academian a. 70000 dolar u academicos. De to academicos Yuri Suvaryan@ Bagratyani pocharen verlutser... Karar?
bdr
sra vaxtel mi ban cher
Adyoss
правельно говорит, проиграете!,правильно говорит исчезаете! ничем похвастаться не можете,а целыми днями поливаете Азербайджан грязью,хотя что тут удивлятся-армяни всегда были такими и такими же и останутся,запомните завидовать нужно молча!
ՀՀ քաղաքացի
Ցավալի է, բայց Բագրատյանը այս պարագայում ճիշտ է ասում... ինչքան էլ չենք սիրում նրան, բայց ափսոս, որ ճիշտ է իրավիճակը... Իսկ մնացյալը թող գնան Բագրատյանի չգիտեմ որ կոչումները հետազոտեն... անդունդի եզրին կանգնած՝ փոխանակ պարանին ձեռքդ գցես, Հրանտ Բագրատյանի կոչումներին ես բացահայտում... ջհանդամ լինի նրա կոչումները, երնեկ սխալվեր...
AK
Gayane jan, tagavor@ merk er der Bagratyani jamanak, parzapes mardkanc achqern en shgharshvel u hin, mer k tagavorin hima arqayakan patmuchanov en tesnum.
gayane
Karevor@ Bagratyani kochumner@ chen... Karevor@ chshmartutyunn e . TAGAVOR@ MERK E !!!!!!!
HASMIK
-shat chisht bnoroshum er!!!!!!!
Yandunts
What happened Berdymukhamedov didnt hire Bagratyan and he is now parroting Aliyev?
Գևորգ
Եթե ցանկանում եք, ես կարող եմ տրամադրել Ձեզ այդ կազմակերպությունների կոնտակտային տվյալները, որովհետև այդ կազմակերպությունները նույնիսկ ինտերնետային կայք չունեն: Ըստ կարիքի կարող եմ նաև տրամադրել Դիմում-հայտի ձևերը, ըստ որի Հայաստանաբնակ ցանկացած դասախոս, տաքսու վարորդ, պատգամավոր, հավաքարար, բժիշտ, էլեկտրից կարող է ճանաչվել հազարամյակի, հարյուրամյակի մարդ: Սա Հրանտ Բագրատյանի այլ կոչումները արծարծող հասարակության համար բաց ֆեյսբուքյան էջն է` https://www.facebook.com/hrant.bagratyan?sk=info
Գևորգ
Հարգելի ՀԵՏՔ հետաքննող լրագրողներ, իր նամակներում պարոն Բագրատյանը իր կոչումների շարքում նշում է թե ինքը ԱՄՆ-ում “Փիլիսոփայության դոկտոր թեկնածու է”: Նախ, որ Համալսարանն է իրեն ինչ որ գիտական կոչում շնորհել ԱՄՆ-ում? Իմ ունեցած տյվալներով ոչ մի ամերիկյան համալսարան, նրան ոչ մի գիտական կոչում չի շնորհել: Նաև կարող եք ճշտել սա մարդկությանը անհայտ ինչ կոչում է? Հայաստանում մենք ունենք Փիլիսոփայության դոկտոր կոչում և նաև մեկ այլ կոչում ` Փիլիսոփայության թեկնածու: ԱՄՆ-ում կա PhD հասկացությունը, որ նույնպես նշանակում է “Փիլիսոփայության դոկտոր”: Մի գուցե պարոն Բագրատյանը նկատի ունի, որ ինքը ինչ որ մի համալսարանում Փիլիսոփայության դոկտորի հայցվոր (թեկնածու) ուսանող է ներկայումս? Դա իրոք ուրախացնող փաստ կլինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter