HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերոբ Տեր-Պողոսյանի կալանքը երկարացվեց

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ԱԱԾ քննիչների միջնորդությունը եւ ԱՄՆ քաղաքացի, «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի նկատմամբ կալանքի ժամկետը երկարացրեց երկու ամսով` մինչեւ հունիսի 9-ը: 

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 12-ին Ս. Տեր-Պողոսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու» մեղադրանքով: Ս. Տեր-Պողոսյանի շահերը պաշտպանող Օսաննա Մարկոսյանը «Հետքին» հայտնեց, որ բողոքարկելու է դատարանի վճիռը: Նրա կարծիքով, երկամսյա ժամկետը բավարար էր քննությունն ավարտելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter