Երեքշաբթի, 21 մայիսի

Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաները՝ ՏՄՊՊՀ նախագահի մոտ


16:36, 16 մարտի, 2012

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեսթերվելիի Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր տեղի է ունեցել պատվիրակության բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մրցակցային իրավիճակի և ներդրումային դաշտի բարելավմանն ուղղված հարցեր:

ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է մինչ այսօր Հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքները, ինչպես նաև 2012 թվականի առաջնահերթությունները:

Ծանոթանալով Հանձնաժողովի գործունեության վիճակագրությանն ու աշխատանքների հիմնական ուղղություններին՝ Գերմանիայի արտաքին գործերի գրասենյակի դեսպան, Գլոբալիզացիայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի քաղաքականության հանձնաժողովի անդամ  Ստեֆան Աուերը ողջունել է ՀՀ ՏՄՊՊՀ գործելակերպը և ընդգծել, որ կատարվող քայլերը խիստ կարևոր են ոչ միայն երկրում մրցակցային բարենպաստ միջավայրի, այլ նաև օտարերկրյա ներդրումների ներգրավման տեսակյունից:

Ս. Աուերը նշել է, որ գերմանացի գործարարները հետաքրքրված են Հայաստանում նոր ներդրումների իրականացմամբ, ինչին իր գործունեությամբ նպաստում է նաև Հանձնաժողովը` ստեղծելով վստահելի և բարենպաստ ազատ մրցակցային միջավայր:

Խոսելով Հանձնաժողովին տրված լիազորությունների մասին՝ Ս. Աուերը նշել է, որ  տնտեսվարողների մոտ լիարժեք ստուգումներ իրականացնելու իրավասությունը կնպաստեր Հանձնաժողովի ադյունավետության էլ ավելի բարձրացմանը: Նա նշել է, որ ոչ միայն Գերմանիայում, այլ նաև ԵՄ մակարդակով այն շատ կարևոր գործիք է, քանի որ մեծացնում է Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթների ընթացքում փաստերի հավաքագրումը և ապացուցողական հնարավորությունները` նպաստելով իրավախախտումների լիարժեք բացահայտմանն ու նաև պետական եկամուտների ավելացմանը:  

Ավելի քան 30 տարի հայկական շուկայում գործող «Քրոնոմետ» ընկերության տնօրեն Թոմաս Հայլը հետաքրքրվել է, թե ինչքանով է Հանձնաժողովը ուշադրություն  դարձնում պետական գնումների համակարգին՝ ընդգծելով, որ այն շատ կարևոր է թե ընկերությունների համար և թե պետական միջոցների արդյունավետ տեղաբաշխման տեսանկյունից:

Ի պատասխան Ա. Շաբոյանը տեղեկացրել է, որ պետական գնումների համակարգի ուսումնասիրությունը 2012 թվականի առաջնահերթություններից է: Արդեն իսկ կան հարուցված վարույթներ դեղորայքի շուկայում, իսկ տարվա ընթացքում կուսումնասիրվեն նաև այլ ոլորտներ:

Ս. Աուերը կարևորել է խախտումների դեպքում Հանձնաժողովի նման խիստ դիրքորշումը` նշելով, որ այն կանխարգելիչ նշանակություն ունի:

Շաբոյանը ընդգծել է, որ Հանձնաժողովը մշտապես ակտիվորեն համագործակցում է տարբեր միջազգային, այդ թվում նաև գերմանական կառույցների հետ: Մասնավորապես, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը և Թվինինգ ծրագրերի գործընկերների փորձն օգնում է ինչպես որոշումներ կայացնելու, փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման առումով, այնպես էլ օրենսդրական բարեփոխումների ժամանակ:

ՏՄՊՊՀ նախագահը պաշտոնյաներին շնորհակալություն է հայտնել ոչ միայն Հանձնաժողովին աջակցելու, այլ նաև Հայաստան-ԵՄ տնտեսական ինտեգրման գործում մեծ ներգրավվածություն ունենալու համար: Այս մասին հայտնում է Հանձնաժողովի մամուլի ծառայությունը:


Գլխավոր էջ

Տես նաև՝



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»