HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաշաթաղի պաշտպանության միավորումը դիմում է նախագահներին

Տես նաեւ' Իսկ գուցե ամեն ինչ անհույս է

Հայաստանի Հանրապետության նախագահ
պրն Ռոբերտ Քոչարյանին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ
պրն Արկադի Ղուկասյանին

Ուզում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել Հայաստանի եւ Սփյուռքի մամուլում վերջերս լույս տեսած մի շարք հրապարակումների վրա, որոնք անդրադառնում են Քաշաթաղի շրջանում սոցիալ-տնտեսական պայմանների հետզհետե վատթարացմանը: Որպես հետեւանք' հայերը է՛լ ավելի մեծ թվերով հեռանում են այս ռազմավարական, շատ կենսական հողատարածքից:

Աշխարհասփյուռ հայությունը ցնծությամբ ու սրտի թեթեւացման հավաքված հառաչանքով դիմավորեց Ղարաբաղյան ազատամարտի հաղթանակը: Զոհաբերության եւ պայքարի դաժան տարիներից հետո ազատագրվեց թե՛ Արցախի, թե՛ Քաշաթաղի հողատարածքը, որը նախկինում Արցախը արհեստականորեն բաժանում էր Հայաստանից:

Սակայն Քաշաթաղի հողերը բարգավաճման համար անհրաժեշտ էր հայերի վերադարձը: 1994-ին Հայաստանի կառավարությունը նախաձեռնեց վերաբնակեցման իր նոր ծրագիրը Քաշաթաղի եւ շրջակայքի համար: Հիմնականում Հայաստանի լիազոր մարմինները քաջալերեցին Ադրբեջանի հայ փոքրամասնություններին, ինչպես նաեւ Հայաստանում բնակվող չունեւոր ընտանիքներին, որ տեղափոխվեն Քաշաթաղ' տալով նրանց նյութական եւ ֆինանսական օժանդակության առատաձեռն խոստումներ' որպես խթան: Շատերը, պատասխանելով այս կոչին, Քաշաթաղ տեղափոխվեցին: Հայաստանի կողմից այս նախաձեռնությունը շատ գովելի էր, քանի որ այն ժամանակ երկիրը շատ նեղ ֆինանսական պայմանների մեջ էր գտնվում: Ըստ որոշ աղբյուրների' Քաշաթաղ վերադարձած հայերի թիվը իր գագաթնակետին հասավ 1990-ականների վերջին, երբ մոտ 20,000 հայ կար շրջանում: Սակայն այսօր այդ թիվը նվազել է' 10,000-ից պակաս, եւ ոմանք պնդում են, թե նույնիսկ իջել է մինչեւ 7,000: Հակառակ նրան, որ վերջերս Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հայաստանից ստանձնել է Քաշաթաղի կառավարման պատասխանատվությունը, այնտեղի իրավիճակը շարունակում է վատթարանալ:

Այն հայերը, ովքեր ժամանակին կամավոր գնացին Քաշաթաղ, հիմա զգում են, որ մեկուսացման եւ մոռացության են մատնված: Զարմանալին այն է, որ ըստ վերեւում նշված հրապարակումների' Քաշաթաղի տեղական պաշտոնյաներից շատերը համաձայն են այն եզրակացության հետ, թե շրջանի խնդիրն անմիջական ուշադրության կարիք ունի: Վախենում ենք, որ եթե պայմանները չբարելավվեն, շուտով կունենանք մի անհայաբնակ հողատարածք: Մեզանից ոչ ոք չի ուզում, որ այդպինին լինի ապագան:

Մեզ' ներքոստորագրյալներիս, անհանգստացնում է, որ Հայաստանի եւ Արցախի պատասխանատու ղեկավարները, ըստ երեւույթին, անտարբեր են մնացել Քաշաթաղում ծավալվող ողբերգության նկատմամբ: Ուստի, խնդրում ենք, որ ձեր կառավարությունները Քաշաթաղի խնդիրը քննարկեն եւ անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկեն տեղական կենցաղի պայմանները բարելավելու եւ արտագաղթը ներգաղթի վերածելու համար:

Նաեւ ցանկանում ենք, որ հստակեցնեք Ձեր կառավարությունների դիրքորոշումը Քաշաթաղում վերաբնակեցման ծրագրի վերաբերյալ: Դժբախտաբար, շատ հայեր այնտեղ հավատում են, թե ապագա քաղաքական բանակցությունների ընթացքին պիտի օգտագործվեն որպես ճատրակի վահանակներ: Քաշաթաղի հայ ժողովուրդը արժանի է գիտակից լինելու, թե այս հարցում որտեղ են կանգնած:

Մենք, որ մտահոգվում ենք Քաշաթաղի մեր հայրենակիցների ծանր վիճակով, այլեւս չենք կարող լռելյայն մնալ, երբ հանդիպում ենք Քաշաթաղի պաշտոնյաների անտարբերությանը, նրանց կողմից գործադրված վատ կառավարմանը եւ, ինչու չէ, կաշառակերության, ավանդական աշխատաձեւի փաստերին: Այլեւս, այսպես կոչված, «նորմալ աշխատելու գործընթաց»-ը չպետք է հանդուրժվի:

Հարգանքներով'
Քաշաթաղի պաշտպանության միավորում (Կոալիցիա)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter