HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաշաթաղը շարունակում է դատարկվել

Սեպտեմբերի 18-ին «Հետքը» հրապարակել է մի փաստաթուղթ, որով Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Համլետ Խաչատրյանը թույլատրել էր «Յուպիտեր» ՍՊԸ-ի տնօրեն Յուրիկ Պետրոսյանին մի քանի բնակավայրերում կիսաքանդ շենքերից ապամոնտաժել երկաթբետոնե կոնստրուկցիաներ' շրջանում շինմոնտաժային աշխատանքներ կատարելու համար (Տես' Լիազորված թալան):

Մենք պարզել ենք, որ այդ կազմակերպությունը երկաթբետոնե ոչ մի կոնստրուկցիա չի հանձնել շրջանում շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով, դրանք հիմնականում տեղափոխվել են Գորիս եւ վաճառվել այնտեղ:

Մեր հրապարակմանը չեն արձագանքել ո՛չ ԼՂՀ-ի, եւ ո՛չ էլ Հայաստանի իրավապահ մարմինները: Փոխարենը վարչակազմի ղեկավար Հ. Խաչատրյանը հոկտեմբերի 17-ին կարգադրություն է արել (տե ՛ս փաստաթուղթը) նախկինում երկու տարբեր անձանց եւ Յուրիկ Պետրոսյանին տրված լիազորագրերը ուժը կորցրած ճանաչելու մասին:

Քաշաթաղի շրջանում տիրող վիճակը վերջին ամիսներին հասարակության ուշադրության կենտրոնում էր, լրատվամիջոցները գրել են այնտեղ տիրող սոցիալական ծանր վիճակի, վարչակազմի ղեկավարի անօրինականությունների, վերաբնակեցման քաղաքականության բացակայության մասին, որոնք էլ դարձել էին արտագաղթի պատճառ:

Իշխանություններն առայսօր չեն արձագանքել լրատվամիջոցների բարձրացրած հարցերին: ԼՂՀ-ի Ազգային ժողովում խոսվել է այդ մասին, եւ հարցը պետք է քննվեր ԼՂՀ-ի անվտանգության խորհրդում: ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը նոյեմբերին Լոս Անջելեսում մի խումբ սփյուռքահայերի խոստացել է վերադառնալուն պես մեկ ամսվա ընթացքում լուծել այդ խնդիրները: Սակայն, իրավիճակը որեւէ կերպ չի փոխվել, եւ մարդիկ շարունակում են լքել իրենց բնակավայրերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter