HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում մեկնարկում է հանքարդյունաբերական նոր խոշոր ծրագիր

ԼՂՀ կառավարության և «Վալեքս» խմբի միջև այսօր համաձայնագիր է ստորագրվել Կաշենի հանքավայրի (Մարտակերտի շրջան) շահագործման վերաբերյալ: Արցախյան հանքարդյունաբերության նոր փուլը նշանավորող այդ ծրագրի` կառավարությունում տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ վարչապետ Ա. Հարությունյանը նշել է, որ մեկնարկում է ԼՂՀ վերջին տասնամյակի ամենախոշոր տնտեսական ծրագիրը, ինչի հաջող իրագործումը կուղեկցվի հարկային խոշոր մուտքերի և սոցիալական առանձին խնդիրների լուծմամբ:

Ա. Հարությունյանն ընդգծել է, որ հանքարդյունաբերությունը կարող է դառնալ Արցախի տնտեսության ավանդական ճյուղերից մեկը և այդ նպատակով կառավարությունն իր հերթին միջոցներ է հատկացնում ընդերքի համակողմանի ուսումնասիրության համար:

«Վալեքս» խմբի ղեկավար Վ. Մեժլումյանը, «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ա. Մկրտումյանը և ընկերության պատասխանատու մասնագետները ներկայացրին և հարցերին ի պատասխան պարզաբանեցին նոր հանքավայրի շահագործման հեռանկարները և այն հիմնական անելիքները, որոնք թույլ կտան ստանալ արդյունաբերական լավ ցուցանիշներ և զերծ մնալ բնապահպանական վթարներից:

Հանքավայրի շահագործումը նախատեսվում է սկսել մինչև 2015 թվականը, կարդյունահանվի հիմնականում պղինձ և մոլիբդեն: Ըստ ծրագրի` առաջիկա 10 տարիներին կմշակվի մոտ 17 մլն տոննա հանքանյութ: «Վալեքս» խումբը Կաշենում կկատարի մոտ 80 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ:

Ծրագրի շնորհանդեսին նեկա էին ԼՂՀ կառավարության անդամներ, ոլորտի խնդիրներով զբաղվող մասնագետներ: Այս մասին հայտնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանություններ (1)

Gevorg
Պարոն վարչապետը մոլորության մեջ է:Մեժլումյամը վերջնականապես կկործանի Արցախը:Արցախի ապագան հանքարդյունաբերությունը չէ:Արցախում պետք է զարի տրվի շերամապահությանը,մեղվաբուծությանը,գյուղմթերքների վերամշակմանը,թեթև արդյունաբերությանը , զբոսաշրջկությանը,նաև ՏՏ ճյուղին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter