HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Հայկական թրիլլեր. ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնից անհետացել էր իտալացիներից առգրավված մոտ 10 հազար դոլարը

Այս պատմությունը հայկական թրիլլերի լավագույն սցենար դառնալու հավակնություն ունի, եւ սցենարը գրողին վճարել պետք չէ: Սցենարի հեղինակները քննիչներն են, դատավորը, դատախազը, քննչականի բաժնի պետը, Երեւան քաղաքի ոստիկանության պետը, քննչական գլխավոր վարչության պետը, Իտալիայի հյուպատոսը եւ էլի բազում անձինք: Նրանք նաեւ գործող անձինք են:

Ընդ որում, եթե որեւէ ռեժիսոր որոշի այս սցենարով ֆիլմ նկարահանել, խմբագրությունը պատրաստ է նրան տրամադրել նաեւ որոշ օգտակար ձայնագրություններ: Բայց սա թողնենք ապագային:

Պատմության սկիզբը կարելի է համարել 2012 թ. մարտի 6-ը՝ ժամը 13:00-ն, վայրը` Երեւան, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը:

Նիստը նախագահում է դատավոր Արմեն Խաչատրյանը: Մեղադրող դատախազը Խաչատուր Բաղդասարյանն է: Նիստին մասնակցում են նաեւ Իտալիայի դեսպանատան հյուպատոսը, թարգմանիչը, երկու ընթերակա եւ երկու իտալացի ամբաստանյալ:

Բոլորի ներկայությամբ բացվում է ամբաստանյալներից մեկի մոտից անձնական խուզարկությամբ առգրավված գումարի փաթեթը, որում պետք է լիներ 1 մլն 460 հազար դրամ, 2 հազար 400 դոլար, 3 հազար 180 եվրո: Դատավորը փաթեթից հանում է 80 հազար դրամ. այլ գումար չի լինում: (Հարկ է նշել, որ քննչական մարմինն իրավունք չուներ իր մոտ պահել առգրավված գումարը, այն պետք է միանգամից դեպոնացվեր եւ հանգրվաներ համապատասխան հաշվեհամարին):

Դատավորն անակնկալի է գալիս. նիստը ընդհատում է, դուրս գալիս դահլիճից եւ միանգամից զանգում ոստիկանության Արաբկիրի քննչականի պետին` Արծրուն Առաքելյանին: Վերջինս իր մոտ է կանչում գործի հետ առնչություն ունեցած երեք քննիչներին:

Այստեղ մի պահ դադարեցնելով սյուժեի այս հատվածի զարգացումը՝ վերադառնանք ավելի վաղ ժամանակագրություն ունեցող իրադարձություններին:

Դատական գործ N ԵԱՔԴ/0201/01/11

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն. «Վինչենցո Տորինոյին եւ Անտոնիո Կավեին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, նախնական համաձայնության գալով, խարդախությամբ գումար հափշտակելու դիտավորությամբ ձեռք են բերել «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի կրծքանշան-պիտակներ, իրենց կողմից վարձակալած «Ֆորդ Կուգա» մակնիշի 093 LS 62 համարանիշի ավտոմեքենայով կանգնեցրել են Անդրանիկ Մխիթարյանի կողմից վարվող «Մերսեդես ՄԼ» մակնիշի ավտոմեքենան, ներկայացել իբրեւ «Արմանի» ընկերության հագուստներ ներկայացնող մենեջերներ եւ չարաշահելով վերջինիս վստահությունը՝ Իտալիա մեկնելու համար ավիատոմս գնելու պատրվակով Կոմիտաս սրճարանում վերցրել են 357 հազար 200 ՀՀ դրամին համարժեք 950 ԱՄՆ դոլար, խարդախությամբ հափշտակել այն՝ վերջինիս պատճառելով զգալի չափի՝ 357 հազար 200 դրամի գույքային վնաս:

Բացի այդ՝ նույն օրը կանգնեցրել են Արտակ Պետրոսյանի կողմից վարվող «Մերսեդես ՄԼ» մակնիշի ավտոմեքենան, ներկայացրել իբրեւ «Արմանի» ընկերության հագուստներ ներկայացնող մենեջերներ եւ չարաշահելով վերջինիս վստահությունը՝ Իտալիա մեկնելու համար ավիատոմս գնելու պատրվակով Հր. Քոչարի փողոցում վերցրել են 225 հազար ՀՀ դրամ, 118 հազար 115 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար եւ 51 հազար 803 ՀՀ դրամին համարժեք 100 եվրո գումար՝ վերջինիս պատճառելով զգալի չափի՝ 464 հազար 918 ՀՀ դրամի գույքային վնաս»:

Վինչենցո Գայտանո Տորինոն եւ Անտոնիո Դելլե Կավեն Իտալիայի Հանրապետության քաղաքացիներ են, երկուսն էլ Նեապոլ քաղաքից: Նրանց նկատմամբ 2011 թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Իտալացիներն առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր են ճանաչել եւ միջնորդել են, որ դատական քննությունն անցկացվի արագացված կարգով, ինչը դատարանը բավարարել է:

Դատարանը երկու իտալացիներից յուրաքանչյուրի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի` մեկ մլն ՀՀ դրամի չափով: Եվ ահա դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իտալացիներին պետք է վերադարձվեին խուզարկությամբ նրանցից առգրավված իրերն ու գումարը:

Մարտի 6-ին դատավոր Ա. Խաչատրյանը հենց դա էր ուզում անել, երբ պարզեց, որ առգրավված մոտ 10 հազար ԱՄՆ դոլարից փաթեթում առկա է միայն 80 հազար դրամ:

Ինչպես է թաքցվել գումարի կորուստը

Արաբկիրի քննչական վարչության պետ Արծրուն Առաքելյանը հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանի սանիկն է: Հենց այս հանգամանքն է պատճառը, որ այս փողի գողության փաստը կարողացել են թաքցնել: Գագիկ Համբարձումյանի որդին` Սարգիսը, Արաբկիրի քննչական բաժնի պետի տեղակալն է:

2011 թ. հոկտեմբերի 14-ին իտալացիների նկատմամբ քրեական գործը հարուցել է Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Սերգեյ Վարանցովյանը: Հետո գործը փոխանցվել է բաժնի մեկ այլ քննիչի` Միքայել Միքայելյանին (Միքայելը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի որդին է. հոր եւ որդու ազգանունները տարբեր են):

Այնուհետեւ գործը Միքայել Միքայելյանից փոխանցվել է բաժնի մեկ այլ քննիչի` Պարույր Բադալյանի վարույթ: Հենց նա է ավարտել քննությունը եւ գործն ուղարկել դատարան: Դատարանում գործը ներկայացրել եւ մեղադրանքը պաշտպանել է դատախազ Խաչատուր Բաղդասարյանը:

Եվ այսպես, մարտի 6-ին, երբ դատավորը պարզում է փաթեթի պարունակությունը եւ հեռախոսազանգով տեղեկացնում քննչականի պետին` Արծրուն Առաքելյանին, վերջինս, իր մոտ կանչելով երեք քննիչներին, նրանց ուղարկում է դատարան: Քննիչները դատարանից վերադառնում են եւ հաստատում, որ փաթեթում գումարը չկա:

Քննչականի պետը զանգահարում է համայնքի դատախազին` Գրիշա Միքայելյանին: Վերջինս կարճ ժամանակ անց գործը հսկող դատախազ Խաչատուր Բաղդասարյանի հետ գալիս է Արծրուն Առաքելյանի մոտ: Երեքով բարձրանում են Արաբկիրի ոստիկանության պետի` Արթուր Մեհրաբյանի աշխատասենյակ: Նրանց միանում է նաեւ Արաբկիրի ոստիկանապետի օպեր գծով տեղակալ Ալբերտ Մարգարյանը:

Միլպետը, լսելով հավաքվածներին, իր մոտ է կանչում գործը նախապատրաստող օպեր լիազորներին՝ Ռաֆոյին (Ղարաբաղի ռազմական ոստիկանության պետ Աղասի Բագրատունյանի որդին է) եւ Վահրամին (Քանաքեռ-Զեյթուն ՄՌՈ-ի նախկին պետ Արթուր Մարգարյանի որդին է):

Վերջիններս հայտարարում են, որ քննիչի ներկայությամբ փողը հաշվել են եւ հանձնել նրան: Արթուր Մեհրաբյանը հայտարարում է, թե քրեական գործով իրենք մաքուր են, եւ միջադեպի մասին կզեկուցի վերադասին` Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին: Ենթադրաբար, նա հենց այդպես էլ վարվում է: Ամեն դեպքում, գործի լրջությունից ելնելով՝ ողջամիտ որոշումը սա պետք է լիներ:

«Հետքին» այդպես էլ չհաջողվեց պարզել՝ Ներսիկ Նազարյանը միջադեպի մասին տեղեկացրե՞լ է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Ոստիկանությունում մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Գագիկ Համբարձումյանը խնդրել է, որ ոստիկանապետին այս պատմության մասին չասեն:

Դատախազը հայտնել է, որ գործը դատախազությունում ընդամենը երկու ժամ է մնացել, եւ փաթեթները փակ էին, որից հետո քննիչն իր ձեռքով դրանք վերցրել է եւ տարել դատարան: Դատախազը նաեւ ասել է, թե միակ խնդիրն անփութությունն է՝ ավելացնելով, որ դրա համար առավելագույն պատիժը նկատողությունն է լինելու: Նա նույնպես առաջարկել է միջադեպի մասին զեկուցել վերադասին:

Քննչականի պետը` Արծրուն Առաքելյանը, բոլորին խնդրել է ոչ մի տեղ չզեկուցել: Նա նույն օրը գնացել է դատավորի մոտ, նրան խնդրել մինչեւ առավոտ ժամանակ տրամադրել ու կատարվածի մասին որեւ մեկին չասել կամ հայտարարություն չտարածել: Դատավորը չի մերժել:

Արծրուն Առաքելյանը, վերադառնալով բաժին, կանչել է երեք քննիչներին, հայտնել, որ գնում է գլխավորի` Գագիկ  Համբարձումյանի մոտ, եւ հանձնարարել մինչեւ իր վերադարձը «անհետացած» գումարը վերականգնել՝ սպառնալով, որ եթե գումարը չբերեն, «բոլորի գլխին գործ է սարքելու»:

Սերգեյ Վարանցովյանը ժամեր անց բերել է մի քանի հազար դոլար: Միքայել Միքայելյանը հրաժարվել է գումար տալ՝ ասելով, որ ինքը գումար չի վերցրել եւ չի էլ պատրաստվում չվերցրածը վերադարձնել:

Մյուս քննիչի՝ Պարույր Բադալյանի հայրը երեք հազար դոլարը պետք է բերեր շրջանից: Նա նույն օրը չի հասցնում հասնել Երեւան, եւ այդ փողը նրա փոխարեն վճարում է Արծրունը՝ վերադարձնելու պայմանով: Մնացած գումարների մասին առայժմ չի հաջողվել տեղեկություններ ստանալ:

Քննիչի հայրը առավոտյան գալիս է Երեւան եւ երեք հազարը դոլարը փոխանցում որդուն: Երեկոյան քննչականի պետը պակասող գումարը տանում է դատարան, եւ փողը հաջորդ օրը վերադարձնում են իտալացիներին:

շարունակելի

Մեկնաբանություններ (14)

MARD
Moraca nshem, yete hargarzhan hetq.am-@ obyektiv nyut e cankanum nerkayacnel ev anvanvum e hetaqnnich zlm, apa mi guce chisht kliner lsel bolor masnakicnerin, anckacnelov irakan zhurnalistakan hetaqnnutyun (zhurnalistkoe rassledovanie) ev analiz aneluc heto arden nerkayacnel mez` @ntercoxneris. Shnorhakal em.
MARD
bla bla bla.... եւ փողը հաջորդ օրը վերադարձնում են իտալացիներին: Hetq.am jan :) ba minchev senc lurj nyuter tpagreluc araj miguce miangamic nyuter@ handzneiq hamapatasxan marminnerin, isk dzer hodvac@ kardalov stacvuma vor mer vostikanutyun@ inchvor italaci aferistneri hamar yeqqa dedektiv patmutyan meja iran gcel. Հարգելիներս, Մեծ Պասի շրջանի մեջ ենք, և վայել չէ Քրիստոնեային մարդկանց զրպարտելը /չնայած որ այդ հոդվածը այլևս չկա/, չե՞ք գիտակցում որ նմանատիպ հոդվածներով կարող են անմեղ մարդիկ տուժեն: Թեև ինչի համար որ պետք է պատժել ոստիկաններին դա միամտությունն է: Բացատրեմ. ձեր հոդվածից ստացվում է, որ ոստիկանները մի կողմից գողացել են այդ գումարը և մյուս կողմից նշել են արձանագրություններում որ նման չափի գումար պետք է լինի առգրավված իրերի մեջ, և ինչ՞ի վրա են հույս դրել, որ դատարանը չի վերադարձնելու իրերը, թ՞ե որ խարդախ իտալացիները բարեգործական նպատակով են Հայաստան եկել: Հարգելի խմբագիր` ձեր այս հոդվածի մոտիվացիան հասկանալի չէ': Եթե իտալացիների գումարը վերադարձվել է, ձեր աղբյուրից ճշտեք այդ ինչպես պատահեց և ի վերջո եթե աղբյուրը գիտեր որ ինչվոր բան էն չի, ինչու՞ միանգամից չի դիմել համապատասխան մարմինների, այլ ձեր հարգելի կայքի միջոցով ցեխ է նետում պաշտոնյաների անվան վրա: Հույսով եմ որ մեր Ոստիկանության պաշտոնյաները բարի Քրիստոնյաներ են և իրենց քայլերում կուղղորդվեն խճի ձայնով, այլ ոչ անհիմն պատմություններով:
Gevorg
Նախ բոլոր խախտումներին անդրադառնալւց առաջ անհրաժեշտ է պարզել ծնող պայմանը, ու ինչու ենք մեղադրում ինչ որ մեկին մենք բոլորս ենք մեղավոր իսկ ինչու ոչ մեկինչի հետաքրքրում, թե ինչու համար են պայմանական տվել ետ իտալացիներին
mahmouzian
i guess the judge was upset nothing left for him.imagine the guy bring back the money next day. of crooks a circus
Valodya
Ha havatanq vor poxenq:))) Etqan lurj bnapahpanakan xaxtumner kan te nexararutiunum te qaxaqapetaranum te karavarutiunum, et sax toxel en u @nkel titernik en nkarum:))) Erevi mi bni hamar dobro unen isk mi bani hamar el chunen:)))) Bulkineri darashrjan
Սերգեյ
Հավատանք, որ փոխենք ))
Astro
Gordzy dataran ugarkelu jamanak grasenyaky ev gordzy stacog datavory misht stugum en kic patetnery pak en te che> Ete kaskacum en, anpayman henc ed jamanak gordzy het en talis. Es gordzy yndunelis patety normal a egel, isk datavori kogmic patety bacelu pahin-chmrtac. Baci dranic ed gordzy datavorn ira mot chi pahel ayl togel a grasenyakum. Ambogj Nor tarva tonerin gordzy azat grasenyakum a egel u hazar hogi a mtel durs ekel. Isk vor patetum pox ka, ambogj grasenyakn a imacel. El chem asum vor datakan dzarayognery irar mech ed depky knnarkelis parzvel a vor datakan nisti jamanak patety baceluc meky ekel a asel “tenam ed poxy vonc ek irar mech kiselu”, u mek el mtker en hnchel vor es arabkiri tgerky lriv esh en. Shat hesht a parzel ov a ed anogy. Ov vor minchev ed dataranum xexch u ktrchot man er galis, isk hima hankardz sksel a lav hagnvel, iran lav zgal. U edkanic heto datarany voch mi kap chuni vostrikanutyunum en dzarayogakan knnutyun sksum.
Lusine
Համոզված լինելով,որ այս հոդվածը կկարդա ՀՀ ոստիկանապետը դիմում եմ իրեն.-Պարոն ոստիկանապետ դուք լինելով քրիստոնյան հավատացյալ ինչպես կարող էիք թույլ տալ անհիմն առանց փաստերի ձեռբակալել 2 անչափահաս (1.5, 2.5 տարեկան)երեխաների միակ ծնողին` մորը,արհամարելով նրա անմեղությունը ապացուցող բոլոր փաստերը:Մենք Ձեզ դիմել ենք բազմիցս սակայն արհամարվել ենք : Այսքանից հետո ինչպես կարող ենք հավատալ ՀՀ ոստիկանական և դատական համակարգին: Պարոն Ոստիկանապետ խնդրում եմ հետևողական եղեք այս գործի նկատմաբ :Խնդրում եմ արձագանքեմ իմ դիմումին,որ վաղուց ձեր ընդունարանում է:
Lusine
Ով ասեց էս երկիրը երկիր ա մեր նախագահն ա ասել ու հաստատել:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Տեր Աստված, այս պահին այնքան խորը ՖԻԶԻԿԱԿԱՆ ԶԶՎԱՆՔ եմ զգում ստամոքսումս, որ չեմ կարող շարունակել գրել:........................... ԲՌՆԱԲԱՐՎԱԾ ազգի «տղամարդիկ»/«իրավապահպանները»:
vova
10.000$-@ anpututyun e baic 10.000 dram alyumin goghanalu hamar 2 tari en talis
Avet
TO SRANQ VOSTIKANER CEN ASEM INCI ? VOROVETEV VOSTIKAN NAX TSANKATSATC QAXAQACU HANDEP PETK E LINI EV VOCH TE LINI AYL PARTAVOR E HAMBERATAR ,EV 2-RS VOCH GORTS SARQOXNER - 3-RD IRAVUNK CHUNI VOSTIKAN@ QAXAQATSUN HAYHOYEL EV HETN EL STEL TE MENG MAGUR ENG , HETEVABAR , VOSIKAN PETQ E LINI ORINAPAH KAXAQATSU KOXQIN ,VOR QAXAQATSIN EL VOSTIKANIN HARGI INCHPES KARGN E , NAEV CHANAPARHAYIN VOSTIKANIN E VERABERVUM ERB GUMARNER EN SHORTKUM GAXNI DZEVEROV, KAM SUT EV SHINTSU AKTER EN GRUM EV VECHER ARAJATSNUM VARORDNERI HET, UREMN MENG AYGAN ENG PAYGARELU VOR VOSTIKANI ANUN@ HARIR LINI IR HAGATS FORMANERI EV ORINAKELI VOSTIKAN DARNA , INCHKAN EL VOSTIKANER PNDEN STEN TE IRENG CHISHT EN VOCH VOK EL ALEVS CHI HAVATUM ARANTS PASTERI, URMN MENG VOSTIKAN CHUNENK MER VOSTIKANER TOX GNAN U BUTIKNER U BDIKNER PAHEN INCHPES MASHTOTS PURAKUM AYNPES EL BOLOR ANORINAKAN SHINUTYUNER PASHTPANEN ,MENG KHAMARENG VOR SA CHI VOSTIKANI ASHXATELA-VOJ@ EV PAYGARELU ENG
Ribok
Heto el asum en vstahutyun HH iravapah marminneri nkatmamb. Tkem yes dzer hamakargi vra. xuzhanner u goxer. Xardaxner u hantsagortsner.
Karen
брат-сват-кум-крестный-кум-сват-брат-крестный отец-и так до бесконечия...Как вы все надоели... Судью надо судить в первую очередь, потом прокурора недоумка

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter