19:32, 20 մարտի, 2012«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի հայտարարությունը Ազգային ժողովի մարտի 20-ի նիստում
«Ժառանգություն» կուսակցության խնդիրներից մեկը մշտապես եղել է տնտեսության բոլոր ոլորտներում փոքր ու միջին բիզնեսի հարկատուներին օրենսդրորեն պաշտպանելը, ինչը հնարավոր չէ իրականացնել՝ առանց ախտորոշելու նաև տնտեսական մրցակցության ոլորտի բոլոր հիվանդությունները: Խոսքը պետգնումների ոլորտում առկա զանգվածային կոռուպցիայի մասին է, որի պարագայում միայն դեղերի գնումների ոլորտի անօրինականությունների պատճառով պետբյուջեին հասցված վնասը կազմում է հարյուր միլիոնավոր դոլար:
ՀՀ Ընտրական օրենսգիրքը և ՀՀ Գնումների մասին օրենքն իշխանությունները կանխամտածված կերպով ընդունում են այնպիսի սողանցքներով, որպեսզի ընտրակեղծիքներով միշտ վերարտադրվեն և կարողանան պետական բյուջեն պարզապես կողոպտել, իսկ թե ժողովուրդը կարտագաղթի, և երկիրը կամայանա, իշխանություններին մտահոգում է միայն խոսքով:
Տնտեսական մրցակցության հանձնաժողովը 2012թ. փետրվարի 21-ին վարչական վարույթներ հարուցեց 15 դեղագործական ընկերությունների և 12 բուժհաստատությունների նկատմամբ, որ դեռևս ամիսներ առաջ կարող էր հարուցել առնվազն հարյուր բուժհաստատությունների նկատմամբ, բայց քանի որ ՀՀ բուժհաստատությունների տնօրենները գրեթե 100%-ով ՀՀԿ և ԲՀԿ անդամներ են, նրանց բացարձակ մեծամասնությանը իշխանությունները չդիպան` տնտեսական մենաշնորհի դեմ պայքարը վերածելով նախընտրական շոուի:
ՀՀ-ում խոշոր բիզնեսն ու բարձրագույն իշխանությունը եղել և մնում են սերտաճած սիամական երկվորյակներ: Բուժհիմնարկների տնօրենները կանխամտածված կերպով մարզպետարանների, տարածքային կառավարման նախարարության, Երևանի քաղաքապետարանի և այլոց հովանավորությամբ տնտեսական մրցակցությունը տարիների ընթացքում վերացրել և ձևական «մրցույթներով» հաղթողներին որոշել են իրենք` պետբյուջեին պատճառելով խոշոր չափերի ֆինանսական վնասներ:
2011թ. Գնումների մասին օրենքը երեք անգամ փոխվեց: Ոչ մեկն էլ գործնականում չգործեց, ավելին՝ կոռուպցիան պետգնումների ոլորտում ավելի խորացած ու քողարկված բնույթ ստացավ...
«Ժառանգություն» կուսակցությունն առաջարկում է պետական գնումների գործընթացում և կոռուպցիայի դեմ պայքարում կիրառել արևմտյան երկրների մոդելը. այն է՝ մրցույթների անցկացման ժամանակ հաղթող մասնակցից պահանջել ներկայացնել դեղի կամ ցանկացած մրցութային ապրանքի ձեռք բերման գինը հավաստող փաստաթղթերը (ձեռք բերման հաշիվ-ապրանքագիրը, տրանսպորտային ծախսերը հիմնավորող փաստաթղթերը և մաքսային հայտարարագիրը) և կառավարության որոշմամբ մասնակցին թույլատրել հավելագին ավելացնել պետության կողմից թույլատրելի խելամիտ շահույթի տոկոսադրույքի սահմաններում, որից 10-30% «ատկատ» տալը տեսականորեն և գործնականում անհնար կդառնա, իսկ ՀՀ պետբյուջեն և տնտեսության բոլոր ոլորտները ներառյալ տարեկան վիթխարի գումարներ կխնայեն:
Մեկնաբանված
Կարդացված
14.06.2013
դիտվել է 2851 անգամ
Ալավերդու քաղաքապետը վաճառել է հուշակոթողի մերձակա տարածքը
16.06.2013
դիտվել է 2738 անգամ
Փնտրում եմ ընկերներ
12.06.2013
դիտվել է 2523 անգամ
Որտե՞ղ է գտնվել վարչապետը այն պահին, երբ իր անունով «օֆշորում» ձեռնարկություն էր
գրանցվում
12.06.2013
դիտվել է 2175 անգամ
Կավալենկո Շահգալդյան. «Պապ չեմ սպանել, տերտեր չեմ սպանել, կարծում եմ
բնակչության մեծամասնությունն ինձ կհիշի»
14.06.2013
դիտվել է 1867 անգամ
Կարկուտից տուժածները նախագահի անունից տրամադրված դիզվառելիքը
վերադարձնում են
12.06.2013
դիտվել է 1667 անգամ
Դիզվառելանյութի չարաշահումներ. Արարատի մարզպետը նամակ է գրել
փոխվարչապետին