HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀՀԿ-ն փոխեց որոշումը եւ առաջադրեց Ռուբեն Հայրապետյանին

Հանրապետական կուսակցությունն այսօր գործադիր մարմնի նիստ է հրավիրել եւ որոշվել է, որ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Գեւորգյանի փոխարեն կուսակցությունը որոշել է Երեւանի թիվ 1 ընտրատարածքում առաջադրել պատգամավոր, ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թեկնածությունը: Այս մասին «Հետքին» տեղեկացրին ՀՀԿ-ից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլի ասուլիս էր հրավիրել Ռուբեն Հայրապետյանը եւ հայտարարել էր, թե չի առաջադրելու թեկնածությունը գալիք խորհրդարանական ընտրություններում: Փաստորեն, Ռուբեն Հայրապետյանի համար դժվար է որոշում կայացնելը՝ ցանկանում է պատգամավոր ընտրվել ու այդպես էլ օրենսդիր աշխատանքով չզբաղվել, թե ընտրել բիզնեսն ու ֆոտբոլի ֆեդերացիայի աշխատանքները:

Մեկնաբանություններ (1)

Սարգիս
Միթե հասկանալի, չէ, որ իրականում այս տիպի մարդիկ իրենք չեն իրենց կամքի տերը, չնայած որ մեծ-մեծ խոսում են պատվից, արժանապատվությունից, չվախենալուց: Դե որ իրականում չէր վախենում, թող չդներ թեկնածություն վերջին պահին, ինչ տունտունիկ են խաղում, չես հասկանում: Նախագահը ասել էր չպետք է դնես, հայտարարեց որ չի դնելու: Սամվել Ալեքսանյանն էլ հայտարարեց, թե ինքը կհամոզի Ռ.Հայրապետյանին: Միամիտ Ս.Ալեքսանյան, իրեն թվում է թե ինքն է համոզել: ՍՍ-ն է ստիպել որ դնի, թե չէ եթե ՍՍ-ն չուզենար, քեզ նման հազարն էլ լիներ ՌՀ-ն չեր առաջադրվի, հո ունեցվածքից չեր զրկվելու: Ուզզակի ասածս այն է, որ բոլորն էլ պարում են մի հոգու դուդուկի տակ: Ականջդ կանչի Ռոբերտ Քոչարյան, մարգարե էր մարդը, որ ասած, ուր է Հայաստանում տղամարդ: Հլա երբ էր ասել, բայց մինչ օրս էլ իսկական տղամարդ չգտնվեց Հայաստանում, որ սրանց ասեր սի-իր եղեք Հայաստանից, հերիք թալանեք ու լափեք Ձեր գերդաստանաներով, ջահել-ահելներով, ծանոթ-բարեկամներով, արժող-չարժողներով: Հայաստանը իսկական հայերին է, ոչ թե ձեր նման հայատյացներինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter