Կիրակի, 19 մայիսի

ՀՀԿ-ի նախընտրական խաղը. երկու Հակոբ Հակոբյաններից ո՞վ է «իսկականը»

Գրիշա Բալասանյան


23:33, 22 մարտի, 2012

Մինչ իշխող' Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, թե մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններն անցնելու են արդար, մրցակցային եւ ազնիվ եղանակով, արդեն ի հայտ են գալիս ՀՀԿ-ի «խորամանկությունները»:

Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում ՀՀԿ-ն սատարում է այդ տարածքից պատգամավոր Սեդրակ Սարոյանին՝ Գեներալ Սեյրանին: Նույն ընտրատարածքում է առաջադրվել նաեւ նախկին պատգամավոր Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը: Վերջինիս «բախտը» կարծես թե այնքան էլ չի բերում, քանի որ երբ առանց իշխանությունների «դաբրոյի» որեւէ ընտրության ժամանակ իր թեկնածությունն է առաջադրում, որտեղից որտեղ հայտնվում է իշխանությունների համար հատուկ պահված «թեկնածուն» ՝ ՀՀԿ-ի Արաբկիրի տարածքային կենտրոնի կազմակերպիչ Հակոբ Վարշամի Հակոբյանը:

Քանի որ երկուսի անուն-ազգանունն էլ նույնն է' Հակոբ Հակոբյան, եւ քաղաքացին քվեախցիկ մտնելիս դժվար թե հայրանուններից տարբերի, թե ով է էջմիածնեցի Հակոբյանը, իսկ ով՝ արաբկիրցին, իշխանությունները ցանկանում են այդպիսով մոլորության մեջ գցել ընտրողին եւ «իսկական» Հակոբ Հակոբյանի ձայները կիսել: Նույն սցենարն է եղել նաեւ նախորդ ընտրությունների ժամանակ:

Իհարկե՝ ՀՀԿ-ի Արաբկիրի տարածքային կենտրոնի կազմակերպիչ Հակոբ Վարշամի Հակոբյանը, որպես ՀՀ քաղաքացի, իրվունք ունի առաջադրվել ցանկացած ընտրատարածքում, սակայն հարց է ծագում, թե ինչո՞ւ է նա հայտնվում այն ժամանակ, երբ առաջադրվում է Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը:


Գլխավոր էջ



Այս թեմայով

  • Ստյոպա Սաֆարյանը առաջադրվեց
    Այսօր Երեւանի Ավան եւ Նոր-Նորք համայնքներն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում «Ժառանգություն» կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվեց կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
  • «Մհեր Մկրտչյան» թանգարանի ՀՀԿ-ական տնօրենը մեղադրվում է ընտրակաշառք տալու մեջ
    ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Գյումրիի «Մհեր Մկրտչյան» թանգարանի տնօրեն Շ. Մելքոնյանի կողմից 2012 թ. մայիսի 6-ի ընտրություններին ընտրակաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
  • Ոստիկանություն. Գյումրիի «Մհեր Մկրտչյան» թանգարանի տնօրենը մայիսի 6-ին ընտրակաշառք է բաժանել, հարուցվել է քրգործ
    Հատուկ քննչական ծառայության և ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների հետևողական, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 6-ին՝ ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում, հիշյալ ավտոմեքենայից քաղաքացիներին ընտրակաշառք է բաժանել Գյումրի քաղաքի «Մհեր Մկրտչյան» թանգարանի տնօրեն, 1971 թ. ծնված Շողիկ Մելքոնյանը:
  • Գլխավոր դատախազությունը կզբաղվի ընտրախախտումների փաստերով (վիդեո)
    2012թ. մայիսի 6-ի ՀՀ ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Գագիկ Հրաչյայի Ներսիսյանի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը և Լուսինե Հակոբյանը 2012թ. մայիսի 16-ին դիմել են Սահմանադրական դատարան՝ անվավեր ճանաչելու թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի թիվ 41-Ա որոշումը և թիվ 17 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունների արդյունքները:
  • ՀԱԿ. «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը ծանր հարված է Հայաստանի վարկին միջազգային հանրության աչքում»
    ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցը, բնականաբար, ծանր հարված է հասցնում Հայաստանի վարկին միջազգային հանրության աչքում եւ նաեւ թուլացնում է Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում, ինչի ամբողջական պատասպանատվությունը կրում են այս իշխանությունները, որոնք, ամբողջովին կեղծելով ընտրությությունները, ըստ էութան մերժել են հայ ժողովրդի կողմից սեփական իշխանություն ընտրելու իրավունքը:
... կարդացեք ավելին «Ընտրություններ-2012» թեմայով
Մեկնաբանություններ (1)
1. Վարազ Սյունի (Ամստերդամ)05:16 - 23 մարտի, 2012
Ես ուղղակի չեմ հասկանում- այս վերջին 4 տարվա ընթացքում ՀՀԿ-ն (և ԲՀԿ-ն) որևէ ԿՈՆԿՐԵՏ ԱՐԴՅՈՒՆՔԻ հասել է ԱԶԳԻ համար? ՈՉ. նույն արտագաղթը, նույն համատարած աղքատությունը: Ու դեռ այս նույն մարդիկ այդ ԿՈՊԻՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԽԱԼ «պրոտոկոլներն» են ստորագրել: Այս նոր ցուցակներում հիմնականում ՆՈՒՅՆ մարդիկ են: Ինչ պիտի փոխվի?
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»