HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մաքրել երկրագունդը կենցաղային աղբից. «Let’s do it! World» և «Մենք կարող ենք»

Ս.թ. մարտի 24-ից սեպտեմբերի 25-ը աշխարհի ավելի քան 85 երկրում մեկնարկում է «Let’s do it! World» համաշխարհային բնապահպանական շարժումը (www.letsdoitworld.org): Շարժման շրջանակներում նախատեսվում է իրականացնել մի շարք բնապահպանական միջոցառումներ՝ մասնավորապես մաքրել երկրագունդը կենցաղային աղբից:

«Let's do It!» համաշխարհային շարժումը մեկնարկել է 2008թ.-ին Էստոնիայում իրականացված մեծ աղբահավաքով, որի ընթացքում ավելի քան 50 000 ակտիվիստ 5 ժամվա ընթացքում կարողացան մաքրել Էստոնիան ավելի քան 10 000 տոննա կենցաղային աղբից: Այս միջոցառումն օրինակ ծառայեց նաև այլ երկրների համար /Լատվիա` ավելի քան 60 000 մասնակից, Լիտվա` ավելի քան 110 000, Սլովենիա` ավելի քան 246 000/:

Մասնակից երկրների թվում է նաև Հայաստանը, որտեղ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի և ավելի քան 20 գործընկեր կազմակերպությունների ջանքերով ձևավորվում է «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժումը։ «Մենք կարող ենք»-ը կազմակերպություններից և անհատներից կազմված շարժում է, որը բաց է բոլորի համար, ովքեր ընդունում են շարժման նպատակը և գաղափարները: Շարժման հիմնական նպատակն է՝ իրականացնել «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ԱՂԲԻ» համահայկական կամավորական նախաձեռնությունը, որի շրջանակներում մեծ թվով կամավորներների շնորհիվ, մեկ օրվա՝ ս/թ սեպտեմբերի 15-ի ընթացքում տեսակավորելով հավաքվելու է բնության գրկում և պատմամշակութային վայրերի հարակից տարածքներում կուտակված կենցաղային աղբը:

Այս բնապահպանական արշավի ընթացքում նախատեսվում է իրականացնել նաև կրթական և տեղեկատվական միջոցառումներ` կենցաղային աղբի տեսակավորման և վերամշակման հնարավորությունների մասին հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացման նպատակով:

«Մենք կարող ենք» (Let's do it! Armenia) շարժմանն արդեն իսկ միացել են ավելի քան 20 կազմակերպություններ և բազում անհատներ` այդ թվում, Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF-Հայաստան), Հայաստանի ծառատունկ ծրագիրը (ATP), Հայկական բնապահպանական ցանցը, Հակոբյան բնապահպանական կենտրոնը, DJ Vakcina-ն (The Laboratory), Կանաչաստան ՀԿ-ն, «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ-ն, «Տապան» էկո-ակումբ ՀԿ-ն, «Կյանքի գույներ» ՀԿ Երևանի, Ապարանի, Ստեփանավանի, Գավառի, Ալավերդու, Եղվարդի Օրհուս կենտրոնները, Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ, Armyouth.am, «HotTv» օնլայն հեռուստատեսությունը, «Eritasard.am» օնլայն պարբերականը, Հանրային ռադիոյի «Լյունսե» երիտասարդական ծրագիրը և այլն:

«Մենք կարող ենք» (Let's do it! Armenia) շարժում

Մեկնաբանություններ (3)

Anna
Related to the above, there is a great event taking place in NYC on June 6th, organized by Armenia Tree Project and Acopian Center for the Environment. See below: DID YOU KNOW that Armenians throw out more than one million tons of trash each year (350 kg of trash per person) and in certain areas, such as Margahovit, do not have proper waste dumps? DO YOUR PART on June 6th… Help us clean up Margahovit and institute a formal waste removal process as part of The ReGardening of Eden project. Purchase your tickets today! GO TO: www.RegardeningofEden.org
HARUT
THE GARBAGE IS NOT THE PROBLEM IN ARMENIA. THE CLEANUP SHOULD INCLUDE GOVERNMENT OFFICIALS IN ALL LEVELS
Kar
isk bnapahpanaqaxaqakan axbic?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter