HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փախստականին զորակոչի ծանուցագիր են ուղարկել

ՀՀ պաշտպանության նախարար պարոն Ս. Օհանյանին

Կոտայքի մարզի Նոր-Հաճըն քաղաքի Հարավարեւելյան 2/17 հասցեի բնակիչ,

փախստական Նախշուն Խաչատուրյանից

Բաց նամակ

Հարգելի պարոն Օհանյան,

Ձեզ է դիմում Ադրբեջանից փախստական Վլադիմիր Համլետի Խաչատուրյանի մայրը: Ավելի քան 20 տարի որպես փախստական բնակվում ենք Հայաստանում, ունեցել ենք փախստականի կարգավիճակ, ժամանակին որպես փախստական անցել ենք բոլոր հաշվառումները եւ վերահաշվառումները, սակայն 2011 թ.-ի հուլիսի 15-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ պարոն Գ. Եգանյանի կողմից որոշում է կայացվում տղայիս փախստականի կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ՝ հիմնվելով 2009 թվականից չգործող «Փախստականների մասին» ՀՀ օրենքի վրա:

Այդ որոշումը մեր կողմից բողոքարկվել է ՀՀ վարչական դատարանում (վերջնական դատական ակտ դեռ չի կայացվել), ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, տրվել է տղայիս որոշում. նրան տրամադրել փախստականի` ՀՀ-ում այսօր գործող անձը հաստատող փաստաթուղթ՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, մինչ նրա կարգավիճակի մասին վերջնական որոշում կայացնելը:

Սակայն չնայած այդ ամենին` ՀՀ Նաիրիի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Ա. Գեւորգյանի կողմից ստանում ենք անստորագիր, չկնքված ծանուցագիր, որում նա հրամայում է Վլադիմիր Համլետի Խաչատուրյանին 2012 թ.-ի մարտի 26-ին` ժ. 9.00-ին, ներկայանալ զորակոչային տեղամաս, քանի որ նա, համաձայն Հայաստանի Հանրապետության «Զինապարտության օրենքի», ենթակա է զորակոչի:

Որքանով որ ինձ հայտնի է, ՀՀ-ում զինապարտ են համարվում ՀՀ քաղաքացիները, իսկ իմ որդին՝ Վլադիմիր Խաչատուրյանը, չի ստացել ՀՀ քաղաքացիություն: Բացի այդ, ինչու՞ մինչ այս նման հարց չեր ծագել որեւէ մեկի մոտ: Ինչու՞ է ՀՀ Նաիրիի զինվորական կոմիսարը անստորագիր ծանուցագրեր հղում ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց: Միթե՞ Հայաստանում բոլոր փոխգնդապետի կոչում ստացած զինվորական կոմիսարներն են այսպես վարվում, թե՞ դա օրենքի պահանջ է:

Խորին հարգանքով վերաբերվելով Ձեր անձին՝ խնդրում եմ Ձեր անմիջական վերահսկողությունը ենթակաների անօրինականությունը կանխելու համար:

Կցվում է ծանուցագրի պատճենը:

Հարգանքով՝

Ն. Խաչատուրյան

 

 

 

Մեկնաբանություններ (9)

Սերգեյ Հակոբյան
http://www.youtube.com/watch?v=En0SuqUsPQc
Արտակ Մարդյան
http://www.tvarm.ru/rubrics/vesti2/9269-1.html
Արտակ Մարդյան
Հարգելի Արթուր, քաղաքացիության հարցը այստեղ երկրորդական բնույթ է կրում, մեր հիմնական թեման մեր կարգավիճակն է:
Արտակ Մարդյան
Բարև բոլորին: Այսոր կայացավ այդքան երկար սպասված հանդիպումը միգրացիոն ծառայության պետի հետ: Ինչպես և սպասում էի մեր հարցերին վերաբերվող ոչ մի արդյունավետ պատասխան չհնչեց: 1) Այն հարցին թէ մենք չլինելով փախստական, ինչպես ստացանք պախստականի վկայական? Հնչեց պատասխան որ իրենք չեն տվել, այլ ԱՎՎ վարչությունն է տվել: Իմ կարծիքով ԱՎՎ-ն չէր կարող իմանալ մենք փախստական ենք թէ ոչ, հետևաբար հարցում է կատարվել միգրացիոն վարչությանը: Այստեղից հետևություն, որ պատասխանը իրականությանը չի համապատասխանում: 2) Այն հարցին թէ 2009 թվականին և մինչև այդ, ես և մնացած փախստականները ինչպես են ստացել Ճամփորդական փաստաթուղթ, քանի որ այդ փաստաթուղը տրվում է փախստականին, միգրացիայի տեղեկանքի առկայության դեպքում: Հնչեց պատասխան, որ այդ տեղեկանքները տրվել են սխալմամբ: Կարող է արդյոք պետական մարմինը սկսած 2004 թվականից ամեն 2 տարին մեկ տալ սխալ տեղեկանք և ոչ միայն ինձ? Հետևաբար այս պատասխանը նույնպես իրականությանը չի համապատասխանում: Ես հարցրեցի թէ ինչու մեր ցուցակները հայտնվեցին ԱՎՎ վարչությունում և գլխաոր զինկոմի մոտ, քանի դեռ վերջնական որոշում չէր եղել մեր վերաբերյալ? Ինձ պատասխանեցին, որ փորձի պակասից ելնելով է դա արվել և ավելի ճիշտ կլիներ ավելի ուշ ուղարկել այդ ցուցակները և որ սրանից հետո այդպես էլ կարվի: Բայց չէ որ մենք արդեն տուժեցինք դրա արդյունքում: Իմ հարցին թէ 2004 թվականից մինչև օրս ինչով էին զբաղված միգրացիայի իրավաբանները, ես պատասխան չստացա: Փաստորեն, ըստ միգրացիայի մենք մեր կարգավիճակը կորցրել ենք 2004 թվականին, այդ դեպքում ինչպես ենք մենք ստացել տեղեկանքներ որ մենք փախստական ենք? ինչպես ենք մենք ստացել ՃՓ-ներ? Այդ հարցին հնչեց այսպիսի պատասխան. Բեր այդ տեղեկանքը տեսնենք: Սակայն այդ տեղեկանքը մենք հանձնելենք ԱՎՎ-ին ստանալու ՃՓ: Փաստորեն կամ միգրացիան մեզ տվել է կեղծ տեղեկանք կամ ԱՎՎ-ն մեզ տվել է կեղծ փաստաթուղթ: Սա ընդամենը հարցերի մի մասնէ:
artur
karevor harcy ajstex naev ajne, te inchu e mard ir erkrum 20 tari aprum vorpes , inchu chi yndunum ir erkri qaxaqaciutyuny? Մեկնաբանությունը...
ARMEN
chem el uzum meknabanem chishtn asac, manavand esorva handipumic heto nuynisk barapashars chi heriqum arden stexcvac iravichaki masin avelin asel qan aysqan vaxt bolors asel enq. Isk xachaturyannerin karox em asel vor hech anhangstanalu kariq chka, qani menq miahamur ujerov payqarum enq mez haxtox chi lini. uxaki hambereq. Harganqners.
Vaxinak
Inch asem? Ete mi pashtonatar andz karox e orenqner xaxtel, inchu mius@ chi karox anstoragir hramanner uharkel? Mer erkri hamar da parzvuma sovorakan erevujta. Bolorovin chi cankana vor ajdpes liner, bajc inch arac. Guce amenatoxutjunic e?
Արտակ Մարդյան
Ճիշտն ասած ինձ նույնպես կանչել էին զին. կոմիսարիատ, սակայն հեռախոսազանգի միջոցով: Ասեցին նաև որ գեներալի հրաման է: Ասեցին, որ պարոն եգանյանի կողմից գրություն ունեն որ ես փախստական չեմ: Սակայն պարոն եգանյանը ինչ իրավունքով է տվել այդպիսի տեղեկություն, քանի դեռ գործերը դատարանում են և վերջնական որոշում չկա? ԱՎՎ-ն նույնպես ստացել էր այդպիսի տեղեկություն և մեր ՃՓ-ները անվավեր էին հայտարարվել: Սակայն հետո պարզվեց, որ պարոն եգանյանը իրավունք չուներ նման քայլի դիմելու և ԱՎՎ-ն վերականգնեց մեր փաստաթղթերը: Նաև բացատրվեց նրան, որ մինչև վերջնական որոշումը հայտնի չլինի չուղարկեք նման անհիմն տեղեկություններ: Միգուցե պարոն եգանյանը մեր քաղաքացիության հարցն էլ է լուծել, իսկ մենք տեղյակ չենք և անհիմն մեղադրում ենք զինկոմներին?))))))))))
Սերգեյ Հակոբյան
Հարգանքներս Վլադիմիր Խաչատուրյանին: Արդեն ակնհայտորեն պարզվում է եգանյանի վարած քաղաքականության ԲՈՒՆ ՆՊԱՏԱԿԸ: Պարոն եգանյան, ցավոք սրտի այս անգամ ձեր մեր դեմ լարած ծուղակն անպատասխան չի մնալու, քանի որ չկա մեկն ով տեղեկացված չլինի իրավունքների հարցում: Այդ ամենի մասին ամբողջ աշխարհն է տեղեկանալու և պետք չէ մարդկանց հիմարացնել կարգավիճակը դադարեցնելուց: Այն, որ այդ անհիմն, կեղծ, կանխավ մտածված անորինականությունը ՓԱԹԱԹԵԼ ԵՔ ՄԵՐ ՎԶԻՆ, դա արդեն իսկ ակնհայտ էր, սակայն այդ աստիճան...Ամենից վատն այն է, որ ԶԱՐՄԱՆԱԼՈՒ առիթ չի մնացել և այն, ինչ մտածում էինք արդեն վերածվում է իրականության, բայց կրկին անգամ ԿԵՂԾ փաստերի հիման վրա: Սրտի թրթիռով կհանդիպենք վաղը և ՄԵԶ ԲՈԼՈՐԻՍ ՎԵՐՋԱՊԵՍ ԿՏՐՎԻ ՁԵՐ ՀԱՆԴԵՊ ՄԵՐ ՀԻԱՑՄՈՒՆՔՆ ԱՐՏԱՀԱՅՏԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ: Փաստերը կներկայացնենք, երբ հանդիպենք...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter