HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թեղուտը՝ հայտնիների աչքերով». ոչնչացնելով անտառները՝ մենք սկիզբ ենք դնում ինքներս մեր ոչնչացմանը (վիդեո)

Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը սկսում է նոր տեսանյութերի շարք: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Թեղուտը՝ հայտնիների աչքերով» տեսանյութերի շարքը: Մեր հանդիպումները հայտնի մարդկանց հետ շարունակվում են: Նրանցից շատերը, իմանալով մեր նախաձեռնության մասին, մեծ սիրով համաձայնեցին իրենց կարծիքն արտահայտել Թեղուտում կատարվող խայտառակության և սպասվելիք աղետի մասին: Մենք ակնկալում ենք, որ մեր շարքերը կհամալրվեն գաղափարակից նոր մարդկանցով, նոր հայտնի դեմքերով: Մենք սպասում ենք ձեր արձագանքներին: Եվ վստահ ենք, որ հաղթանակն անխուսափելի է:

Սոս Սարգսյան. «Լոռին Հայաստանի գոհարն է, Թեղուտի անտառը Լոռվա գոհարն է: Վերջապես մենք պետք է ունենանք մի անարատ անկյուն, բնական, կուսական: Եղած անտառը բռնենք ոչնչացնենք, նշանակում է ինքներս մեզնից մի մեծ գողություն անենք, ինքներս մեզ աղքատացնենք, ինքներս մեզ չորացնենք»:

Երվանդ Մանարյան. «Իմ կարծիքով, բնապահպանական այս մեծ խնդիրը նոր աշխարհին, 21-րդ դարին ինտեգրվելու ամենահուսալի կամուրջն է: Այդ շարժումը գնալով ավելի խոր արմատներ կձգի... Կարծում եմ` ապագա սերունդները մեծապես շնորհակալ կլինեն առաջամարտիկներին այդ մեծ, կարևորագույն շարժումը սկսելու համար»:

Ֆորշ. «Երբ մարդն ապրում է, ապրելու համար ինչ է հարկավոր` օդ, թթվածին: Իսկ օդն ու թթվածինը ի՞նչն է առաջացնում. բնություն, բուսականություն, կանաչը, անտառը: Ճիշտ է՝ մոլիբդենն էլ է լավ, բայց մոլիբդեն շնչելով մարդ չի կարող ապրել»:

Աշոտ Ադամյան. «Ընդհանուրի չգիտակցելը, որ դա վնասակար է ժողովրդին, հետևաբար վնասկար է պետականությանը, պարզապես անգրագիտության դրսևորում է: Հետևաբար, ցանկացած ոտնձգություն մեր էկոլոգիական համակարգին ես համարում եմ թշնամական և վնասակար և ժողովրդի, և պետականության համար»:

Տիգրան Խզմալյան. «Մենք պաշտպանում ենք Թեղուտը մեր երեխաների համար: Մենք ստացել ենք մեր հայրերից թեկուզ փոքրացած, թեկուզ վիրավորված, բայց դրախտ: Իրավունք չունենք և թույլ չպիտի տանք, որ մեր դրախտը դժողք դարձնեն»:

Եգոր Գլումով. «Եթե մենք չունենանք մեծ ու փոքր հաղթանակներ, վաղը մեր բալիկների աչքերին չենք կարողանա նայել, որովհետև մեր բալիկները կապրեն մի երկրում, որտեղ չեն լինի կանաչ ծառ, մաքուր ջուր, կենդանիներ, բնություն, ներկա, ապագա և անցյալ»:

Սերգեյ Դանիելյան. «Ես ավելի քան համոզված եմ, որ փողը մենք չենք կարող ուտենք, շնչենք, խմենք: Եթե մենք վերացնում ենք այն ամենն, ինչը մեզ շրջապատում է, մենք այլևս այդ փողը ծախսելու տեղ չենք ունենա ուղղակի»:

Մկրտիչ Արզումանյան (Մկո). «Դա հրեշավոր որոշում է, ոչ մի նորմալ, 21-րդ դարում ապրող, իրեն հարգող պետություն չի կարող դա իրեն թույլ տալ: Սա շատ կարևոր  խնդիր է, ամեն ինչ պետք է անել, որ այս խնդիրը լուծվի հօգուտ բնության»:

Աննա Մայիլյան. «Ոչնչացնելով անտառները՝ մենք սկիզբ ենք դնում ինքներս մեր ոչնչացմանը: Սա քննություն է, կարծում եմ՝ այս քննությունը պետք է պատվով կրել: Ինչ անում ենք, թող լինի Աստծո հովանավորությամբ: Մենք ընտրյալ ազգ ենք, Աստված պետք է մեզ օգնի, որ մենք սխալ քայլերի չդիմենք»:

Փնտրեք մեզ` «Փրկենք Թեղուտը - Save Teghut»

Թեղուտի պաշտպանության նախաձեռնություն


Մեկնաբանություններ (3)

վրժառու
Սոս Սառգսյանի ժամանական անցելա, մարազմատիկ բաներա խոսում մանարյանի հետ, մնացածներին ցցին պետքա հանել, հետքին էլ հետը
habel
Գուցե տողնեք ռեստորաններում և էժանագին սերիալներում վաստակած ձեր փողերը և գնաք Թեղուտում անասուն պահեք ու մաքուր թթվածին շնչեք? հ.գ. Ասածս երկու հրաշալի արվեստագետներին չի վերաբերվում՝ Աննային և Սոսին...
Petros shinarar
Իսկ թեղուտցիների բաց նամակը կարդացել եք http://www.aravot.am/2012/02/11/36946/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter