HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջին նախագահը հանդիպել է ԵՄ երկրների դեսպաններին

Մարտի 28-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Եվրամիության պատվիրակության դեսպանատանը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ:

Հանդիպման նպատակն է եղել ԱԺ ընտրություններին ընդառաջ Հայ ազգային կոնգրեսի մոտեցումների, ներկա իրավիճակի գնահատականի և առաջիկա անելիքիների մասին տեղեկատվություն ստանալը:

Դեսպանների խնդրանքով նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է առաջիկա ընտրությունների օրինականության ապահովման կապակցությամբ իր նկատառումները` հատկապես նշելով արդեն հրապարակված ընտրողների ցուցակի ուռճացվածության հարցը: Մասնավորապես ներկաների ուշադրությունն է հրավիրվել այն պարադոքսի վրա, որ չնայած Հայաստանի բնակչության նվազմանը, ընտրողների թիվը ցուցակում ավելանում է:

Դեսպանների խնդրանքով նախագահը ներկայացրել է նաև խորհրդարանում Հայ ազգային կոնգրեսի առաջիկա անելիքները, ինչպես նաև անդրադարձել է  համամասնական ցուցակի կազմման սկզբունքներին:

Հանդիպմանը մասնակցել են Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter