Անդրադարձել են առաջիկա ընտրություններին
Մարտի 28-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարարության քաղաքական հարցերի գլխավոր տնօրեն Բյորն Լիրվալի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայ ազգային կոնգրեսի նկատառումները առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրինականության ապահովման վերաբերյալ:
Հյուրերի խնդրանքով առաջին նախագահն անդրադարձել է նաև Հայաստանի առջև ծառացած տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական, արտաքին քաղաքական մարտահրավերներին, մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին:
Հանդիպմանը մասնակցել են Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել