HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը կոչ է անում ընտրախախտումների վերաբերյալ ահազանգել

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը անձնակազմին ցուցում է տվել ԱԺ ընտրություններին նախորդող շրջանում և հատկապես ընտրությունների օրը խիստ ու հետևողական լինել ցանկացած իրավախախտի հանդեպ և օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում կանխել ընտրական գործընթացի խոչընդոտման յուրաքանչյուր փորձ:

Կոչ ենք անում բոլոր կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական շարժումներին, բոլոր քաղաքացիներին` ընտրական գործընթացներին վերաբերող ցանկացած իրավախախտում, այդ թվում` ընտրակաշառք արձանագրելու դեպքում անհապաղ ահազանգել ոստիկանություն:

Ձեր ազնիվ և անաչառ քաղաքացիական կեցվածքի ու գործելակերպի պարագայում իրապես կկանխարգելվեն ու կբացահայտվեն ազատ և արդար ընտրություններին խոչընդոտող հանցագործությունները, և ՀՀ ոստիկանությունն իր իրավասությունների շրջանակում արդյունավետ կիրականացնի մեր երկրում ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունների կայացման իր գործառույթը:

ՀՀ ոստիկանություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter