HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրական ցուցակներում մահացածների հայտնվելը միտումնավոր չէ

Զանգվածային լրատվության մի շարք միջոցներում հրապարակումներ են տարածվել, թե իբր ընտրական ցուցակներում ոստիկանությունը միտումնավոր ներառում է մահացած անձանց տվյալներ:

Նշված հրապարակումները իրականությանը չեն համապատասխանում: Ապատեղեկատվությունը բացառելու համար պարզաբանում ենք.

ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն համաձայն  անձի մահը գրանցած մարմինը 7-օրյա ժամկետում դրա մասին տեղեկատվությունը փոխանցում է կենտրոնական ռեգիստրին` նշելով անձի մահվան փաստը հավաստող փաստաթղթի տվյալները: Նույն որոշման համաձայն անձի անհատական հաշվառման տվյալներն արխիվացվում են անձի մահվան կամ դատարանի որոշմամբ մահացած ճանաչվելու դեպքում: Այսինքն, նման դեպերում մահացած անձը հանվում է բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից:

Բազմաթիվ են դեպքերը, երբ մահացածի հարազատները մահվան փաստը չեն գրանցում քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարմիններում կամ ռեգիստր չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետությունից դուրս մահացած քաղաքացու մահվան վկայականը: Արդյունքում` ռեգիստրը չի իրազեկվում մահվան փաստի մասին և մահացածի տվյալները մնում են ընտրողների ցուցակներում:

Հարգելի քաղաքացիներ

Խնդրում ենք, ընտրողների ցուցակներում մահացած անձնաց տվյալներ հայտնաբերելիս դիմել Անձնագրային և վիզաների վարչություն կամ Ձեր հաշվառման վայրի անձնագրային ծառայություն կամ զանգահարել 010-53-88-63 հեռախոսահամարով: Ոստիկանությունը օպերատիվորեն կարձագանքի Ձեր հաղորդումներին:

ՀՀ ոստիկանության անձնագրային եվ վիզաների վարչություն

Մեկնաբանություններ (1)

sem
.....ays ameny naev texakan inqnakaravarman marminneri vat ashxatanqi hetevanq e....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter