HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղբատար ավտոմեքենաները աղբը լցնում են Դեբեդ գետը. Ալավերդու քաղաքապետը գոհ է աղբահանում իրականացնողներից (վիդեո)

Ալավերդու համայնքային բյուջեից տարեկան 33 մլն դրամ է հատկացվում  աղբահանության համար, սակայն քաղաքը վերածվել է աղբավայրի: «Ալավերդի բարեկարգում» ՍՊԸ-ն օրական երկու աղբատար ավտոմեքենա աղբ է  թափում Դեբեդ գետը, որը վնասազերծման չի ենթարկվում, այն այրվում է եւ թունավոր նյութեր է տարածում շրջակայքում: Քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը «Հետքին» հայտնեց, որ «Ալավերդի բարեկարգում» ՍՊԸ-ի երեք աղբի ավտոմեքենաներից աղբահանություն են կատարում երկուսը` մեկը քաղաքի ներքին հատվածում, մյուսը`քաղաքի Ս./Սարահարթ թաղամասում: Փաստորեն, աղբահանությունից դուրս են մնում քաղաքի Ակներ եւ Լենհանքեր թաղամասերը:

Էնգելս թաղամասի հրապարակին հարող բնակելի շենքերի բնակիչները  ընդօրինակելով «Ալավերդի բարեկարգում» ՍՊԸ-ին, իրենց կենցաղային աղբը  թաղամասի կամրջից լցնում են ուղիղ Դեբեդը կամ կուտակում գետի ափերին:  Բնակիչները բացատրում են, որ աղբը հենապատերից եւ կամրջից գետ եւ գետափ են լցնում աշխատանքից ուշ վերադարձող կանայք, քանի որ դեպի աղբարկղեր գնացող  ճանապարհները լուսավորված չեն, բացի այդ, նրանք վախենում են մոտենալ աղբարկղին ՝ թաղամասի թափառող շների պատճառով:

Սանահին կայարանային թաղամասի բնակելի թիվ 4, 11, 12, 44 շենքերի բնակիչների համար որպես աղբավայր է ծառայում 200 մ երկարությամբ Դեբեդի ափամերձ տարածքը: Ինչու են թաղամասի բնակիչներն իրենց աղբը լցնում գետափերին, մեր հարցին, թաղամասի բնակիչներ Մանե Գեւորգյանը եւ Մարիամ Բարսեղյանը բացատրեցին աղբարկղեր չունենալով: «Նոր են աղբարկղ դրել թաղամասում` հունվարին, հիմա աղբարկղում ենք թափում: Դրանից առաջ աղբարկղ չի եղել, բա որտե՞ղ պետք է թափեին»,- ասացին նրանք:

Մեր ուսումնասիրությունից պարզվեց, որ Սանահին կայարանային թաղամասի թիվ 4, 11, 12, 44 շենքերի բնակիչները աղբի դույլեր չեն գործածում: Նրանք իրենց պատշգամբներից ցելաֆոնի տոպրակներով աղբը շպրտում են, որը թափվում է գետը  կամ ընկնում է գետափին: Թաղամասի թիվ 12 շենքի բնակիչ Էլեանորա Մեհրաբյանը հայտնում է, որ գետի ափերին բնակիչների աղբ թափելը պայմանավորված է թաղամասում աղբահանության գործի վատ կազմակերպմամբ: «Տարիներ շարունակ մեր թաղամաս աղբի մեքենա չի եկել, աղբահանություն չի կատարվել, աղբարկղեր չեն տեղադրվել»: Էլեանորա Մեհրաբյանը նաեւ հայտնում է, որ ընդամենը 4 ամիս առաջ են թաղամասում սկսել աղբահանություն իրականացնել, սակայն թաղամասի 4  շենքերի բնակիչների աղբի համար «Ալավերդի բարեկարգում» ՍՊԸ-ն թիվ 12 շենքի հարեւանությամբ ընդամենը մեկ փոքր աղբարկղ է տեղադրել, որը չի բավարարում բնակչության աղբի քանակին, այդ պատճառով էլ թիվ 4, 44 եւ մյուս շենքերի բնակիչների մեծ մասը շարունակում է աղբը թափել գետի ափերին:

Բնակիչներն  ակնկալում են, որ  շուտով կսկսվի ձնհալը եւ հորդացած Դեբեդն իր հետ կտանի ափերին կուտակված աղբը: Ամիսներ շարունակ Ալավերդու նախկին շուկայի դիմացի, երկաթգծին հարող, մայթեզրերի նորակառույց խանութների տերերը զլանում են իրենց խանութների բակերից հեռացնել շինարական աղբը, որը անհնարին է դարձնում մայթերով հետիոտնի երթեւեկությունը: Ալավերդու քաղաքապետարանը զլանում է խանութի տերերին պարտադրել արագ տեղափոխել շինարարական թափոնները: Ամիսներով չեն մաքրվում քաղաքի պուրակները, դեպքից-դեպք են մաքրվում քաղաքի ծայրամասային թաղամասերն ու բնակելի շենքերի բակերը: «ԲՇՏ-ները չունեն հավաքարարներ, այդ պատճառով էլ բնակելի շենքերի բակերը մաքրվում են գրաֆիկով»,- ասում է քաղաքապետը: Սայաթ-Նովա փողոցի բնակիչներն էլ աղբարկղերի մոտ կուտակված շների եւ կատուների պատճառով աղբը դեպի աղբարկղ շպրտում են 5-10 մետր հեռավորությունից, որի  պատճառով էլ այն սփռվում է աղբարկղերի շրջակայքում: Բնակիչները պարբերաբար աղբը թափում են ներհամայնքային ճանապարհների լանջերին: «Ալավերդի բարեկարգում» ՍՊԸ-ին հաջողվում է վերահսկել ընդամենը քաղաքի կենտրոնում գտնվող մի քանի թաղամասերի աղբահանությունը:  

Քաղաքապետ Արտավազդ Վարոսյանն ասում է, որ Ալավերդիում ամենօրյա աղբահանություն է իրականացվում`բացառությամբ կիրակի օրերին:  Քաղաքապետը    դժգոհեց քաղաքի սանիտարական վիճակի նկատմամբ բնակչության  վերաբերմունքից, սակայն իր գոհունակությունը հայտնեց «Ալավերդի բարեկարգում» ՍՊԸ-ի աշխատանքներից եւ ասաց, որ վերջինիս աշխատանքում անպարտաճանաչություն կամ թերացում չի տեսնում: «Եթե խնդիրներ ունենում են՝ ապա դա  առաջանում է բնակիչների աղբի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքից:  Այսքան չարչարանքի եւ ծախսերի հետ մեկտեղ տեսնում ենք, որ հնարավորությունները կան, աղբարկղերը կան, բայց, չգիտես ինչու, մեր բնակիչները շատ դեպքերում ոչ սահմանված վայրերում են աղբը թափում, աղբակույտեր են առաջացնում, որի պատճառով  անհրաժեշտ է լինում կուտակված աղբակույտերը  տեղափոխել լրացուցիչ ծախսեր կատարելով»,- ասաց քաղաքապետը:

Արտավազդ Վարոսյանի տեղեկացմամբ այս տարվա գույքագրումից պարզվել է, որ քաղաքի փողոցերում տեղադրված 90 աղբարկղերից 25-ը բնակիչները ջարդել են:  Աղբահանության համար նախատեսված 33 մլն դրամից այս պահի դրությամբ թե որքան գումար է ծախսվել եւ որքան է կազմում քաղաքի աղբահանության մեկ ամսվա նախատեսված ծախսերը, Արտավազդ Վարոսյանը դժվարացավ պատասխանել: Սակայն նա ակնկալում է, որ Ալավերդու սանիտարական վիճակը կկարգավորվի   ապրիլի 14-ի համաքաղաքային շաբաթօրյակից հետո: «Նաեւ՝ «Մաքուր քաղաք»  մեկամսյակ ենք անցկացնելու, որպեսզի գոնե էդ առիթով, քաղաքն ավելի մաքուր եւ բարետես տեսքի բերվի»,- հույս հայտնց քաղաքապետը:

Ալավերդիում աղբահանության գործի կարգավորման նպատակով 2011թ.-ի նոյեմբերից սկսվել է 142 մլն դրամ ներդրումային գումարներով աղբավայրի կառուցումը: Աղբավայրի շինարարական աշխատանքներն իրականացնում է Ալավերդու «Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ-ն: Վերջինիս նախագահ Սանասար Տիտանյանը տեղեկացրեց, որ մինչեւ մայիսի 1-ը պատվիրատուին կհանձնի օբյեկտը: Աղբահանությունը արդյունավետ կազմակերպելու հանար Ալավերդիում կարեւոր  է ոչ միայն նոր աղբավայրի շահագործումը, այլեւ բնակչության հետ արդյունավետ համագործակցությունը, որը բացակայում է:

Մեկնաբանություններ (9)

Nare
Nor qaghaqapety der ATORN a vayelum... Inch aghbahanutyun, inch qaghaq. Minchev ushqi ga, qaghaqin gety ktani.
Gayane
Aj Varosyan Artavazd, qo himnakan gorc@ axbahanuthjan@ hskeln e, ed inch e, vor ches anum
Armen H
QAXAQAPET@ MI BAN CHI ; BAJC AXB@ NA CHI DEBET@ LCNUM: LCNOX @ ALAVERDCINERN EN ; THOX IRENC STEXCAC AXBANOCUM IRENC EREXANER@ LOXANAN...
SHAQE
Ed qaghqapet kochecyalin peqt e rad anel u qaghaqi amboghj aghb@ tanel lcnel ira tan vra.De bnakichnerin inch asem? xeghcher@ inch vor @ndarmacman mech en qaghaqi keghtot mtnolortum...Huys el chunen, vor inch vor mi hrashqov odn u jur@ kmaqrvi......Amerika
Arsen
vor erku votani mardik pnti en u knerek xoz, qaxaqapetaran@ inch ani
alaverdci
vor erku votaniner@ pnti en u xoz,inchov e qaxaqapet@ mexavor?
ANI
u es amboxj xaytarakutyan het mektex----es mer hrashq qaxqai ---cxchin qaxaqapetaran@ mardkanc stipuma axbahanutyan pox vcharel----vor inch vcharen mardik erbvor mi amboxj taxamasi axb shbat@ mi angam el chen tanum---hetnel et axb@ vor tapum en getnin---henc etpes el toxnum heranum en----amotaaaaaaaaaaaa---1000 amot.et tesak qaxaq@ ARQEL EN XOZANOC
ARMINE
ayo, xaytarak vijak e, yes inqs uzum ei xndrem lratvamijocnerin, vorpesi andradarnan ays xndrin, DEBED taxamasum xaytarak iravijak e tirum, getn en lcnum voj miayn axp@, ayl shrjaka qari cexeri voxj mnacordner@, BERNATAR AVTOMEQENANERN ORN ERKU ANGAM, GETN EN TAPUM AYD MNACUKNER@, APSOS LUSANKARNER CHEQ DREL, XAYTARAKUTYUUUUUUN U AMOTTTTTTT, HETO EL KULTURAYIC EN XOSUM, DEBET TAXAMASI EREXANER@ AMRAN SHOGIN HENC AYD TEXERUM EIN SHOGIC APASTAN GTNUM, DZUK EIN BRNUM, ISK HIMA??? NAYUM ES U ZZVANQ ES APRUM, YES XNDRUM EM, EKEQ NKAREQ, SHURJ MEK KILOMETR GETI ERKAYNQOV AYT TAPONNERN EN, XOSQ@ GNUM E DEBED TAXAMASI MASIN, ISK EREKOYAN JAMAERIN AXPN AYRUM EN, HNARAVOR CHE OD SHNCHEL, U GITEQ INCHER EN VARUM, PLASTIKATNER, TUNANYUTEREN, URUCQACIN NYUTER EN, DIMEL ENQ, SAKAYN VOJ MI ARDZAGANQQQQ, SHNORHAKALUTYUN LARISA PAREMUZYANIN, TOX IM XOSQERN BARCRAGOCH CHHNCHEN, BAYC MER QAXAQI AMENASRTACAV MARDN E, AZNIV XOSQ EM ASUM
Վարազ Սյունի (Ամստերդամ)
ԼՐԻՎ անորմալ են: Այդ քաղաքը քաղաքապետարան ունի? Այս ինչ ԱՀԱՎՈՐ ՎԱՏ ու գորշ տեսք ունի Ալավերդի «քաղաքը»: Ոնց որ 19-րդ դարի քրդական գյուղ լինի: ԱՄՈԹ չի? Էդ աղբամանները ինչի են բաց?Դա էլ է փողի բան վրան մի կափարիչ միացնելը? Ես այս ամառ տեսա,թե Կապանի հենց կենտրոնում այդ մեծ բաց աղբամաններից ԻՆՉ ՀՈՏ էր գալիս-կովն ու մի քանի շուն էլ վրան: Իսկ բարձրահարկ շենքերի տակը ԱՂԲՈՎ ԼՑՎԱԾ. մի մեծահասակ տղամարդ ԼԱՊԱՏԿՈՎ ժամերով այդ ահռելի աղբը ՄԵՆԱԿ լցնում էր աղբահան ԲԱՑ «մեքենան»: ԻՆՉ ԴԱԺԱՆ ծանր ֆիզիկական աշխատանք. խեղճ մարդ: «3000 տարվա քաղաքակրթություն ունեցող» ազգը 2012թվին հասարակ զիբիլ չի կարողանում հավաքի: Վզներդ շարունակեք ծռել մի քնի դեսպանատան առաջ-միգուցե մի քանի աղբահան մեքենա/պլաստիկ աղբաման շպրտեն ձեզ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter