Առաջին նախագահը հանդիպել է ֆինն արտգործնախարարին
Ապրիլի 4-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյայի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ընտրություններին և մասնավորապես նրանց օրինականության ապահովմանն առնչվող հարցեր: Շեշտվել է նաև միջազգային դիտորդական առաքելությունների դերակատարության կարևորությունը:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան Պետրի Սալոն և Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:
Հայ ազգային կոնգրես
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել