HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ ոստիկանության` տների մեծ մասը հասցեավորված չէ

Ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ ստանալու նպատակով մարտի 30-ին ոստիկանության անձագրային եւ վիզաների վարչության արագ արձագանքման «Թեժ գիծ» ծառայությունը լրագրող Տաթեւիկ Ղազարյանից ստացել է ահազանգ` Քանաքեռ շրջանցիկ թունել հասցեում գտնվող սեփական տների ընտրացուցակում առանց հասցեի ընդգրկված լինելու վերաբերյալ: 

Ոստիկանության Արաբկիրի անձնագրային ծառայության, պրոֆիլակտիկ  ծառայության տեղամասային տեսուչի եւ Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակցի կողմից ահազանգի կապակցությամբ ստուգվել է վերը նշված հասցեն:

«Ստացված տեղեկության համաձայն՝ «Քանաքեռ շրջանցիկ թունելը» թաղամասի հասցեն է, իսկ այդ թաղամասում գտնվող սեփական տների գերակշռող մասը հասցեավորված չէ (համար չունեն)»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter