Պաշտոնյաներն արձակուրդ գնացին
Մի շարք նախարարների տեղակալներ, վարչության պետեր, մարզպետներ ու մարզպետների տեղակալներ և այլ պաշտոնատար անձինք ներկայացրել են արձակուրդ ձևակերպելու դիմում և մինչև մայիսի 6-ը լինելու են արձակուրդում:
Այս մասին հայտնում է կառավարության կայքը՝ հիշեցնելով, որ կառավարության մարտի 29-ի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել էր, որ առաջիկա նախընտրական գործընթացներում ներգրավված հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, համաձայն գործող օրենսդրության, պետք է արձակուրդ ձևակերպեն, որպեսզի իրենց պաշտոնական դիրքը և հնարավորությունները չօգտագործեն նախընտրական գործընթացներում:
Արձակուրդ գնացած պաշտոնյաների ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել