HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀՀԿ-ն հավկի՞թ է բաժանում

Քիչ առաջ Աջափնյակ թաղամասի քաղաքացիներից մեկը «Հետքին» տեղեկացրեց, որ համար 156 դպրոցի մոտ տեղակայված ՀՀԿ-ի շտաբում ընտրողներին «Սուրբ Զատիկի օրվա կապակցությամբ» հավկիթ են բաժանում:

Քաղաքացին ասաց, թե հավկիթ ցանկացողները մոտենում են շտաբում աշխատող ոմն Տիկոյին, նա էլ տալիս է«նվերը»: Նշենք, որ հավկիթ բաժանելու համար առավոտյան իրենց տներից զանգել ու շտաբ են կանչել նաև ակտիվիստ երիտասարդներին:

Թե որքան հավկիթ է բաժին հասնում յուրաքանչյուր քաղաքացու, չկարողացանք պարզել, քանի որ մեզ դիմած քաղաքացին, տեղեկանալով, թե ինչ են բաժանում, հիասթափված հեռացել է ու չի վերցրել «նվերը»:

Պարզելու համար, թե արդյոք ՀՀԿ-ի տարածքային կառույցները տեղյակ են, թե շտաբերում կոնկրետ ինչ են բաժանում՝ որպես հասարակ քաղաքացի՝ զանգահարեցինք Աջափնյակի գրասենյակ: Աշխատակիցներն ասացին, թե իրենք ոչ մի քաղաքացու չեն զանգահարել ու չեն կանչել, իսկ հավկիթի մասին տեղյակ չեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter