HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության պարզաբանումը՝ ՀՀ-ից մշտապես բացակայող քաղաքացիների վերաբերյալ

ՀՀ ոստիկանությունը հանրապետությունից մշտապես բացակայող ՀՀ քաղաքացիների հաշվառում չի վարում: «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում հստակ ամրագրված է ռեգիստրում մշակվող բնակչի անհատական տվյալների ցանկը, իսկ 6-րդ հոդվածում՝ անհատական տվյալների կուտակման աղբյուրները:

Հստակ է, որ պետական սահմանը հատող անձանց տվյալները ռեգիստրում չեն կուտակվում, և սահմանային մարմինը այդ անձանց տվյալները ոստիկանությանը տրամադրելու իրավունք և պարտականություն չունի: Այսինքն՝ ՀՀ ոստիկանությունը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի իմաստով չի համարվում Հայաստանից մշտապես բացակայող, բայց ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների լիակատար ցուցակը տնօրինող մարմին:

Բնակչության պետական ռեգիստրում ՀՀ-ից դուրս գտնվող բնակչի տվյալները կարող են հայտնի դառնալ միայն այն դեպքում, երբ քաղաքացին կատարի «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը և ՀՀ տարածքից դուրu 6 ամuից ավելի ժամկետով բնակության մեկնելու կամ 6 ամuից ավելի ժամկետով բնակվելու դեպքում ՀՀ համապատաuխան հյուպատոuական ծառայությանը կամ դիվանագիտական ներկայացուցչությանը գրավոր տեղեկացնի այդ մասին, իսկ հիշյալ մարմիններն իրենց հերթին 7-oրյա ժամկետում տեղեկությունը փոխանցեն կենտրոնական ռեգիuտր վարող մարմնին՝ անձնագրային և վիզաների վարչություն:

ՀՀ-ից 6 ամսից ավելի ժամկետով դուրս եկած քաղաքացու տվյալները ՀՀ ոստիկանությունը պարզում է ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի թիվ 884-Ն որոշման հիման վրա՝ նախապես հայտնի կոնկրետ անձի անհատական տվյալների որոնմամբ:

Մարդահամարի ընթացքում ազգային վիճակագրական ծառայությունը անձնագրային և վիզաների վարչության հետ հանրապետությունից բացակայող քաղաքացիների տվյալների որևէ ճշգրտում չի իրականացրել: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter