HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԸՀ-ն բաշխել է հանձաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները

Այսօրվա արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն սահմանել է ՀՀ Ազգային ժողովի մայիսի 6-ի ընտրություններին  ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելու համար օգտագործվող դրոշմակնիքի ձևը: 

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկման արդյունքում կարճել է քաղաքացի Ռուբեն Թորոսյանի 31.03.2012թ Ը-53 և Ը-054 դիմումներով (բողոքներով) վարչական վարույթները: 

Արտահերթ նիստում հանձնաժողովը «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով իրականացրել է ՀՀ Ազգային ժողովի մայիսի 6-ի ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջև` հետևյալ համամասնությամբ.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն` 903-ական,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 397,

«Հայ Յեղափոխական» կուսակցություն` 352-ական,

«Օրինաց Երկիր» կուսակցություն` 176-ական,

«Ժառանգություն» կուսակցություն` 154-ական:

Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում 2012թ. ապրիլի 6-ից մինչև ապրիլի 11-ը` մինչև ժամը 18:00-ն: Այս մասին հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter