HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանցավոր են ճանաչվել պետական դավաճանության համար

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել պետական դավաճանության համար Կ. Մեհրաբյանին, Ռ. Մաթեւոսյանին եւ Ա. Չտրկյանին նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքները եւ դատապարտել երկարատեւ ազատազրկման:

ԱԱԾ քննչական վարչությունում իրականացված նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ թվով 3 ՀՀ քաղաքացիներ` Կ. Մեհրաբյանը, Ռ. Մաթեւոսյանը եւ Ա. Չտրկյանը, Թուրքիայում ընկել են Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտ և ստացել առաջարկ` համապատասխան վարձատրության դիմաց համագործակցել նրանց հետ:

Մասնավորապես նրանց հանձնարարվել է տեղեկություններ հայթայթել` ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի, դրանց հրամանատարական կազմի, ստորաբաժանումների և տեխնիկայի թվաքանակի վերաբերյալ:

Բացի այդ՝ պարզվել է նաեւ, որ ՀՀ քաղաքացիներ Կ. Պետրոսյանը, Ա. Ավետիքյանը եւ Դ. Ավետիքյանը տեղյակ են եղել, որ Կ. Մեհրաբյանը պարտավորվել է գումարի դիմաց տեղեկություններ հայթայթել եւ տրամադրել Ադրբեջանի հետախուզական ծառայություններին, սակայն այդ մասին չեն հայտնել իրավապահ մարմիններին:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ. Մեհրաբյանին, Ռ. Մաթեւոսյանին առաջադրվել է մեղադրանք` ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով («Պետական դավաճանությունը»), Ա. Չտրկյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-299-րդ հոդվածի 1-ին մասով («Պետական դավաճանության» հանցակից): Կ. Պետրոսյանին, Ա. Ավետիքյանին եւ Դ. Ավետիքյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով («Հանցագործության մասին չհայտնելը»):

Դատարանում հետազոտված ապացույցներով դատարանը հիմնավորված է համարել մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները: Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա դատավճռով.

Կ.Մեհրաբյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել 14 տարվա ազատազրկման,  

Ռ. Մաթեւոսյանը`  ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել ազատազրկման 10 տարի ժամկետով, 

Ա. Չտրկյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 38-299-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել ազատազրկման 10 տարի ժամկետով: 

Կ. Պետրոսյանը եւ Ա. Ավետիքյանը հանցավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով: Նրանք կալանավորվել են դատարանի դահլիճից:

Դ. Ավետիքյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ պատիժ է սահմանվել տուգանք 500 000 դրամի չափով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա անչափահաս երեխա ունի:

Մեկնաբանություններ (2)

Արմեն
BruceWaynian, դուք հայերենի տիրապետո՞ւմ եք: Ինչո՞ւ եք ձեր մեկնաբանությունը անգլերենով գրել: Փոխանակ խորհուրդներ տաք, թե ում պետք է մահապատժի ենթարկել, իսկ ում՝ առնվազն ցմահ ազատազրկել՝ Հայաստանին դավաճանելու համար, ավելի լավ է հայերեն սովորեք, քանի որ Հայաստանը նաև հայոց լեզուն է: Իսկ եթե հայերեն չգիտեք, ապրում եք ոչ Հայաստանում և նման մեկնաբանություն եք գրում, ուրեմն մեկնաբանությունները թողնում եմ ձեզ և ձեր գրածը կարդացողներին:
BruceWaynian
Sentence for high treason against Armenia should be death and at minimum life imprisonment!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter