11:12, 10 ապրիլի, 2012Պատգամավորության թեկնածու Անուշավան Նիկողոսյանի կողմից համացանցով հայտարարություն է տարածվել այն մասին, որ Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանը՝այսինքն ես, արգելք եմ հանդիսացել Տաշիր քաղաքի կենտրոնական փողոցում եղած գովազդային վահանակի վրա նրա դիմանկարը պարունակող քարոզչական պաստառի տեղադրմանը:
Դա չի համապատասխանում իրականությանը և, իմ կարծիքով, նպատակ է հետապնդում նախընտրական քարոզչության ժամանակ սադրանքների միջոցով քաղաքական դիվիդենտներ շահել:
Իրականությունը հետևյալն է. դեռևս 2012 թվականի մարտի 26-ին քաղաքապետարան է ներկայացվել գովազդային վահանակները օգտագործելու վերաբերյալ պայմանագիր, որտեղ նշվել է, որ Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի վրա գտնվող, «ԷԳԱ» ՍՊԸ-ի կողմից տնօրինվող արտաքին գովազդային վահանակները տրամադրվել են ՀՀԿ ներկայացուցչին:
Սույն թվականի ապրիլի 8-ին՝ երեկոյան, քաղաքապետարանի աշխատակիցները հաղորդեցին, որ մի վերամբարձ մեքենա քաղաքի կենտրոնական փողոցում գտնվող 6 x 3 չափերի գովազդային վահանակի վրա պաստառ է տեղադրվում:
Ես փորձեցի պարզել, թե արդյոք նրանք պայմանագրով վահանակներն օգտագործող անձի ներկայացուցիչնե՞րն են: Պարզվեց, որ նրանք ընդամենը վարձավճարի դիմաց աշխատողներ էին և բոլորովին կապ չունեին պայմանագրի տիրոջ հետ:
Ուստի, ես խնդրեցի, որ նրանք ներկայացնեն համապատասխան փաստաթուղթ և հետո նոր շարունակեն իրենց աշխատանքը: Այնուհետև ես հեռացել եմ:
Ներկայումս քաղաքում փակցված չեն ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության կամ թեկնածուի նախընտրական քարոզչության պաստառներ, և որքան տեղեկացված եմ, Կարեն Կարապետյանը նախընտրական պաստառներ չի օգտագործելու:
Հայտարարության մեջ եղած այն արտահայտություն մասին, որ Կարեն Կարապետյանը իմ բարեկամն է և պատասխանատու է իմ արածների համար, կասեմ, որ նա զբաղված է եղել Սուբ զատկի և դրան հաջորդող մեռելոցի կազմակերպմամբ և ընդհանրապես տեղյակ չէ նկարագրված իրադարձություններից, որ ես նրա բարեկամը չեմ, և հետո կասեմ, իհարկե հումուրով, որ Կարեն Կարապետյանը շատ բարեկամներ ունի նաև Թբիլիսիում: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ նա պատասխանատու է նաև Թբիլիսիում տեղի ունեցող դեպքերի համար:
Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյան
Մեկնաբանված
Կարդացված
22.05.2013
դիտվել է 3521 անգամ
3 միլիոնից` 7 միլիարդ. Սուրիկ Խաչատրյանի միանգամից հարստանալը «հանելուկ» է
21.05.2013
դիտվել է 2976 անգամ
Կորցրել է գինու գործարանը եւ դեռ կես միլիոն դոլար էլ պետք է վճարի
21.05.2013
դիտվել է 2362 անգամ
Բագրատյանը՝ կառավարությանը. «Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք
խաղողի այգիների տարածքը»
22.05.2013
դիտվել է 2265 անգամ
Վահան Հովհաննիսյանը` նախարարներին. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ
միայն ԱԺ-ում չեք լինի, այլեւ կարտագաղթեք»
21.05.2013
դիտվել է 1155 անգամ
Լոռիում հողի տակից հանում են ջրատար խողովակները
20.05.2013
դիտվել է 1141 անգամ
Բրունոն չգիտեր, որ Հայաստան-Թուրքիա սահմանը փակ է. զրույց ճանապարհորդի հետ