«Միավորված հայերի» կարծիքով՝ իրենց կուսակցությունը պետականամետ է և կենտրոնաձիգ
«Միավորված հայեր» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին հանդես է գալու միանգամայն նոր կարգախոսով և խորհրդանիշով, որոնք ունեն իրենց ուրույն նշանակությունը:
ՄՀԿ ներկայացուցիչների մեկնաբանմամբ՝ «Միավորված հայեր» կուսակցությունը երրորդ ուժ է, նոր ուժ, որը պետականամետ է և կենտրոնաձիգ: Այս գաղափարն առավել ընդգծված է արտահայտվում նոր կարգախոսի և խորհրդանիշի միջոցով: Կուսակցության ընտրացուցակում ընդգրկված մարդիկ նոր դեմքեր են, քանի որ գիտնականներ են, իրավաբաններ, կանայք և երիտասարդներ, ովքեր ունեն նոր խոսք ու նոր գործելաոճ և առաջին անգամ են առաջադրվել ԱԺ ընտրություններին:
«Ժողովուրդը ունի նոր՝ ոչ ընդդիմադիր և ոչ իշխանամետ դեմքերի կարիք, ովքեր բնավ օլիգարխներ չեն, կարող են իրենց շուրջը միավորել բոլոր «առողջ» քաղաքական ուժերին՝ ի նպաստ սոցիալ-իրավական, ժողովրդավարական պետության ստեղծմանը: Մենք բռնել ենք իրավունքի գերակայությամբ և օրենքի գերիշխանությամբ պետության կյանքի կոչման ուղին»,- մեկնաբանեց ՄՀԿ խորհրդի անդամ, ակադեմիկոս Գուրգեն Հովսեփյանը:
«Միավորված հայեր» կուսակցություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել