HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համաձայնագիր՝ միջկուսակցական միասանական շտաբի նիստում

Հայաստանի քաղաքագետների միության (ՀՔՄ) վարչությունը իրազեկում է, որ ՀՔՄ կենտրոնական գրասենյակում այսօր կայացած հանրային վերահսկողության միջկուսակցական միասանական շտաբի նիստում բաց հրապարակային քննարկումների  արդյունքում լրագրողների ներկայությամբ ընդունվել է համաձայնագիր` միջկուսակցական միասնական ընտրական շտաբի գործառույթների  մասին: Ստորեւ ներկայացնում ենք ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի կողմից ընդունված այդ համաձայնագրի տեքստը:

Միջկուսակցական միասնական ընտրական շտաբի գործառույթները

Շտաբի նպատակն է

-      Ընտրական իրավունքի լիարժեք և անկաշկանդ իրացումն ապահովող ընտրությունների անցկացման հանրային վերահսկողությունը:

Շտաբի հիմնական խնդրիներն են

-      Ձևավորել ընտրախախտումների  փաստերի ապացույցների հավաքագրման հուսալի համակարգ,

-      Իրականացնել ընտրական ողջ գործընթացի մշտադիտարկում` հետևողականորեն բացահայտելով ընտրակաշառքի, ընտրական նպատակով կատարվող բարեգործությունների, վարչական լծակների օգտագործման, ընտրողների պասիվության մղելու և այլ միջոցներով ընտրական իրավունքի նկատմամբ ոտնձգությունների բոլոր դրսևորումները,

-      Ընտրական հանձնաժողովներում հուսալի հանրային վերահսկողություն իրականացնելու նպատակով ձևավորել հանձնաժողովների անդամների, վստահված անձանց ու դիտորդների լայն ցանց և համակարգել դրանց աշխատանքները,

-      Ընտրությունների արդյունքների բողոքարկման համար ձևավորել իրավաբանորեն անխոցելի ապացույցների բազա:

Շտաբի աշխատակարգ

-      Շտաբը ձևավորվում է մասնակից քաղաքական ուժերի կողմից առաջարկված լիազոր ներկայացուցիչներով:

-      Շտաբի նիստերի օրակարգը ձևավորվում է վերոնշյալ հիմնական խնդիրների շրջանակից բխող, քաղաքական ուժերի ներկայացուցիչների առաջարկած` համադրման անհրաժեշտություն ունեցող հարցերով:

-      Շտաբը որոշուներ է կայացնում` ձգտելով համախոհության (կոնսենսուսի) նիստին ներկա քաղաքական ուժերի միջև: Համախոհության (կոնսենսուսի)  բացակայության դեպքում համաձայնության եկած քաղաքական ուժերը կարող են իրենց անունից  հանդես գալ հայտարարությամբ:

-      Շտաբի ընդունած որոշումները գործադրվում են մասնակից ուժերի ձևավորված սեփական շտաբերի միջոցով:

-      Շտաբի նիստերը նախագահում են քաղաքական ուժերի ներկայացուցիչները հերթականությամբ` այբբենական կարգով, ռոտացիոն սկզբունքով:

-      Շտաբի նիստերը գումարվում են Հայաստանի քաղաքագետների միության գրասենյակում, ոչ պակաս քան շաբաթը մեկ անգամ պարբերականությամբ, կամ ըստ անհրաժեշտության` որևէ մասնակցի պահանջով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter