HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

ՀՀ արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վարշավայում հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Հանդիպման ընթացքում շարունակվեցին քննարկումներն արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, ս.թ. հունվարին Սոչիում կայացած գագաթաժողովին Նախագահների համատեղ հայտարարության դրույթների իրականացման շուրջ: Այդ առումով Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ Բաքվից հնչող հայտարարություններին եւ ձեռնարկվող քայլերին, որոնք ուղիղ հակասության մեջ են մտնում Սոչիի պայմանավորվածությունների հետ:

Նախարար Նալբանդյանի բնորոշմամբ՝ վերջին շրջանում Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով սաստկացած հակահայկական եւ ռասիստական հռետորաբանությունը վնաս է հասցնում բանակցային գործընթացի համար կարեւոր դրական մթոնոլորտի ձեւավորմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter