HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռեժիսորներ առանց սահմանների

6-րդ տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորում 

«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը հայտարարում է «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) տարածաշրջանային համատեղ արտադրության 6-րդ ֆորումի մասնակցության հայտերի ընդունում: Ֆորումը տեղի կունենա «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, հուլիսի 10-12-ը: 

ՌԱՍ տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումն ամենամյա միջոցառում է, որի նպատակն է խրախուսել Արևելյան գործընկերության երկներում, մասնավորապես` Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Բելառուսում և Ադրբեջանում ֆիլմարտադրության, համատեղ արտադրության զարգացումը: Ծրագրին կարող են մասնակցել ներկայացուցիչներ վերոնշյալ երկրներից: 

ՌԱՍ տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումը ՌԱՍ արևելյան համագործակցության ծրագրի մի մասն է, որը հովանավորվում է Եվրամիության կողմից և իրականացվում է «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի և իր գործընկերների` MAIA (Իտալիա), INTERFILM (Ուկրաինա), Պրոմեթևս կինոարվեստի կենտրոն (Վրաստան)և INTERNEWS (Հայաստան) կողմից: 2012-2014թթ. ընկած ժամանակահատվածում ՌԱՍ արևելյան համագործակցության ծրագիրը կիրականացնի ևս մի քանի դասընթացներ, սեմինարներ, կտրամադրի շփման հնարավորություններ ԵՄ արևելյան համագործակցության տարածաշրջանի կինոարտադրության ներկայացուցիչների համար: 

Այս տարի ՌԱՍ տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումը կենտրոնանում է լիամետրաժ խաղարկային կինոնախագծերի վրա: Վերոնշյալ պետություններից ռեժիսորները և պրոդյուսերները կարող են դիմել ֆիլմերի  նախագծերով, որոնք գտնվում են զարգացման փուլում: Նախընտրելի է, որ դրանք լինեն համատեղ արտադրության ֆիլմեր: 

ՌԱՍ 2012 Ֆորումը կներառի կարճատև դասընթացներ (training), որոնք վարելու են աշխարհահռչակ վերապատրաստողներ և հյուր-խոսնակներ. սա ընտրված նախագծերի ռեժիսորներին և պրոդյուսերներին համագործակցության և կարիերայի զարգացման նոր հնարավորություններ կընձեռի: Դասընթացների հետ համատեղ` Ֆորումի ծրագիրը ներառելու է  նախագծերի ներկայացում (pitching), անհատական հանդիպումներ միջազգային մասնագետների և պրոդյուսերների հետ: Աշխատանքային լեզուն անգլերենն է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter