HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աքորու դպրոցի ոդիսականը շարունակվում է. «Սիմոնյան Անուշ» բառերը դարձել են «Փնջոյան Խորեն»

Ազգային ժողովի պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին՝ անդրադառնալով մարզի Աքորի գյուղի դպրոցում տիրող իրավիճակին: Ստորև ներկայացվում են պատգամավորի նամակը մարզպետին, ինչպես նաև Լոռու մարզպետի որոշումը՝ իր հուլիսի 27-ի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, և դպրոցի մանկավարժների դիմումը Անահիտ Բախշյանին:

Հարգելի պարոն Նալբանդյան

Մարզի Աքորի գյուղի դպրոցի ոդիսականը կարծես շարունակվում է, որը պայմանավորված էր դպրոցի կառավարման խորհրդի ձևավորման ժամանակ թույլ տրված խախտումներով:

Մուսայելյանի հրաժարականից հետո կարծես թե հաղթահարվեց լարվածությունն, ու անձամբ Ձեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվեցինք, որ դպրոցի խորհրդի անձնակազմի խորհրդի ներկայացուցիչը, ըստ ԿԳ նախարարի հրամանի, պետք է լինի տվյալ դասարանի ծնողկոմիտեի նախագահ:

Այնինչ, 2012թ. մարտի 27-ի թիվ 53-Ա որոշմամբ, դուք, թողնելով խորհրդի նույն կազմը, ԿԳՆ ներկայացուցիչ «Սիմոնյան Անուշ» բառերը փոխարինում եք «Փնջոյան Խորեն» բառերով: Անկեղծ ասած, այս բովանդակությամբ որոշումը վայել չէ մարզպետին: Կարծում եմ՝ այս որոշման հետ Դուք ծանոթ չեք եղել:

Հարգելի պարոն Նալբանդյան, այս ոդիսականին վերջ դնելու համար առաջարկում եմ ցրել դպրոցի կառավարման գործող խորհուրդն ու ընդունված կարգի տառին համապատասխան ձևավորել նոր կազմ, որի հիմնավորումը Դուք ունեք, որովհետև Ձեր նախորդի օրոք դպրոցի կառավարման խորհրդի կազմը ձևավորվել է կարգի խախտումներով:

Շնորհակալություն համագործակցության համար:

Հարգանքներով՝ Անահիտ Բախշյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter