HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Ջհանգիրյանի նախընտրական շտաբի հայտարարությունը

Թիվ 23 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու, ՀԱԿ ներկայացուցիչ Վարդան Ջհանգիրյանի նախընտրական շտաբի լրատվական ծառայության հաղորդումը 

Ապրիլի 13-ին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, թիվ 23 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Վարդան Ջհանգիրյանը Վարդենիսում հանդիպել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուի հետ: Հանդիպման ընթացքում գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկվել են ընտրական գործընթացներին վերաբերվող հարցեր` մասնավորապես նախըտրական շտաբի կողմից հայտնաբերված  ընտրացուցակներում մեծածավալ թերությունների եւ քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած որոշ խախտումների մասին: Ինչպես նաեւ Վ. Ջհանգիրյանն ներկայացրել է իր շտաբի գործունեությունը: 

11.04.2012թ. Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, թիվ 23 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Վարդան Ջհանգիրյանի նախընտրական շտաբը դիմում-բողոք էր ներկայացրել թիվ 23 ԸԸՀ ՕԵԿ կողմից առաջադրված թեկնածու Կարեն Բոթոյանի կողմից նախըտրական քարոզչության սահմանված կարգի խախտումների` Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածով նախատեսված պահանջների վերաբերյալ:

13.04.2012թ. թիվ 23 ԸԸՀ-ն քննարկել եւ ամբողջ ծավալով բավարարել է դիմում-բողոքը եւ որոշում է կայացրել եռօրյա ժամկետ տրամադրել խախտում թույլ տված թեկնածուին դրանք վերացնելու համար:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter